«SOS Գյումրի». արդյունքը տեսանելի է, ոչ թե 13, այլ ավելի շատ ընտանիք կարող է տուն ունենալ

07/03/2016 schedule23:21

Երբ գյումրեցի մի խումբ երիտասարդներ ձեռնարկեցին քաղաքի անօթեւան ընտանիքներից 13-ին բնակարանով ապահովելու գործը, շատերը այդ թվին թերահավատորեն էին վերաբերվում:

Այժմ, սակայն, Հայաստանում ու արտերկրում մեծ արձագանք գտած հանգանակության ակտիվությունը հույս է ներշնչում, որ նախաձեռնության արդյունքում կարող են սեփական տանիքն ունենալ ոչ թե 13, այլ ավելի շատ ընտանիքներ: Աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի՝ տնակային ավանում ունեցած աննախադեպ համերգից հետո բավականին գումար է հանգանակվել ու նաեւ նվիրաբերվել են բնակարաններ: «SOS Գյումրի» թիմի անդամ Հայկ Բարսեղյանը երեկ մեր զրույցում ընդգծեց, որ առայժմ կարելի է վստահաբար խոսել 9 բնակարանի մասին: 

«Այս պահին մեր հաշվեհամարներին ունենք 9 միլիոն դրամի չափ գումար: Դա համարենք 2 բնակարան: Դրանից բացի Քնարիկ Գրիգորյանը նվիրաբերել է 12 հազար դոլար՝ 1 բնակարանի համար, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը՝ 2 հատ 3 սենյականոց բնակարան: 2 բնակարան Գենիկ Կարապետյանն է նվիրաբերել: Ընդհանուր առմամբ՝ եղավ 7 բնակարան: «Գազպրոմի» հայաստանյան մասնաճյուղի տնօրենը՝ 3 սենյականոց բնակարան եւ Արման Սահակյանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի անունից՝ 1 բնակարան: Մենք հիմա ունենք 9 բնակարան, որոնց մեծ մասը բազմասենյականոց են եւ շատ երեխաներով ընտանիքների համար են»,- ասաց Հայկ Բարսեղյանը:

Բացի այդ, բրիտանական http://www.crowdfunder.co.uk/day-of-shame/ կայքում երեկվա դրությամբ հանգանակվել էր շուրջ 24 հազար 500 ֆունտ ստերլինգ: Այստեղ, սակայն, գործող կանոնները սահմանում են, որ եթե նշված ժամկետում չհավաքվի 120 հազար ֆունտ ստերլինգ, ապա եղած գումարները կվերադարձվեն փոխանցողներին: «SOS Գյումրի» թիմը բանակցում է, որ հանգանակության ժամկետի ավարտին, որին 15 օր է մնացել, գումարն իրենց տրամադրվի, ինչքան էլ այն լինի: Նրանք հույս ունեն, որ կհասնեն հաջողության, եւ կայքի միջոցով ստացված գումարները նույնպես հնարավոր կլինի ուղղել բնակարանների ձեռքբերմանը:

Հայկ Բարսեղյանից հետաքրքրվեցինք, թե բնակարանների ապագա տերերն արդեն տեղյա՞կ են, որ շուտով վերջ է դրվելու իրենց անմարդկային կենսապայմաններին եւ ինչպե՞ս են ընդունել այդ լուրը: «Ճիշտն ասած՝ մենք այդ ինֆորմացիան ուզում էինք անակնկալի տեսքով ներկայացնել, բայց քանի որ մեր պահանջն է, որ այդ մարդիկ իրենց տնակը պիտի քանդեն, հողին հավասարեցնեն, եւ դա նախնական պայմանավորվածության կարիք ունի, դրա համար անակնկալի տարբերակը չի լինի: Մենք հիմա բանակցում ենք իրենց հետ, որ դուք համաձա՞յն եք ձեր տնակը քանդվի, դուք համաձա՞յն եք, որ 25-30 տարի ձեր տունը չեք կարողանալու վաճառել եւ այլն»,- պատասխանեց Հայկ Բարսեղյանը: Ի դեպ, նման մտավախություններ հնչում են նաեւ հանրության շրջանում, թե հարկավոր է որոշակի միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի բնակարան ստացող ընտանիքները շուտով կարիքից դրդված չվաճառեն այդ գույքը եւ նորից չհայտնվեն փողոցում, կամ բնակարանը վարձով չտան ու իրենք չշարունակեն ապրել նույն կիսախարխուլ տնակում:

Ինչ վերաբերում է հարցին, թե նախատեսվածից շատ բնակարան ձեռք բերելու դեպքում ինչպես են ընտրվելու լրացուցիչ ընտանիքները, մեր զրուցակիցը նկատեց, որ Գյումրիում անօթեւան ընտանիքների թիվն ավելի քան 3 հազար է, որից շուրջ 500-ը գտնվում է ծայրահեղ աղքատ վիճակում: Այնպես որ, բաց ու թափանցիկ եղանակով նրանց միջեւ ընտրություն կկատարվի: Հայկ Բարսեղյանն, ի դեպ, ընդգծեց, որ ծրագրի բոլոր բաղադրիչներն իրականացվելու են հենց այդ սկզբունքով, որպեսզի ոչ ոք իրենց չփորձի մեղադրել ինչ-ինչ մեքենայությունների մեջ:

Մարտի 19-ին, դարձյալ անօթեւաններին օգնելու նպատակով, անցկացվելու է աճուրդ: Լոտերի հավաքագրմանն ակտիվորեն մասնակցել են մարզաշխարհի ներկայացուցիչները: Այս գործի պատասխանատվությունը ստանձնած Արեն Մկրտչյանը մեր զրույցում մանրամասնեց ձեռքբերումները: «Հենց ամենասկզբում ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը նվիրաբերեց մարզակոշիկները, որոնցով 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերին է մասնակցել: Այնուհետեւ նրա հայրը՝ մեր լեգենդար ըմբիշ Լեւոն Ջուլֆալակյանը, նվիրաբերեց մարզակոշիկներ, որոնցով նախապատրաստվել է Սեուլի 1988-ի Օլիմպիական խաղերին, երբ դարձավ չեմպիոն: Համաշխարհային մեծության ֆուտբոլիստներ Ռուդ վան Նիստելռոյի, Կլարենս Զեեդորֆի ու Ջենարո Գատուզոյի լուսանկարներն ունենք՝ իրենց ստորագրությամբ»,- ասաց Արեն Մկրտչյանը եւ հավելեց, որ լոտերի շարքում է նաեւ Հենրիխ Մխիթարյանի՝ «Բորուսիայի» մարզաշապիկը` ֆուտբոլիստի ստորագրությամբ, Յուրա Մովսիսյանի մարզաշապիկը, Վարդան Մինասյանի ստորագրությամբ գնդակ եւ մարզաշապիկ, «Արարատ 73»-ի լեգենդների ստորագրությամբ գնդակ, Յուրի Ջորկաեֆի ստորագրությամբ գնդակ: Եվս մեկ գնդակ՝ Հենրիխ Մխիթարյանի, Սերգեյ Բոնդարենկոյի եւ Խորեն Հովհաննիսյանի ստորագրություններով: Վերնաշապիկ՝ Տիգրան Համասյանի ստորագրությամբ: Սպասվում է, որ շուտով կստացվի եւս մեկ վերնաշապիկ՝ աշխարհահռչակ «System of a down» խմբի անդամներ Սերժ Թանկյանի եւ Դարոն Մալաքյանի ստորագրությամբ: 

Լոտերի թվում է նաեւ կատալոնական «Բարսելոնայի» տասը ֆուտբոլիստների ստորագրությամբ դրոշ, որը նվիրաբերել է ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը: Դրոշի վրա 2009-ին ստորագրել են, օրինակ, Լիոնել Մեսին, Չավին, Ինյեստան, Թիերի Անրին, Դանի Ալվեշը, ինչպես նաեւ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:

Այս եւ այլ լոտերի աճուրդի կայացման վայրի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա: «SOS Գյումրի» թիմի անդամ Արեն Մկրտչյանը նկատեց, որ լոտերը բացառիկ են, ուստի քննարկվում է աճուրդը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը: Հույս ունեն այդ հարցում Գարիկ Մարտիրոսյանի աջակցությունը ստանալ: Իսկ եթե աճուրդը տեղի ունենա Երեւանում, ապա դա կլինի Սարգիս Մուրադյան պատկերասրահում եւ կվարի Հայկ Մարությանը: Չի բացառվում նաեւ լոտերը երկու մասի բաժանելու տարբերակը: «Միգուցե մի մասը ուղարկվի Մոսկվա, մյուս մասը մնա այստեղ, փորձում ենք ռացիոնալ կազմակերպել, որպեսզի մաքսիմալ շատ գումար կարողանանք ստանալ այդ լոտերից, որովհետեւ իսկապես մեծ աշխատանք ենք տարել դրանք գտնելու համար ու չենք ուզում կոպեկներով, այսպես ասած, կորցնել»,- ասաց Արենը: Նա, ի դեպ, նկատեց, որ աճուրդ կազմակերպելու փորձ չունեն, ու մասնագետների աջակցությունը սիրով կընդունեն: Անօթեւաններին օգնելու ծրագրի հեղինակ երիտասարդներն ամեն դեպքում կողմնորոշիչ տեղեկություններ ունեն: Նրանց հայտնի է, որ, օրինակ, հայաստանյան բանկերից մեկի կազմակերպած աճուրդում Արթուր Աբրահամի ստորագրությամբ նրա ձեռնոցների համար ԱԺ պատգամավորներից մեկը վճարել է 2 միլիոն 400 հազար դրամ, Յուրա Մովսիսյանի մարզաշապիկը ձեռք են բերել 1 մլն 100 հազար դրամով:

Հավելենք, որ մարտի 20-ին Երեւանի Հյուսիսային պողոտայում նախատեսված է բարեգործական համերգ: Դա կլինի «Երեւանը Գյումրիի կողքին» է խորագրով երկրորդ միջոցառումը:

Տպել
2595 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»