«Դա կոնկրետ մեկ մարդու հրահրած գործընթաց է». Աբրահամ Մանուկյանը կհեռանա՞ ԲՀԿ-ից

10/03/2016 schedule21:29

Վերջին շաբաթներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունենում խմորումներ, որոնք, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, կարող են հանգեցնել այս կուսակցության փլուզման:

Հիշեցնենք, անցյալ տարի Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին եւ որպես առաջին քայլ՝ դադարեցրեց ԲՀԿ ֆինանսավորումը: Երեկ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը  «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում պարզաբանեց, որ կուսակցությունում վերջին խմորումների արմատները ֆինանսական են եւ դրանց թիկունքում կանգնած է մեկ մարդ: Իրավիճակը, սակայն, ըստ նրա, չի կարող վերահսկողությունից դուրս գալ:

- Տիկին Զոհրաբյան, վերջին շրջանում մամուլը պարբերաբար գրում է ԲՀԿ-ում կատարվող ինչ-որ խմորումների մասին: Ամենաթարմ հրապարակման մեջ, օրինակգրված է, որ ԲՀԿ շարքերն ընդվզում են կոնկրետ ձեր անձի դեմ, որովհետեւ դուք փորձում եք իշխել այնպես, ինչպես Գագիկ Ծառուկյանն էր անում:

- Գագիկ Ծառուկյանը շատ լավ ղեկավարում էր կուսակցությունը, եւ ես փորձում եմ շարունակել այն ավանդույթները, որ եղել են կուսակցությունում: Որեւէ ընդվզում ոչ տարածքային կառույցներում, ոչ պատգամավորական կորպուսում իմ դեմ չկա: Դա կոնկրետ մեկ մարդու հրահրած գործընթաց է, որին կատեգորիկ հրաժարվել են միանալ թե խմբակցության պատգամավորները, թե տարածքային կառույցները:

- Տեղեկություններ կան նաեւ, որ կուսակցությունում արդեն պայքար է սկսվել 2017 թվականի ընտրությունների համամասնական ցուցակի տեղերի համար, եւ կոնկրետ Վահան Բաբայանի սպասվող հրաժարականը դրա հետ է կապված:

- Դա չի համապատասխանում իրականությանը: «Բարգավաճ Հայաստանում» համամասնական ցուցակի խնդիր ընդհանրապես չենք քննարկել: Ես այս պահին ուղղակի անպարկեշտ եմ համարում նման կարգի քննարկումները: Ես կարծում եմ, համամասնական ցուցակին մենք կանդրադառնանք աշնանը, երբ որ կհրավիրվի կուսակցության համագումար, որը եւ կհաստատի կուսակցության համամասնական ցուցակը: Ինչ վերաբերվում է մեր գործընկեր Վահան Բաբայանին, այսօրվա իր հարցազրույցում Վահան Բաբայանը հստակ նշել է, որ իր տարաձայնությունները կուսակցության հետ քաղաքական են, անձնական որեւէ խնդիր չունենք: Վահան Բաբայանը անկեղծորեն ասել է, որ իրեն չի տեսնում ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանում»: Ինքը կուսակցական իր ընկերների՝ մեր առջեւ էլ է դա ասել: Նշեմ, որ Վահան Բաբայանը որոշակի դիսկոմֆորտ ուներ նաեւ իր եւ մեր քաղաքական խորհրդի անդամ Վարդան Բոստանջյանի միջադեպի հետ կապված, բայց Վարդան Բոստանջյանը մեր կուսակցության հիմնադիրներից է, ԲՀԿ քաղխորհրդի անդամ, եւ ես մեծ ակնածանք ունեմ Վարդան Բոստանջյանի հանդեպ (խոսքը հեռակա բանավեճի մասին է, երբ Բաբայանը ԲՀԿ-ի սպառված լինելու մասին Բոստանջյանի հայտարարությունը մեկնաբանելիս, նրան  անվանել էր ուրվական քաղաքական գործիչ, Բոստանջյանն էլ, ի  պատասխան սրա, Բաբայանին անվանել էր երիտասարդ, փոքր մարդ): Բայց հիմնական պատճառը քաղաքականն է: Մենք հարգում ենք իր որոշումը, երբ որ կներկայացնի կուսակցությունից դուրս գալու դիմում, այդ դիմումը կբավարարվի:

- Ասացիք, որ այս ամենը մեկ մարդու կողմից է հրահրվում, ո՞ւմ նկատի ունեք:

- Ես անուններ չեմ ուզում տալ:

- ԲՀԿ-ն փաստորեն երկու մասի է բաժանված, հայտնի է, որ մյուս թեւը ղեկավարում է  գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Ո՞րն է խնդիրն իր հետ, եւ հնարավոր համարո՞ւմ եք, որ այս պրոցեսների արդյունքում ձեզ կարողանան ԲՀԿ նախագահի պաշտոնից հեռացնել:

- Կուսակցությունը երկու մասի չի բաժանվել: Կուսակցությունը համախմբված է մեկ միասնական գաղափարի շուրջ: Կան մեկ-երկու պատգամավորներ, ովքեր փորձում են ամբողջ այս աղմուկը, կուսակցության շուրջ  այս ամբողջ աժիոտաժը կազմակերպել:

- Ո՞րն է նպատակը:

- Կարծում եմ, այդ հարցը պետք է իրենց ուղղել: Ես չեմ հասկանում իրենց նպատակը կամ շատ լավ եմ հասկանում իրենց նպատակը: Այս պահին չեմ ցանկանում փակագծեր բացել:

- Կարծիքներ կան, որ ամեն ինչի հիմքում ֆինանսական խնդիրներն են:

- Այո, ես այդտեղ ընդունում եմ իմ մեղքը: Ի սկզբանե որոշվեց, որ ես կզբաղվեմ քաղաքական խնդիրներով, իսկ ֆինանսական հարցերով կզբաղվեն Վարդան Վարդանյանն ու Աբրահամ Մանուկյանը: Բայց ստացվեց այնպես, որ տարածքային որոշ կառույցներում տպավորություն ստեղծվեց, որ կուսակցությունը ֆինանսավորվում է կոնկրետ մեկ մարդու, մեկ գործարար պատգամավորի կողմից: Ես այս հարցազրույցի ժամանակ վերջին անգամ, ամենայն բաց եւ անկեղծ ասում եմ եւ այլեւս այս խնդրին երբեք չեմ անդրադառնալու. կուսակցությունը ֆինանսավորվում է մեր մեկ տասնյակից ավելի մեծահարուստ պատգամավորների եւ այլ ներկայացուցիչների կողմից: Եթե նախկինում ֆինանսավորվում էր Գագիկ Ծառուկյանի կողմից, հիմա ունենք մեկ ընդհանուր կուսակցական ֆոնդ: Իհարկե, դա ինձ համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է, բայց մարտի 1-ից արդեն կուսակցության ողջ ֆինանսավորումը ես վերցրել եմ իմ ձեռքը, այսինքն, այն գումարը, որ հավաքվում է, ես ինքս կբաշխեմ տարածքային մեր բոլոր կառույցների ղեկավարներին:

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս պրոցեսների արդյունքում Աբրահամ Մանուկյանը հրաժարվի կուսակցության անդամակցությունից:

- Աբրահամ Մանուկյանի հետ ես ինքս անձնական որեւէ խնդիր չունեմ: Աբրահամ Մանուկյանը կազմակերպչական ունակություններ ունի, մնացածը իր որոշելիքն է: Ես կարծում եմ, ճիշտ է, որ կուսակցության տարածքային կառույցները ֆինանսավորումը ստանան անձամբ կուսակցության նախագահից, որովհետեւ ես հասկացա, որ դա իմ բացթողումն է եղել, ինչը հանգեցրել է ահա այս տեսակ խառնաշփոթի:

- Ինչպե՞ս եք գնահատում 2017 թվականի ընտրություններում ձեր կուսակցության հնարավորությունները: Կարծիքներ կան, որ դրանք այնքան էլ մեծ չեն, նույնիսկ մինիմում շեմը հազիվ հաղթահարեք:

- Բացարձակ համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Ես տիրապետում եմ վերջերս անցկացված փակ սոցիոլոգիական հարցմանը, որի արդյունքներով բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի մեջ այսօր էլ «Բարգավաճ Հայաստանը» առաջինն է: Երկրորդ՝ կուսակցությունում գնում է ինքնամաքրման պրոցես: Դա նորմալ պրոցես է, դրանից խուսափել, վախենալ պետք չէ: Ավելին՝ անհրաժեշտության դեպքում անգամ վիրահատական միջամտություններով մենք կուսակցության առողջացման, ինքնամաքրման պրոցեսը կհասցնենք ավարտին, եւ ես վստահ եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» 2017 թվականի խորհրդարանում շատ լուրջ ներկայություն է ունենալու:

- Տիկին Զոհրաբյան, չեն դադարում խոսակցությունները, որ Վարդան Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն հիմել: Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ ձեր երկու կուսակցությունները միավորվեն: Դուք դա հնարավոր համարո՞ւմ եք:

- Ես շատ հարգում եմ Վարդան Օսկանյանին, նրան համարում եմ իսկապես շատ լուրջ ավանդ ունեցող քաղաքական գործիչ: Ես Վարդան Օսկանյանի հետ պարբերաբար հանդիպում եմ: Մենք ունենք պայմանավորվածություն, որ երբ ինքը վերջնական որոշում կայացնի կուսակցություն ստեղծելու մասին, մենք այդ ժամանակ կզրուցենք:

Աննա Հակոբյան

Տպել
2514 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց