«Արտավազդի» համար մրցակցությունը թեժ է լինելու

03/03/2016 schedule16:45

Առջեւում թատերական «Արտավազդ» մրցանակաբաշխությունն է: Բոլոր 14 անվանակարգերում մասնակցության հայտերն արդեն ընդունված են ու նաեւ ամփոփված:

Թատերարվեստի ոլորտում լավագույնը համարվածների անունները հայտնի կդառնան միայն մարտի 26-ին: Այս տարվա մրցանակաբաշխությունը հենց այդ օրն է կայանալու: Իսկ մինչ այդ Հայաստանի թատերական գործիչների միությունից երեկ տեղեկացանք «Արտավազդ» մրցանակի հավակնորդների մասին: Նշենք, որ անվանակարգերը հետեւյալն են՝ «Լավագույն կին դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար», «Լավագույն տղամարդ դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն սցենոգրաֆիա», «Լավագույն երաժշտության հեղինակ», «Լավագույն մանկական ներկայացում», «Լավագույն երիտասարդ դերասանուհի», «Լավագույն երիտասարդ դերասան», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Լավագույն երիտասարդական ներկայացում», «Լավագույն ներկայացում» եւ «Լավագույն պիես»:

«Լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցակցությունը թեժ է լինելու: Ներկայացված են 13 դերասանուհիներ Երեւանի եւ մարզային տարբեր թատրոններից՝ Աննա Ավետիսյան - «Զգուշացեք, կանայք են» (Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն), Մարիամ Ղազարյան - «Ուշ լինի, նուշ լինի» (Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոն), Լուիզա Ղամբարյան -  «N707» (Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն), Նորա Բադալյան - «Քիչ ավելի, քիչ պակաս» (Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն), Նանո Պողոսյան - «Սովորական պատմություն» (Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն), Գայանե Խաչատրյան - «Գահի ոգին» (Մնջախաղի պետական թատրոն), Քնարիկ Զաքարյան - «Անսանձ կնոջ սանձահարումը» (Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն), Լուսյա Աբրահամյան - «Ճպուռն ու մրջյունը» (Խորեոգրաֆիայի պետական թատրոն), Ժաննա Հովակիմյան - «Չմարդիկ» (Թատրոն 8), Ագնեսա Շահնազարյան - «Շատերից մեկը» (ՀԹԳՄ), Մարգարետ Հարությունյան - «Լուսինը վրձնի վրա» (Յոթ աթոռ թատերախումբ), Լիլյա Մուկուչյան - «Խնջույք ամառանոցում» (Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամ. թատրոն) եւ Նառա Սարգսյան - «Մերսեդես» (Պատանի հանդիսատեսի թատրոն):

«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում «Արտավազդ» մրցանակի հավակնորդները 9-ն են՝ Ռաֆայել Երանոսյան - «Սիրո խոստովանություն» (Երեւանի պետական կամերային թատրոն), Գեւորգ Դավթյան - «Ուշ լինի, նուշ լինի» (Հ. Պարոնյանի անվ. երաժշ. կոմ. պետ. թատրոն), Արամ Կարախանյան - «շ ջՊպր’Ն» (Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն), Գագիկ Մելքումյան - «Սովորական պատմություն» (Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն), Յուրի Կոստանյան - «Գահի ոգին» (Երեւանի մնջախաղի պետական թատրոն), Մխիթար Մելքոնյան - «Ճպուռն ու մրջյունը» (Խորեոգրաֆիայի պետական թատրոն), Տիգրան Գաբոյան - «Արշիլ Գորկի» (Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետ. դրամ. թատրոն), Լիպարիտ Ավետիսյան - «Կարմեն» (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն), Մանվել Խաչատրյան - «Խնջույք ամառանոցում» (Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամ. թատրոն):

2015 թվականի լավագույն ներկայացում ճանաչվելու համար «կպայքարեն» 9 ներկայացում. «Սիրո խոստովանությունը»՝ Երեւանի պետական կամերային թատրոնից, «շ ջՊպր’Ն»-ը՝ Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնից, «Գահի ոգին»՝ Երեւանի մնջախաղի պետ. թատրոնից, «Չմարդիկ»՝ Թատրոն 8 թատերախմբից, «Զգուշացեք, կանայք են» ներկայացումը՝ Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվ. դրամատիկական թատրոնից: Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը մրցանակի է ներկայացրել «Սովորական պատմությունը», «Լարք» մշակութային կենտրոնը՝ «Անուշ» օպերան, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը՝ «Մենք հաղթեցինք-70», իսկ «Յոթ աթոռ» թատերախումբը՝ «Լուսինը վրձնի վրա» ներկայացումները:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Արտավազդ» մրցանակաբաշխության կանոնադրության մեջ այս տարի տեղի են ունեցել փոփոխություններ, որոնցից մեկի համաձայն էլ մի նոր անվանակարգ է ավելացվել, այն է՝ «Լավագույն մանկական ներկայացում»: Այսպիսով, մրցանակաբաշխության փորձագետների 7 հոգուց բաղկացած կազմը նաեւ քննարկման առարկա կդարձնի, թե հայաստանյան թատրոններում ինչ ներկայացումներ են առաջարկվում երեխաներին եւ դրանցից կառանձնացնի իր կարծիքով լավագույնը: Լավագույնի տիտղոսին հավակնում է 6 աշխատանք՝ Սամսոն Մովսեսյանի «Գրինչի գողացած Ամանորը»՝ Հովհ. Թումանյանի անվ. պետ. Տիկնիկային թատրոնում, Արսեն Գրիգորյանի «Արկածներով լի ճամփորդությունը»՝ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, Վիգեն Ստեփանյանի «Ճպուռն ու մրջյունը»՝ Խորեոգրաֆիայի պետական թատրոնում, Նորա Գրիգորյանի «Մոխրոտը»՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամ. թատրոնում, Սամսոն Մովսեսյանի «Օզ երկրի հրաշագործը»՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում եւ Կարո Նաղդալյանի «Արեգը»՝ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվ. պետական դրամատիկական թատրոնում:

Իսկ թե մրցակցությունն ում հաղթանակով կավարտվի եւ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում նախատեսված միջոցառման ավարտին ով իր հետ «Արտավազդ» արձանիկ կտանի, ցույց կտա ժամանակը:

Տպել
3564 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել