ԿԲ-ն լողացնում է դրամին. փոխարժեք, հավսա՜ր, զգա՛ստ

03/02/2016 schedule10:00

Դրամը բռնեց արժեզրկման ճամփան: Այն, որ սա պատահական չէ, պայմանավորված չէ, ինչպես ասում են՝ շուկայի կոնյունկտուրայով եւ ընդամենը ՀՀ Կենտրոնական բանկի կայացրած որոշումն է, ուղղակի ակնհայտ է:

Դա երեւում է գոնե նրանից, թե տարադրամի փոխանակման ինչպիսի փոխարժեքներ են սահմանում մեր բանկերը: Նկարում բերված է rate.am կիսապաշտոնական կայքի գլխավոր էջում առկա պատկերից մի հատված: Հայաստանյան բոլոր բանկերը, կրկնում ենք բոլոր` 21 բանկերը միահամուռ սահմանել էին մեկ դոլարի վաճառքի գինը՝ 494 դրամ: «Հավսար-զգաստի» սկզբունքով: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչքանով է սա բնական, նշենք, որ օրինակ եվրոյի վաճառքի գինը մեր բանկերում երեկ տատանվում էր 541-ից մինչեւ 544, մեկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 6.34-ից 6.60 դրամ, մեկ ֆունտ ստեռլինգի գինը` 712 դրամից մինչեւ 717 դրամ... Նորմալ պայմաններում նման բան լինել չի կարող: Ուղղակի չի կարող: Չեն կարող բոլոր բանկերը տարբեր գներ սահմանել այլ արժույթների համար եւ բոլորով միասին միանման գին՝ դոլարի համար:

Ակնհայտ է, որ սա արվում է ԿԲ-ի պահանջով ու թելադրանքով: Այդ պահանջն ու թելադրանքը, իհարկե, չի իրականացվում որեւէ գրավոր պաշտոնական շրջաբերականով, որեւէ գրավոր-պաշտոնական որոշմամբ...: Սա ուղղակի, այսպես ասենք, քաղաքական որոշում է, որին բանկերը տեղյակ են պահվում եւ նրանցից ոչ մեկը չի փորձի  խախտել ԿԲ-ի այդ պահանջը: Թե քանի օր առաջ է բանկերին իջեցվել փոխարժեք սահմանելու մասին «որոշումը», կարելի կռահել նույն այս ցուցանիշներով: Օրինակ, երկուշաբթի մեկ դոլարի վաճառքի գինը բանկերը, կրկին միահամուռ, սահմանել էին 492 դրամ, անցած ուրբաթ` 490 դրամ: Իսկ դրանից առաջ բանկերը իրենց հայեցողությամբ էին փոխարժեք սահմանում՝ ելնելով այդ պահին եղած առաջարկ-պահանջարկով: Մի խոսքով, անցած շաբաթվա վերջից դրամը լողում է միայն ԿԲ-ի սահմանած «արագությամբ»:

Այն, որ դրամը պետք է արժեզրկվի, այն, որ դրամը գերարժեվորված է, թերեւս կասկածից վեր է: Վերջին մեկ տարվա ընթացքում նորմալ ու աննորմալ գրեթե բոլոր երկրների արժույթները արժեզրկվել են 20-30-40 տոկոսով, իսկ հայկական դրամը նախանձելի կայունություն էր պահպանում: Ամբողջ խնդիրն այն է, թե որքան պետք է արժեզրկվի դրամը, որ մեր ֆինանսական շուկայում լինի հավասարակշռություն, ինչպես գտնել այդ սահմանագիծը եւ ինչ անել, որ այդ սահմանագիծը հանկարծ չխախտվի, եւ որ դրամը հանկարծ «չնախատեսված» ցատկեր չանի իր «ազատ լողի» ընթացքում:   

Դրամի փոխարժեքը մեր` հայաստանցիներիս համար չափազանց մեծ կարեւորություն է ձեռք բերել: Այնպես չէ, որ դա ազգային մտածելակերպի արդյունք է կամ մշակութային արմատներ ունի: Պարզապես Հայաստանի շուկան խիստ, կարելի է ասել գերդոլարիզացված է. վարկերի մեծագույն մասը դոլարով է, ավանդների մեծագույն մասը դոլարով է... Եվ այս պայմաններում դրամի փոխարժեքը իշխանության համար դառնում է ավելի կարեւոր, քան տնտեսությունը: Անցած տարին դրա վառ ապացույցն էր: Հանուն դրամի կայունության փակվեց տնտեսության «թթվածինը», բիզնեսին վարկեր  են առաջարկվում չափազանց բարձր տոկոսներով, արտահանողների համար ահավոր պայմաններ են ստեղծվել...:

Բայց մյուս կողմից փոխարժեքի նկատմամբ մեր հասարակական զգայունությունը ստիպում է չափազանց զգուշավոր լինել: Որքան մեծ է փոխարժեքի դերը, այնքան մեծ է դրա շուրջ հասարակական մի իսկական խուճապ ստեղծելու վտանգը: Ամենաթարմ օրինակը 2014 թվականի դեկտեմբերն էր: Հաշված ժամերի ընթացքում մեկ դոլարի գինը 460 դրամից թռավ մինչեւ 530 դրամ: Սա միայն ու բացառապես խուճապի արդյունք էր, այսինքն դրամի արժեզրկումը ուներ միմիայն հոգեբանական եւ ոչ թե ֆինանսատնտեսական նախադրյալներ:  

Ու հիմա, երբ Կենտրոնական բանկը ակնհայտորեն իրականացնում է դրամի, պատկերավոր ասած՝ «պլանային», «ծրագրավորված», «վերահսկելի» արժեզրկում, կա իրական վտանգ, որ մի ինչ-որ պահի դա դուրս կգա վերահսկողությունից: Դրա համար շատ բան պետք չէ, ասենք, համաշխարհային շուկաներում որեւէ թեթեւ ցնցում, ռուբլու ցատկային արժեզրկում, Չինաստանի տնտեսությանը վերաբերվող մի որեւէ վատ ցուցանիշի հրապարակում...: Երբեք հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել, թե կոնկրետ որ տեղեկությունը ինչպես կազդի դրամի փոխարժեքի վրա:

Ամենայն հավանականությամբ ԿԲ-ին կհաջողվի իրականացնել իր ծրագիրը եւ որոշակիորեն արժեզրկել դրամը: Թե ինչպիսի փոխարժեքն է ԿԲ-ն համարում իր թիրախը, պարզ կերեւա բանկերի սահմանած փոխարժեքների փոփոխություններից: Կարելի է նույնիսկ կանխատեսել, որ մի ինչ-որ մակարդակի վրա ԿԲ-ն մի քանի օր կպահի փոխարժեքը, հետո կրկին կարժեզրկի էլի մի 2-3 դրամով, հետո էլի կպահի...: Նույնիսկ հնարավոր է, որ մի ինչ-որ պահի ԿԲ-ն 1-2 դրամով նվազեցնի փոխարժեքը, հետո կրկին բարձրացնի եւ այլն: Մի խոսքով առաջիկայում Կենտրոնական բանկը դրամ է «լողացնելու»:

Սակայն ամենակարեւորն այն է, որ արժույթի արժեզրկմամբ կամ արժեվորմամբ տնտեսության հիմնական խնդիրները լուծելու մղումը որեւէ հեռանկար չունի: Դրանով չես կարող սահմանափակել մոնոպոլիաների կողմից տնտեսության քայքայման ընթացքը, չես կարող վերացնել կոռուպցիան, չես կարող ազատ տնտեսական մրցակցություն ներդնել: Փոխարժեքով կարելի է ընդամենը որոշ ցուցանիշներ ապահովել եւ ընդամենը:

Տպել
3389 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը