Նախկին տարածքային կառավարման նախարարության աշխատակիցները «էքսկուրսիա» գնացին ու վերադարձան

07/03/2016 schedule10:11

ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները հասցրին միավորվել ու տարանջատվել ընդամենը մեկ տարի երկու ամսվա ընթացքում: Նշված գերատեսչությունները մեկն էին դարձել ու տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն անվանվել Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 1-ի հրամանագրով: Իսկ արդեն «ապահարզանի» հրամանագիրը եղավ 2016-ի փետրվարի 24-ին, ժամանակին խոշորացված գերատեսչությունն էլ վերակազմակերպվեց արտակարգ իրավիճակների եւ առանձին տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունների:

Նախկին տարածքային կառավարման նախարարության աշխատակազմը սկզբում տեղափոխվեց արտակարգ իրավիճակների նախարարության Դավթաշենում գտնվող մասնաշենք, իսկ այժմ վերադարձել է «տուն»՝ Հանրապետության հրապարակի թիվ 2 կառավարական շենք: Բայց կրկին անջատված այս նախարարության վերաբերյալ առայժմ միայն Սերժ Սարգսյանի հրամանագիրը կա, իսկ ահա հրամանագրից բխող կառավարության որոշումներ, որոնց համար մեկամսյա ժամկետ էր սահմանված, դեռեւս ընդունված չեն: Հաստատված չէ, օրինակ, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն վերանվանված գերատեսչության կառուցվածքը, հաստիքացուցակը: Բայց, չնայած դրան՝ գերատեսչությունը աշխատում է:

«ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության վերակազմակերպման մասին ՀՀ Նախագահի հրամանագրից բխող համապատասխան որոշումները արդեն շրջանառվում են, սահմանված ժամկետներում կհաստատվեն նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը եւ հաստիքների թվաքանակը»,- մեր գրավոր հարցմանը պատասխանելով՝ հայտնել են տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից:

Նշենք, որ երկու նախարարությունների միավորումից հետո տարածքային կառավարման նախարարության աշխատակիցների մեծ մասը շարունակել էր մնալ եւ աշխատել Հանրապետության հրապարակում գտնվող շենքում: Փոխնախարարներն, օրինակ, ըստ մեր տեղեկությունների, չէին տեղափոխվել Արմեն Երիցյանի ղեկավարած ԱԻՆ-ի մասնաշենք: Չտեղափոխվելու պատճառների ու գնացածների վերադարձի մասին մեր հարցմանն էլ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից պատասխանել են. «ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միավորումից հետո վերջինիս աշխատակազմը մասնակի էր տեղափոխվել ԱԻՆ մասնաշենք` աշխատակազմի ֆունկցիոնալ ստորաբաժանումների աշխատանքները լիարժեք կատարելու նկատառումներից ելնելով: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության աշխատակազմի ԱԻՆ մասնաշենք տեղափոխված թվով 21 աշխատակից  վերադարձել է  Կառավարական շենք 2`  2016 թ. փետրվարի 26-ին: ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմը` 89 հաստիքով, միավորումից հետո ամբողջությամբ շարունակել է աշխատել նորաստեղծ նախարարությունում»:

Այստեղից նաեւ տեղեկացնում են, որ նախարարության հաստիքացուցակը հաստատվելուց եւ համապատասխան պաշտոններում վերանշանակումներ կատարելուց հետո առաջացած բոլոր թափուր պաշտոնները կհամալրվեն մրցույթով` քաղաքացիական ծառայության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում: Առանձին հարցով հետաքրքրվել էինք նաեւ աշխատակազմի ղեկավարի մասին: Հայտնի է, որ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Իսախանյանը  նախարարությունների միավորումից հետո նշանակվել էր փոխնախարար, եւ երկուսը մեկում գերատեսչության փոխնախարարների թիվը դարձել էր հինգը: Ուստի, փորձել էինք պարզել, թե տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնի համար մրցույթ կանցկացվի՞, թե՞ Իսախանյանը մեխանիկորեն կվերադառնա նախկին պաշտոնին: Մեզ պատասխանել են, որ աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնը կհամալրվի քաղաքացիական ծառայության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հարց է առաջանում նաեւ, թե գերատեսչությունների վերակազմակերպման ընթացքում կարո՞ղ է աշխատավարձերի խնդիր առաջանալ եւ արդյոք ըստ էության նորաստեղծ նախարարության աշխատակիցներին աշխատավարձ վճարվելո՞ւ է վերակազմակերպման հրամանագրին հաջորդած եւ կառավարության համապատասխան որոշումների ընդունմանը նախորդած ժամանակահատվածի համար: «Նորաստեղծ նախարարության աշխատակազմի աշխատակիցներին աշխատավարձը վճարվում է ժամանակին»,- պատասխանել  են ՏԿԶ  նախարարությունից:

Տպել
2292 դիտում

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)