Մարտի 1-ից 8 տարի անց եւ երկու շաբաթ առաջ

17/02/2016 schedule21:11

Փետրվարի 12-ին նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի ելույթը որպես ընթացիկ քաղաքական իրադարձություն բազմակողմանիորեն վերլուծվեց, մեկնաբանվեց: Յուրաքանչյուր շահագրգիռ կողմ իրեն ձեռնտու որեւէ հատված գտավ դրանում եւ խոշոր տառերով վերնագրերով ընդգծեց այն: Բայց այդ ելույթն արժե մի փոքր ավելի լայն ժամանակահատվածի մեջ դիտարկել:

Առջեւում մարտի 1-ն է, ողբերգական օր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքում, մեր երկրի պատմության մեջ: Այդ օրը հանուն սեփական իրավունքների, իրենց երեխաների ապագայի, ազատ եւ երջանիկ Հայաստանի, հանուն  ժողովրդավարության, արդարության հաստատման պայքարող տասը քաղաքացու արյուն թափվեց, հազարավորները հայտնվեցին բանտերում եւ կտտանքների ենթարկվեցին:

Ավելորդ է հիշեցնել այն վախի ու ահաբեկման  մթնոլորտի մասին, որը տարիներ շարունակ իշխում էր Հայաստանում եւ  ի վերջո ոտքի հանեց հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների: Նրանք ուղղեցին իրենց մեջքը, գլուխը բարձր եւ հպարտ կանգնեցին՝ ի լուր բոլորի հայտարարելով, որ այդպես այլեւս չի կարող շարունակվել: Ու տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ. Սերժ Սարգսյանը Երեւանի կենտրոնում թափված իր հայրենակիցների արյան վրայով «քայլեց» եւ մտավ Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայր:

8 տարի անց, Մարտի 1-ի տարելիցի նախաշեմին նույն Բաղրամյան 26-ում նա ելույթ է ունենում եւ հատ-հատ խոսում այն ամենի մասին, ինչի համար պայքարի էր դուրս եկել եւ զոհվեց ՀՀ քաղաքացին: 

«Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ապրողները իրենց երջանիկ կզգան ու չեն մտածի այն լքելու մասին: Այնպիսի Հայաստան, որը դեպի իրեն կձգի օտարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին»: «Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի հասարակական միջավայր, որտեղ չեն լինի արտոնյալներ, այլ կլինի միասնական ժողովուրդ՝ կարգապահ, օրենքները հարգող, խաղաղություն սիրող, հպարտ»: «Մեր խնդիրների լուծումը մեզնից դուրս չպետք է փնտրել: Այո՛, մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք տերը մեր խնդիրների, եւ մենք ենք լուծողը այդ խնդիրների»: «Ունենք հնարավորություն կառուցելու նոր, ազատ եւ ուժեղ Հայաստան»: «Կաշառակերությունը, գողությունը, մտավոր եւ հոգեւոր ծուլությունը ժամանակի ընթացքում ներմուծած արատներ են, որոնցից հետեւողականորեն պետք է ազատվել»: «Տաղանդավոր մարդիկ մեր կողքին են: Մենք՝ պետությունը, հասարակությունը եւ ընտանիքը, պետք է սովորենք գտնել, մեծացնել, դաստիարակել եւ պաշտպանել այդպիսի մարդկանց»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանը խոսեց թափանցիկ եւ վստահելի իշխանության, օրենքի առաջ հավասար պաշտոնյաների, արդար դատավորների, բանիմաց եւ հարգված պատգամավորների, բարձր կենսամակարդակ ունեցող ու զարգացած հասարակության, հարկային ռեպրեսիաների անընդունելիության, մարդու իրավունքների հարգանքի եւ բանակի ոգու բարձրության անհրաժեշտության մասին:

Եթե թերթենք 2008 թվականի ժողովրդական շարժման էջերը, կտեսնենք, որ վերոնշյալ նպատակների համար էր պայքարը, եւ հնչող ելույթների եւ պահանջների բովանդակությունը նույնն էր`այս կամ այն խմբագրմամբ:

Ժողովրդական շարժումը աստիճանաբար մարեց: Աստիճանաբար մարեցին նաեւ այն քաղաքական ուժերը, որ հավակնում էին տեր կանգնել շարժման օրակարգին: Թվում էր, թե շարժումը պարտվեց, արյունն անտեղի թափվեց, զրկանքներն ու կտտանքներն իզուր էին: Բայց արի ու տես, որ 2008-ին Ազատության հրապարակում հաստատված օրակարգը կենսունակ է մինչեւ օրս: Այն միեւնույն է, հռչակվում է որպես նպատակ, անելիք, տեսլական` թեկուզ եթե դրանք միայն խոսքեր են՝ ձեւական ասված: Ի վերջո` ի սկզբանե Բանն էր:

Այն ժամանակ թվում էր, թե շարժումը կհաղթի միայն մի պարագայում, եթե Ազատության հրապարակի հարթակից որեւէ մեկը հայտնվի Բաղրամյան 26-ում: Ոչ ոք չէր էլ մտածում եւ այդպիսի նպատակ  չէր էլ դրվել, որ շարժման օրակա՛րգը հայտնվի Բաղրամյան 26-ում:

Եվ այնուամենայնիվ, ժողովուրդը հզոր երեւույթ է: Նա կարող է հաղթել նույնիսկ այն պարագայում, երբ քաղաքական ուժերը չեն ցանկանում դա կամ պատրաստ չեն այդ հաղթանակին:

Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր հանրությունը խիստ խանդով է վերաբերվում, երբ իր ասելիքը լսում է գործող իշխանությունից: Այնինչ ցանկացած նման իրավիճակում պետք է ընդամենը «պտիչկա» դնել եւ առաջ գնալ:

Տպել
1970 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին