Մի նեղացեք Ֆրանցիսկոս Պապից

06/02/2016 schedule21:00

Թուրքիայի դեսպանը վերադառնում է Վատիկան, ինչը նշանակում է, որ մոտավորապես 10 ամսվա խզումից հետո վերականգնվում են Թուրքիայի եւ Սուրբ Աթոռի միջեւ դիվանագիտական հարաբերությունները:

Այս մասին հայտնի դարձավ փետրվարի 4-ին, երբ համապատասխան հայտարարություն տարածեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանյու Բիլգիչը:

Հայաստանում եւ հայկական սփյուռքում սույն տեղեկատվությունը կսկիծով ընդունվեց, եւ երեկ ողջ իշխանական քարոզչամեքենան լծված էր վերոնշյալ հաշտեցման մասին Թուրքիայի եւ Վատիկանի տարածած պաշտոնական տեքստերում սփոփանքի մասունքներ փնտրելով: Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 12-ին  Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ընթացքում, Ֆրանցիսկոս պապը իր սրբադասային բարձրությունից ամբողջ աշխարհի առաջ 1915 թվականի իրադարձությունները անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», ինչը մեծ ոգեւորություն առաջացրեց Հայաստանում եւ սփյուռքում: Նույն օրը երեկոյան Վատիկանում Թուրքիայի դեսպանը հետ կանչվե, եւ խզվեցին Սուրբ Աթոռի հետ այդ երկրի դիվանագիտական հարաբերությունները, ինչը ոչ պակաս բերկրանքով ընդունվեց այստեղ:

Բայց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը չէր կարող չանհանգստացնել  Սուրբ Աթոռին, եւ Վատիկանի դիվանագիտական կորպուսի առաջ պետք է հստակ հարց դրված լիներ վերականգնել այդ հարաբերությունները: Ինչը եւ փաստորեն տեղի ունեցավ, ընդ որում, ոչ հեշտությամբ՝ դատելով այն բանից, որ  բավական երկար ժամանակ պահանջվեց դրա համար:

Հիմա ո՞րն է խնդիրը: Խնդիրն այն է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը իրենց դեսպանի վերադարձը հիմնավորել է նրանով, որ Վատիկանը վերջապես ողջունել է 2005 թվականից այս կողմ թուրքական կողմից պարբերաբար հնչող առաջարկությունը՝ 1915թ. ողբերգական իրադարձությունները ուսումնասիրելու համար պատմական արխիվները բացելու վերաբերյալ: Հիշեցնենք, պաշտոնական Անկարան պատմական արխիվները ուսումնասիրելու համար հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հիմքով պատրաստ էր նույնիսկ դիվանագիտական հարաբերությունները վերականգնել Հայաստանի հետ (համապատասխան կետը ներառվել էր հայ-թուրքական արձանագրություններում): Դա, իհարկե, չստացվեց, բայց փաստորեն Վատիկանի հետ ստացվեց:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փետրվարի 3-ին Վատիկանում   Մեծ ընդունելությունից հետո  ընդունել է պատմաբան Ռինալդո Մարմարային, որը պապին է նվիրել 1657 թվականի Դարդանելի երկրորդ ճակատամարտի մասին իր աշխատությունը, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ Վատիկանը հաղորդագրություն տարածի՝ դրա մեջ անդրադառնալով եւ գովաբանելով Թուրքիայի 2005 թվականից հնչող առաջարկությունը: 

«Ֆրանցիսկոս պապին Մեծ ընդունելության ժամանակ շատ գրքեր են նվիրում, բայց պաշտոնական Վատիկանը հազվադեպ է այդ մասին հայտարարություն տարածում: Գրքի համատեքստում ասված Թուրքիային հաճելի խոսքերը նշան էին այն բանի, որ Սուրբ Աթոռը փորձում է ուղիներ փնտրել Թուրքիայի հետ լարվածությունը վերացնելու համար»,- «Reuters»-ի թուրքական բյուրոյի թղթակցին ասել է անանուն դիվանագիտական աղբյուրը:

 Խոսքը Հռոմի պապի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ տեղ գտած հետեւյալ հատվածի մասին է. «Այս առումով, բոլոր շահագրգիռ կողմերի պատմաբանների եւ հետազոտողների համար արխիվները բացելու` Թուրքիայի կողմից շարունակաբար բարձրաձայնվող հանձնառությունը գնահատելի է: Նման քայլը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ այն ցավն ու տառապանքները, որոնց միջով անցել են պատերազմական կացության, հակամարտության ճիրաններում հայտնված մարդիկ` առանց տարբերակում դնելու նրանց ազգային կամ կրոնական պատկանելության մեջ: Դա վերաբերում է նաեւ 1915 թվականի ողբերգական իրադարձություններին (...)  Ցավի եւ տառապանքների մասին հիշողությունները վերաբերում են ինչպես հեռու անցյալի, այնպես էլ համեմատաբար վերջերս տեղի ունեցած իրադարձություններին` մասնավորաբար Սուրբ Աթոռում Թուրքիայի դեսպան Թահա Ջարըմի` ահաբեկչական խմբավորման կողմից 1977 թվականին կատարված  սպանությանը» (Ազատություն ռ/կ ) :

Հենց այս հատվածն է թուրքական պաշտոնական քարոզչությունը ներկայացնում որպես հետքայլ անցյալ տարվա ապրիլյան զարգացումներից: Հայկական կայքերն էլ ողողված են թեմային առնչվող ասուլիս տվողների խուճապահար դեմքերով:

«Անցյալ դարում մարդկության ընտանիքը անցավ երեք զանգվածային եւ աննախադեպ ողբերգությունների միջով: Առաջինը, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, հարվածեց հայ ժողովրդին»,- ապրիլի 12-ի պատարագի ժամանակ ասել էր Ֆրանցիսկոս պապը, որից հետո խզվեցին դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի եւ Վատիկանի միջեւ:

Այս պահին դիվանագիտական հարաբերությունները վերականգնված են, մինչդեռ Ֆրանցիսկոս պապի շուրթերից որեւէ նոր հայտարարություն չի հնչել: Ինչպես արդեն հայտնի է, սպասվում է, որ հունիսին Պապը կայցելի Հայաստան: Այս այցի մասին բարձրաձայնվել էր անանուն աղբյուրի միջոցով, այն էլ՝ որպես վերլուծություն: Ենթադրվում է, սակայն, որ առաջիկայում այցը պաշտոնապես կընդգրկվի Պապի աշխատանքային գրաֆիկում:

Աննա Հակոբյան

Տպել
2932 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է