Փոստանջյանը ԱԺ-ում հայտարարել է` խցում Գասպարիի վրա սառը ջուր են լցրել եւ ծեծի ենթարկել

24/02/2016 schedule17:37

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ փաստաբանների փոխանցմամբ, քաղաքացիական ակտիվիստ, այս պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Վարդգես Գասպարիին խցում խոշտանգումների է ենթարկվել. նրա վրա սառը ջուր են լցրել, ապա՝ ծեծի ենթարկել:

Արդարադատության նախարար Արփինե  Հովհաննիսյանը նշեց, որ ինքը Ազգային ժողովի նիստերի դահլիճում է տեղեկացել նման հայտարարության մասին, իսկ մինչ ԱԺ գալը հետաքրքրվելով Գասպարիի վիճակի մասին, որեւէ բողոք ո՛չ առողջության, ո՛չ խոշտանգման մասին իրեն չի ներկայացվել: Հովհաննիսյանը խոստացել է հետեւողական լինել եւ պարզել Գասպարիին խոշտանգման ենթարկելու հայտարարության հետ կապված բոլոր մանրամասները:

Ստորեւ ներկայացնում ենք Զարուհի Փոստանջյանի հարց-հորդորը՝ ուղղված ՀՀ կառավարությանը Վարդգես Գասպարիի հետ կատարվող անարդարության վերաբերյալ:

«Հարգելի կառավարություն, ես պետք է հատված ընթերցեմ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից, որպեսզի կարողանամ ձեզ նաեւ հարց հղել: Հիմա պետք է ընթերցեմ, թե ինչպիսին է մեր վերից վար կոռումպացված դատական համակարգը:

«Դատական կաշառքի սակագները. Առաջին ատյանում` 500-10000  ԱՄՆ դոլար, Վերաքննիչ դատարանում `2000-15000 ԱՄՆ դոլար, Վճռաբեկ դատարանումէ 10000-50000 ԱՄՆ դոլար»:

Այսպիսին է Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը, դատական իշխանությունը: Սա իրականություն է, եւ իհարկե, սա դժբախտություն է: Եւ այս իրականությունը հաշվի առնելով, յուրաքանչյուր դատավորի կարող ենք դիմել ցանկացած արատավոր պիտակով եւ ցանկացած արատավոր գնահատական տանք տվյալ դատավորին:

Հայաստանի Հանրապետության ազնիվ, պարկեշտ եւ լավագույն քաղաքացիներից մեկը այս պահի դրությամբ մեղադրվում է, որ, իբր թե, վիրավորել է, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատավորի նկատմամբ եւ տվյալ անձը (երբ պատիժ է սահմանվում առավելագույնը մինչեւ երեք ամիս ազատազրկում), այս պահին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ բանտախցում: Նրան այսօր առավոտ տեղափոխել են հոգեբուժարան, հոգեբուժարանում փորձել են նրա նկատմամբ ապօրինի փորձաքննություն անցկացնել, որը տեղի չի ունեցել փաստաբանների միջամտության հետեւանքնով եւ նրան նորից տեղափոխել են բանտախուց: Բանտախցում նա փաստաբանին հայտնել է, որ իր նկատմամբ տեղի է ունենում խոշտանգում, նրա վրա են լցնում սառը ջուր, եւ ծեծի են ենթարկում:

Հիմա դուք, հարգելի կառավարության անդամներ, ոչ մեկդ երաշխավորված չեք այսպիսի վարքագծից: Ես ձեզ ուղղակի հորդորում եմ, որպեսզի գնաք կալանավայր, որի իրավունքը դուք ունեք, տեսնեք՝ ինչ է կատարվում այնտեղ եւ գործուն միջոցներ ձեռնարկեք, որպեսզի անհապաղ Վարդգես Գասպարիին ազատ արձակեն»:

Այս վերջին հորդորին ի պատասխան, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ իրենք նման լիազորություն եւ իրավասություն չունեն:

Տպել
1920 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց