Պահանջեց 30 մլն դոլար ու գնաց. վարկ եք վերցնում, որ ինչ անեք

02/03/2016 schedule15:38

Փետրվարի 19-ին ՀՀ կառավարության հերթական նիստի սկզբում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների այն ժամանակվա նախարար Երվանդ Զախարյանը արտաօրակարգային հարց մտցրեց Համաշխարհային բանկից 30 միլիոն դոլարի վարկ ներգրավելու  մասին:

Մինչ օրս, սակայն, հստակ ձեւակերպում չի տրվել, թե ինչի համար ենք ներգրավում այդ նոր պարտքը: Այս թեմայի շուրջ մի քանի հարց ուղղեցինք տնտեսագետ, «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանին:

- Պարոն Մանուկյան, մոտ երկու շաբաթ առաջ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների արդեն նախկին նախարար Երվանդ Զախարյանը կառավարության նիստի ժամանակ անակնկալ հայտարարեց, որ 30 միլիոն դոլար վարկ ենք վերցնում ՀԲ-ից: Մինչ օրս կառավարությունը չի կարողանում սպառիչ նկարագրել, թե ինչի համար է վերցնում այդ վարկը: Դուք հետեւել եք այդ վարկի շուրջ պատմություններին, կարո՞ղ եք լույս սփռել այդ մութ պատմության վրա:

- Պետք է նշել, որ այս վարկը եւ դրա հետ կապված հիմնավորումները փաստում են, որ այն առնվազն պլանավորված չի եղել եւ իր հիմքում չունի որեւէ ռազմավարություն։ Նշվածի համատեքստում ավելի քան տարօրինակ է, որ պետական ընկերություններում խորքային խնդիրների եւ դրանց լուծման համար վարկերի մասին որեւէ աղերս չկա 2015թ. դեկտեմբերի 10-ին հաստատված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» ռազմավարական ծրագրում, որտեղ մինչեւ 2018թ. որեւէ խոսք չի գնում էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների (Երեւանի ՋԷԿ, ՀԱԷԿ եւ ԲԷՑ ՓԲԸ-ի) վարկավորման անհրաժեշտության մասին։ Անհասկանալի, թե այդ ի՞նչ եղավ երկու ամսում, որ նման հիմնախնդիրներ «ծնվեցին»։ Առանց ռազմավարության պարտք վերցնելը նման է «վարկ ենք վերցնում, որ նախկին պարտքերը փակենք» մոտեցման, ինչը ուղղակի երկարաձգում է փուչիկի պայթելը, եւ ըստ այդմ չի վարկավորվում ֆինանսական հաստատությունների կողմից։

- Ի վերջո ինչի՞ համար են վերցնում այս վարկը, եւ արդյոք հարկատունե՞րը չեն վճարելու որեւէ տնտեսվարող սուբյեկտի փոխարեն:

- Հարկերի մասով խնդիրը շատ նման է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասով կառավարության հավաստիացումներին, որ պետական բյուջեից չի իրականացվելու սուբսիդավորումը, որը, ինչպես տեսանք, իրականությանը չէր համապատասխանում։ Եթե վարկը վերցնում են պետական ընկերությունները, դրա սպասարկման բեռը ուղղակիորեն (պետբյուջեից) կամ անուղղակիորեն (սակագնի բարձրացման տեսքով) կրելու ենք մենք՝ հարկատուներս։ Ավելին. այդ բեռը շատ ավելի մեծ է լինելու, քան եթե նույն կառավարությունը հենց խնդրի ծագման փուլում իրականացներ աջակցությունը։ Այսինքն, կրկին անգամ վճարելու ենք «փնթի» պետական կառավարման համար։

-  Այն, որ կառավարությունը մինչ օրս որեւէ պաշտոնական փաստաթուղթ չի հրապարակել այդ վարկի վերաբերյալ, բայց արդեն որոշում է կայացրել, դա, այսպես ասենք, տարօրինա՞կ չէ:

- Միանշանակ տարօրինակ է: Դրան պետք է գումարենք նաեւ այն, որ չնայած շրջանառվում է ՀԲ-ի անունը, բայց սույն բանկը, ի հակադրություն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եւ թափանցիկության սկզբունքների, մինչ օրս որեւէ պարզաբանում չի ներկայացնում։ Ավելին, նախարարությունը կարծես թե զբաղված է վարկառու փնտրելով (սկզբում նախարարի խոսքերով վարկառու էր հանդես գալիս ՀԷՑ-ը, հետո շտկումներ եղան խոսքում, հիմա ստեղծում են բանակցային խումբ, որ պայմանները բանակցեն) եւ ըստ այդմ վարկի նպատակահարմարությունը հիմնավորելով, մինչդեռ այս գործողությունները պետք է իրականացվեին նախքան վարկի ստացումը։ Ամփոփելով ասեմ, որ բոլոր հիմքերը կան կասկածելու, որ այս վարկը ծածկելու է մի ծախս, որը կատարվել է նախկինում (օրինակ՝ «Նաիրիտ», Վանաձորի «Քիմպրոմ» եւ այլն)։

- Անցած շաբաթվա վերջին վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը նոր պետք է սկսի բանակցել վարկի շուրջ: Ի՞նչ է սա նշանակում:

- Նշանակում է, որ վարկը չի ունեցել նպատակ, փորձել են վարկ վերցնել, հետո նպատակը ձեւակերպեն։ Այսինքն, գործ ունենք կառավարության՝ որպես օրգանական կառուցվածքի անգործության/անհամագործակցության հետ։ Այլ կերպ ինչպե՞ս կարելի է բացատրել, որ փետրվարի 19-ին հայտարարություններ են տարածվում վարկի նպատակի եւ պայմանների մասին, իսկ փետրվարի 26-ին ստեղծվում է բանակցային խումբ վարկի շուրջ բանակցություններ վարելու համար։  Մի խոսքով, պետք է նշել, որ գործ ունենք ոչ թափանցիկ գործարքի հետ, որը պետական անարդյունավետ կառավարման արդյունք է, որի հետեւանքները փակվելու են հարկատուներիս հաշվին։ Սույն մոտեցումը շարունակական է, եւ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա մեծ հաշվով չի պատժվում պետական միջոցների փոշիացման համար։

Տպել
1995 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան