Գրականության ոլորտի մարդիկ փաստում են` մեր դպրոցում եւ բուհում մտածել չեն սովորեցնում

04/03/2016 schedule15:57

Մարտի 3-ը հռչակվել է գրողների միջազգային օր, եւ երեկ դա առիթ էր մեկ անգամ եւս մտորելու, բարձրաձայնելու գրականության խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Հրավիրված մամուլի ասուլիսում բանաստեղծ Արթուր Մեսրոպյանի, գրականագետ Հասմիկ Հակոբյանի եւ գրող-սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի կարծիքներն ու տեսակետները երբեմն համընկնում էին, երբեմն էլ՝ հակառակը: Հասմիկ Հակոբյանը ընդգծեց գրականագիտական ամփոփումների բացը, երբ գրողի դերը չի արժեվորվում համապատասխան հոդվածներով ու վերլուծություններով:

Ասաց նաեւ, որ պոեզիայի ոլորտում կան, օրինակ առանձին բանաստեղծներ, բայց բանաստեղծական հոսանք այդպես էլ չի ձեւավորվում: Արթուր Մեսրոպյանը, սակայն, դրա անհրաժեշտությունը չի զգում եւ համոզված է, որ հենց բազմազանության մեջ է մեր պոեզիայի գեղեցկությունը: Նա նաեւ նկատեց, որ այսօր ստեղծվող գրականությունը փոփոխությունների գրականություն է: «Բոլորի մոտ միտում կա բերել փոփոխություն»,- արձանագրեց երիտասարդ բանաստեղծը: Իսկ Վահրամ Մարտիրոսյանը թիվ մեկ խնդիր համարեց մեր պետության ոչ մշակութային լինելը:

«Մեր երկիրը մշակութային չէ, բարձրագոչ հայտարարություններ են հնչում, թե պետք է մշակույթով ներկայացնենք Հայաստանը, բայց փորձը ցույց է տալիս, որ ով պոկվում է Հայաստանից, կարողանում է դրսում մշակույթ ներկայացնել, օրինակ Տիգրան Համասյանը: Մեր սփյուռքը նույնպես մշակութային չէ: Արտասահմանում ունենալով երեք անգամ մեծ թվով հայեր, չունենք թարգմանիչների արժանապատիվ բանակ, որը ճանաչված է, որը կարող է համարձակորեն բացել հրատարակիչների դռները, ասել՝ այսպիսի հայ գրող կա, եկեք թարգմանենք, տպագրենք»,- նշեց Մարտիրոսյանը:

Բանախոսները, որպես լրջագույն խնդիր, նաեւ արձանագրեցին, որ այսօր թե՛ դպրոցում, եւ թե՛ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցիչն ու դասախոսը, որպես կանոն, տեղյակ չեն ժամանակակից գրականության զարգացումներից, երեխաներին չեն սովորեցնում մտածել, նրանց չեն մղում կարդալու, պրպտելու, արժեքավորը բացահայտելու:

Ինչ կա գրախանութում

Գրականագետ Հասմիկ Հակոբյանը, հավաստիացնելով, որ մեզանում ստեղծվում է ժամանակակից արժեքավոր գրականություն, թվարկեց բանաստեղծների ու արձակագիրների մի քանի անուններ՝ Կարեն Անտաշյան, Գուրգեն Խանջյան, Լեւոն Խեչոյան, Վահրամ Մարտիրոսյան, Դիանա Համբարձումյան, Արամ Պաչյան, Հրաչ Սարիբեկյան: Այս անունների մի մասը մեզ հետ զրույցում նշեցին նաեւ «Նոյան տապան» գրատանը՝ խոսելով այն մասին, թե ժամանակակից որ հեղինակների ստեղծագործություններն են պահանջված իրենց այցելուների շրջանում: «Ժամանակակից  հայ հեղինակներից ավելի շատ հետաքրքրում են Լեւոն Խեչոյանի, Արամ Պաչյանի, Դիանա Համբարձումյանի, Հովհաննես Թեքգյոզյանի, Հրաչյա Սարիբեկյանի ստեղծագործությունները: Բայց որ ասենք, թե ամեն օր գալիս, հարցնում են, այդպես չէ»,- տեղեկացրեց գրականության բաժնի վարիչ Հայկ Մկրտչյանը:

Նա նշեց, որ գրախանութի հիմնական հաճախորդները երիտասարդներն են՝ բարձր դասարանի աշակերտներ, բուհերի ուսանողներ, որոնք մեծ մասամբ ձեռք են բերում ուսումնաօժանդակ ձեռնարկներ: Մեծ պահանջարկ ունի նաեւ մանկական գրականությունը: Ինչ վերաբերում է հայատառ գեղարվեստական գրականությանը, ընթերցողներին հաճախ գրավում է թարգմանական գրականությունը: «Պատճառն, ինձ թվում է, այն է, որ հիմնականում համաշխարհային բարձրարժեք գրականություն են թարգմանում եւ այդ գրքերը բավական բարձր որակի տպագրություն են: Համեմատական կարգով դրանք բավական թանկ գրքեր են` 5-7 հազար դրամ եւ ավելի, սակայն շնորհիվ բարձր որակի՝ ավելի մեծ պահանջարկ ունեն: Նվերի համար այդ գրքերը բավական հաճախ գնում են»,- ասաց նա:

Այդուհանդերձ, նա նկատեց, որ գրքերի գինն այսօր լուրջ խնդիր է ու, որպես արժեքի վրա ազդելու տարբերակ, առաջարկեց կամ ցանկություն հայտնեց, որ դրանք տպագրվեն հովանավորների ֆինանսական աջակցությամբ: Նման փորձի օրինակ եւս բերեց: «Նոյան տապան» գրատանը վաճառվող ամենաէժան գիրքը Վարուժան Վարդանյանի «Մինասի վերադարձն» է, որը ժամանակին՝ 1992 թվականին, հրատարակվել է «Վան» առեւտրային բանկի հովանավորությամբ: Գիրքն այսօր վաճառվում է 100 դրամով:

Հայկ Մկրտչյանը մեկ այլ առաջարկով դիմեց գրողներին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ նրանք կազմակերպում են իրենց գրքերի շնորհանդեսը, բայց նույն այդ գրքերը գրախանութ են հանձնում շատ ավելի ուշ: «Որոշ գրքեր կան, որոնց շնորհանդեսներ են կազմակերպվում, թերթում, հեռուստատեսությամբ հայտարարում են, որ տեղի ունեցավ այս գրքի շնորհանդեսը, բայց գիրքը մենք դեռեւս ստացած չենք լինում: Մարդիկ մտածում են, որ եթե այն ներկայացվում է, գովազդվում է, ուրեմն պետք է լինի գրախանութում: Գալիս են, հարցնում են, զայրանում են, վրդովվում են` ինչու դուք չունեք: Հետո գիրքը բերում են մեկ ամիս անց, երկու ամիս անց, կամ ընդհանրապես չեն բերում: Ճիշտ կլինի, որ այն հեղինակները, որոնք շնորհանդես են կազմակերպում, գիրքը ինչ-որ ձեւով գովազդում են, նախօրոք այդ գիրքը բերեն վաճառքի: Դա ելնում է նաեւ տվյալ հեղինակի կամ հրատարակչի շահերից: Իհարկե, հիմնականում բերում են»,- առաջարկելով՝ ասաց գրականության բաժնի վարիչը: Նա, սակայն, դժվարացավ հիշել, թե վերջին անգամ որ գրողի գործերն են այցելուները պահանջել, բայց իրենք ոչինչ առաջարկել  չեն կարողացել:  

Տպել
3656 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց