Սրտաճմլիկ պատմություններ դեղերը թանկացնելու անհրաժեշտության մասին

17/02/2016 schedule15:23

ՀՀ կառավարությունը նպատակ է դրել լիակատար մոնոպոլիա հաստատել դեղերի շուկայում: Չնայած այս շուկան ներկայումս համեմատաբար խոշորացված է, բայց ընդհանուր առմամբ դեռ պահպանվում են մրցակցության նշույլներ:

Եվ դա ակնհայտորեն դուր չի գալիս իշխանություններին: ՀՀ կառավարության նախաձեռնած «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը դրա վառ ապացույցն է: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ օրենքի ընդունումից մի որոշ ժամանակ անց դեղեր ներկրող ներկայիս մոտ 10 ընկերություններից կմնան մեկ-երկուսը: Ո՞րն է այս նոր օրենքի տրամաբանությունը:

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտարարում էին, թե նոր օրենքի նպատակը բնակչությանը անվտանգ եւ մատչելի դեղերով ապահովելն է: Սա, այսպես ասենք, «հրապարակային» նպատակն է: Գործնականում նոր օրենքի տրամաբանությունը ոլորտում անհամաչափ, աննկարագրելի խիստ կանոններ սահմանելն է, որը հնարավորություն է տալու շուկայի նկատմամբ վերահսկողություն ունեցող գերատեսչությանը ցանկացած պահի, ցանկացած առիթով հիմնահատակ կործանել շուկայում գործող ցանկացած տնտեսվարողի: Բերենք մի քանի օրինակ, թե ինչ պահանջներ է դնելու նոր օրենքը:

Առողջապահության ոլորտի ռուսերեն խոսող, ռուսերեն մտածող, ռուսերեն ստորագրող մեր պաշտոնյաները հանկարծ որոշել են, որ ՀՀ-ում վաճառվող բոլոր դեղերի հետ պետք է լինի հայերեն ներդիր: Շատ լավ է, որ նրանք այդքան ազգասեր են: Բայց ինչի է դա հանգեցնելու գործնականում: Մոտավոր գնահատականներով՝ տարեկան Հայաստանում վաճառվում է ավելի քան 4000 տեսակի 120 միլիոն տուփ դեղ: Այսինքն ներկրողներն ու արտադրողները տարեկան պետք է տպագրեն, յուրաքանչյուր տուփ դեղին ինչ-որ կերպ փակցնեն կամ դեղատներին առաքելիս տրամադրեն 120 միլիոն հատ ներդիր: Ակնհայտորեն տնտեսվարողները բացի իրենց անմիջական աշխատանքից պետք է իրենց մոտ հիմնեն տպագրական մի ահռելի կենտրոն: Լավ, ասենք փող ծախսեցին՝ այդ տպագրատները հիմնեցին:

Բայց այդ ծավալի աշխատանքի ժամանակ հնարավոր է, եւ նույնիսկ անխուսափելի, որ շփոթմունքներ լինեն: Ասենք, ասպիրինի տուփի հետ ասկոֆենի ներդիրը տրամադրեն: Վարչական իրավախախտումների մասին օրենքում նախատեսված փոփոխության համաձայն՝ նման շփոթմունքի համար նախատեսված է 500 հազար դրամ տուգանք: Եթե երկու տուփի հետ կապված շփոթմունք լինի, ապա տուգանքը մեկ միլիոն է, եթե երեք տուփ` 1.5 միլիոն եւ այլն: Ցանկացած դեղատան համար մի քանի այդպիսի շփոթմունքը նշանակում է բիզնեսի կործանում: Իսկ երբ ասում ենք 120 միլիոն հատ ներդիր, ապա դա չափազանց համեստ հաշվարկ է: Եթե հաճախորդը մտնում է դեղատուն ու խնդրում իրեն վաճառել որեւէ դեղից ոչ թե մի ամբողջ տուփ, այլ մի քանի հաբ, ապա այդ դեպքում նույնպես պետք է տրամադրվի հայերեն ներդիր: Այս հաշվարկներով տպագրվելիք հայերեն ներդիրների թիվը կարող է կազմել մի քանի հարյուր միլիոն հատ: Իսկ դեղատներում տպագրված ներդիրները այնքան շատ տեղ կզբաղեցնեն, որ դեղերի համար երեւի թե տեղ չմնա:

Երեկ քննարկումների ժամանակ հայերեն ներդիրի անհրաժեշտությունը հիմնավորելու համար Արա Բաբլոյանը սրտաճմլիկ պատմություն պատմեց: Ըստ նրա՝ եթե սահմանամերձ գյուղում ծեր տատիկը գիշերը ժամը երկուսին ուզենա դեղ խմել, ապա ինչպե՞ս իմանա, թե ինչ հակացուցումներ ունի դեղը: Ներկաները այս պատմությունից թունդ հուզվեցին, բայց դրանից ակնհայտ դարձավ, որ որեւէ լուրջ հիմնավորում դրան չկա: Ի վերջո, կարելի է ընդամենը կայք ունենալ, որտեղ կլինի Հայաստանում գրանցված բոլոր դեղերի մասին սպառիչ ու ընդարձակ տեղեկատվություն: Այս տարբերակին նախագծի հեղինակները ոչ մի դեպքում չեն համաձայնում:

Նոր օրենքով նախատեսվում է դեղերը տրամադրել դեղատոմսով: Գործնականում ավելի անիրականանալի դրույթ մտածելը շատ դժվար է: Պատկերացրեք, հիվանդը նախ գնում է պոլիկլինիկա, հերթ կանգնում, ստանում դեղատոմսը, հետո գնում դեղատուն: Մեր պոլիկլինիկաները ունե՞ն այդքան թողունակություն, կարո՞ղ են սպասարկել դեղատոմսով դեղ գնելու գնացող բոլոր քաղաքացիներին: Ակնհայտորեն՝ ոչ:

Ու մի դետալ եւս. եթե մարդու փողը բավարարում է իրեն նշանակված ասենք մի ամսվա դեղից գնել 10 օրվանը, իսկ մնացածը հետո գնել, ապա այդ դեղերից յուրաքանչյուր խմբաքանակի համար նա ամեն անգամ պետք է գնա պոլիկլինիկա, կամ բժիշկ կանչի...: Դեղատոմսերով դեղը գնելու պրակտիկան, իհարկե, ընդունված է քաղաքակիրթ աշխարհում, սակայն այնտեղ բոլորովին այլ մեխանիզմով է դա արվում: Համացանցում կա տվյալների բազա, որտեղ տեղեկություններ կան, թե որ բժիշկը որ հիվանդին որքան դեղ է նշանակել: Հիվանդը գնում է դեղատուն, այստեղ նայում են տվյալների այդ բազան, վաճառում դեղը եւ նույն բազայում գրառում անում այդ գնման վերաբերյալ: Կա՞ արդյոք այդ սերվիսը Հայաստանում: Չկա: 

Օրենքի նախագծում բազմաթիվ այլ «ստորջրյա» խութերը կարելի է անվերջ թվարկել: Օրինակ՝ գների պետական կարգավորումը, որը տեղով մեկ կոռուպցիայի պարարտ հող է...: Այս եւ այլ դրույթներին կանդրադառնանք առաջիկայում: Միայն նշենք, որ նախագծի ընդունման դեպքում Հայաստանում դեղերի անվտանգությունը չի բարձրանա, բայց գները կարող են զգալի աճել: Այսօր էլ, օրինակ, ՌԴ-ի կամ Վրաստանի համեմատ մեզ մոտ դեղերը երկու-երեք անգամ թանկ են, ինչը ամենակարճ ճանապարհն է դեղերի ստվերային շուկա ստեղծելու գործում: Եթե նախագծի հեղինակները այս նպատակն են դրել, ապա շատ արագ կհասնեն դրան: Ավելի արագ, քան կարծում են:

Տպել
1625 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց