Հայաստանում զենք կստեղծվի. գիտնականներն ու պաշտպանության նախարարությունը համագործակցում են

02/03/2016 schedule10:18

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հյուրընկալվել էր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում: Այս ձեւաչափով սա նրա առաջին հանդիպումն էր գիտնականների հետ: Լրագրողների ներկայությունը թույլատրվեց միայն միջոցառման ներածական մասում: Այնուհետեւ նախարարն ու գիտնականները մնացին փակ դռների հետեւում:

Մինչ այդ տեղեկացվեց, որ քննարկվելու են Ակադեմիայի եւ պաշտպանության նախարարության միջեւ հետագա համագործակցության հարցերը. «Փոխհամագործակցությունը ներառում է 2 հիմնական ուղղություն: Առաջինը հայ գիտնականների հանդիպումներն ու դասախոսություններն են զորամասերում, որոնք բարձրացնում են հայ զինվորի գիտելիքները եւ հայրենասիրական ոգին, երկրորդը՝ ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների մշակումները հանրապետության պաշտպանունակության բարձրացման գործում»:

Ավելի ուշ տնտեսագիտության դոկտոր, ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը մեր զրույցում, իհարկե՝ թույլատրելիի սահմաններում, փոքր-ինչ մանրամասնեց, թե որն էր նախարարի ու գիտնականների հանդիպման նպատակը: «Նախաձեռնությունը ԳԱԱ պատմության ինստիտուտինն էր: Ինստիտուտի շատ գիտաշխատողներ հաճախակի՝ գրեթե ամիսը մեկ անգամ, գնում են առաջին գիծ, հանդիպում մեր զինվորների, հրամանատարների հետ՝ նրանց ոգեւորելու, մեր պատմության զանազան իրադարձությունները ներկայացնելու համար, այս անգամ էլ նախարարին հրավիրել էր պատմության ինստիտուտը, բայց հանդիպմանը մասնակցեցին նաեւ ակադեմիայի շատ գիտաշխատողներ, նախագահության անդամներ»,- ասաց Յուրի Սուվարյանը: 

Տպավորություն է, որ պետությունը, ի դեմս պաշտպանության նախարարության, որոշել է օգտագործել մեր երկրի գիտական ներուժը՝ սպառազինության հարցում ապավինելու սեփական մտքի ուժին: Մեր զրուցակից ակադեմիկոսը հաստատեց դա: «Մի քանի ինստիտուտների տնօրեններ պատրաստակամություն հայտնեցին իրենց հնարավորությունները ի սպաս դնել բանակի հզորության մեծացմանը եւ առաջարկեցին, որ իրենք էլ մասնակցեն մշակումներին: Ես որքան գիտեմ, որոշ ինստիտուտներ որոշ մշակումներ արդեն անում են եւ դրանք դրված են գործողության մեջ: Այդ կարգի գործերը պիտի շատ արվեն, բայց միեւնույն ժամանակ կարիք չկա դրանք պրոպագանդել, որովհետեւ բանակ է, մենք էլ՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում: Առհասարակ, ակադեմիան, եւ ընդհանրապես՝ կրթական, գիտական հաստատությունները պիտի ստանան պատվերներ թե՛ տնտեսության, թե՛ բանակի ամրապնդման համար: Օրինակ՝ լավ կլինի, որ այսօր մեր տնտեսությունն ունենա նոր տեխնոլոգիաներ, թողարկեն նոր արտադրատեսակներ: Իսկ այդ ամենը գիտական ներուժի օգտագործման հաշվին պիտի լինի»,- համոզված հայտնեց նա:

Պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը մասնակցած գիտնականը կարծում է, որ ճիշտ ճանապարհն ինքներս մեզ ապավինելն է: «Ռուսաստանն իր հեղինակությունը վերականգնեց՝ Սիրիայում ցուցադրելով նոր ռազմական տեխնիկա: Այսօր այդպես է աշխարհի տրամաբանությունը: Օրինակ, տեսեք, Իսրայելը արաբական երկրների շրջապատի մեջ կարողանում է հզոր մնալ եւ դիմանալ՝ շնորհիվ այն բանի, որ իսկապես ունի գիտական մշակումներ, նոր զենքի տեսակներ եւ հզոր է հենց ռազմական տեխնիկայի առումով: Լավ կլինի մենք էլ այդ ճանապարհով գնանք: Չի կարելի անընդհատ սպասել, թե Ռուսաստանը կամ որեւէ այլ երկիր մեզ զենք պիտի տա: Մենք ինքներս պիտի ստեղծենք դա: Ճիշտ ճանապարհը դա է, որ մենք ունենանք հզոր արդյունաբերություն, այդ թվում՝ առաջին հերթին ռազմական արտադրանք թողարկող ձեռնարկություններ»,- ասաց նա:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ իր խոսքում նշեց, թե բացի այն, որ մեծ աշխատանքներ են տարվում արեւմտյան չափանիշներին համապատասխան սպառազինություն ունենալու համար, նպատակ կա զարգացնել հայրենական ռազմական արդյունաբերությունը: Ասաց, որ մշակվել ու հաստատվել է ռազմական արդյունաբերության հայեցակարգ, ինչպես նաեւ ստեղծվել է ռազմաարդյունաբերության կոմիտե:

Նա անդրադարձավ նաեւ բանակում տեղի ունեցող արտակարգ պատահարներին ու դրանց պատճառներին, բայց միեւնույն ժամանակ ընդգծեց, որ աշխարհի հզոր բանակների համեմատությամբ, այդպիսի դեպքերը մեր երկրում բավական փոքրաթիվ են: «Աշխարհի այնպիսի հզոր երկրների բանակների համեմատությամբ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելը, Թուրքիան, մենք լավ դիրքում ենք գտնվում՝ այդ դեպքերի քանակության հետ կապված, բայց քանի որ մենք ազգային բանակ ենք, իսկ ազգային բանակի հիմքում մեր տարած հաղթանակներն են հանուն հոգու եւ բարոյահոգեբանական մակարդակի, մենք դա պետք է շարունակենք կատարելագործել եւ հասնել նրան, որ միջանձնային հարաբերությունները մեզ մոտ լինեն ամենակատարյալը»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը: 

Նաեւ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, նախարարը քիչ հավանական համարեց, որ Հայաստանում կարող են սկսվել լայնամասշտաբ պատերազմական գործողություններ: Բայց, այդուհանդերձ, հավաստիացրեց, որ Հայաստանը պատերազմի է պատրաստվում ամեն օր:

Տպել
2071 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց