Դրսից փող ուղարկեին՝ բարգավաճեինք. Ինչի՞ վրա եք ուրախացել

12/03/2016 schedule10:22

Օրերս ՀՀ կենտրոնական բանկը առաջին հայացքից մի շարքային հաղորդագրություն տարածեց: Բայց դա միայն առաջին հայացքից է շարքային:

ԿԲ-ն իր հաղորդագրության մեջ պաշտոնական մի քանի ցուցանիշներ էր բերել՝ կապված այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում ՀՀ առեւտրային բանկերի միջոցով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտերկրից փոխանցած գումարների վերաբերյալ: Սա մեզ բոլորիս արդեն հայտնի դարձած տրանսֆերտներն են: Եվ ուրեմն, ԿԲ-ն հաղորդում է, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին այդ տրանսֆերտների ծավալը կազմել է 165 միլիոն դոլար, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով մոտ 5 միլիոն դոլարով կամ 3 տոկոսով:

Ինչո՞վ է ուշագրավ Կենտրոնական բանկի այս հաղորդագրությունը: Նախ ԿԲ-ն նախկինում նման հաղորդագրություններ տարածելու ավանդույթ չի ունեցել: Որոշակի պարբերականությամբ ԿԲ-ն թողարկում է աղյուսակ տրանսֆերտների վերաբերյալ եւ դրանով բավարարվում: Իսկ հիմա հատուկ հաղորդագրություն է տարածել, որոշակի վերլուծությունով: Ինչո՞ւ: Պատճառը պարզ է` երկու տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստան մտնող տրանսֆերտների թեկուզ չնչին, բայց աճ է գրանցվել: Իսկ մեր տնտեսությունն ու ֆինանսական համակարգը այնքան մեծ կախում ունեն տրանսֆերտներից, որ ԿԲ-ն ուղղակի չի դիմացել եւ որոշել է իր ուրախությունը կիսել հանրության հետ:

Գովելի է, իհարկե, որ ԿԲ-ն իր դրական էմոցիաները կիսում է այլոց հետ, բայց ուրախանալու բան, ճիշտն ասած, այնքան էլ չկա: Եվ դրանում համոզվելու համար  ներկայացնենք մի քանի այլ ցուցանիշներ: Կենտրոնական բանկը ներկայացնում է «ընդամենը ներհոսքի» թիվը: Այնինչ կարեւոր է ոչ թե «ընդամենը ներհոսքը», այլ «զուտ ներհոսքը»: Խնդիրն այն է, որ բացի ներհոսքից, կա նաեւ արտահոսք, եւ դրանց տարբերությունն է հենց «զուտ ներհոսքը»: Եվ դա ցույց է տալիս, թե եկած- գնացած գումարներից ի վերջո որքանը մնաց Հայաստանում: Բայց այս ցուցանիշը ԿԲ-ն չի ներկայացնում: Ինչպե՞ս է փոխվել «զուտ ներհոսքը»՝ առայժմ անհայտ է: Բայց եթե ԿԲ-ն ցանկացել է բարձր տրամադրություն հաղորդել հանրությանը, բայց չի ներկայացրել «զուտ ներհոսքի» ցուցանիշը, կարելի է ենթադրել, որ այդ ցուցանիշը շարունակել է նվազել:

Բայց եթե նույնիսկ մի փոքր աճ է գրանցվել, ապա դա դեռ ուրախանալու առիթներ չի տալիս: Խնդիրը կրկին համեմատության մեջ է: ԿԲ-ն, ինչպես նշեցինք, ներկայացրել է համեմատությունը անցած` 2015 թվականի հունվար-փետրվար ամիսների հետ: Բայց եթե այդ ցուցանիշը համեմատենք 2014 թվականի առաջին երկու ամիսների հետ, ապա ոչ միայն չենք ուրախանա, այլեւ շատ կտխրենք: 2014թ. հունվար-փետրվար ամիսներին տրանսֆերտների ընդամենը ներհոսքը կազմել է 251 միլիոն դոլար, իսկ այս տարի` 165 միլիոն: Այսինքն նվազումը երկու տարվա ընթացքում կազմել է մոտ 35 տոկոս: Այդպիսի գահավիժումից հետո 3 տոկոսանոց աճը նույնիսկ ուշադրության արժանի չէ:

Կա նաեւ մեկ ուրիշ խնդիր: Մեր տնտեսության վրա շատ ավելի մեծ ազդեցություն են թողնում ոչ թե տրանսֆերտների ծավալները, այլ մասնավոր տրանսֆերտների ծավալը: Խոսքը ոչ առեւտրային նպատակներով ստացված գումարների մասին է: Դա այն գումարն է, որը արտերկրում ապրող կամ ժամանակավորապես այնտեղ աշխատող մեր հայրենակիցները ուղարկում են իրենց ընտանիքներին՝ ապրելու համար: Հենց այդ գումարն է, որ նպաստում է հայաստանցիների գնողունակության աճին: Այս ցուցանիշի մասին եւս ԿԲ-ն իր հաղորդագրության մեջ նույնիսկ ակնարկ չի արել: Կրկին առաջնորդվելով ԿԲ-ի` իր ուրախությունը կիսելու թեզով, կարելի է ենթադրել, որ մասնավոր տրանսֆերտների պարագայում եւս ունենք նվազում:

Բայց ամենակարեւորը զուտ ցուցանիշները չեն: Հայաստանում ծայր առած տնտեսական խորը ճգնաժամը հիմնականում պայմանավորված է հենց մասնավոր տրանսֆերտների կտրուկ անկմամբ: Այսինքն մեր տնտեսության կախվածությունը մասնավոր տրանսֆերտների ծավալներից այնքան մեծ է, որ դրանց նույնիսկ փոքր-ինչ նվազումը ուղղակի աղետի շեմին է հասցնում մեր տնտեսությունը: Այս տեսանկյունից Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունից կարելի է ուղղակի փշաքաղվել:

Այս հաղորդագրությունը ցույց է տալիս, որ Կենտրոնական բանկը, կառավարությունը եւ ընդհանրապես ամբողջ իշխանությունը անհամբեր սպասում է, թե երբ են ի վերջո աճելու տրանսֆերտները, որ տնտեսությունը աշխուժանա: Այլ կերպ ասած, փոխանակ իշխանությունը զբաղվի ներքին ահռելի խնդիրներով, տնտեսության ապամոնոպոլիզացիայով, կառավարման արդյունավետության բարձրացմամբ. կոռուպցիայի նվազեցմամբ եւ այլն, շունչը պահած-ձեռքերը ծալած սպասում է, թե վերջապես երբ են աճելու տրանսֆերտները: Այ, հենց տրանսֆերտները աճեն, ու տնտեսության մեջ մի քիչ աշխուժություն մտնի, իշխանությունը միանգամից կհայտարարի, թե իր կողմից իրականացված տնտեսական բարեփոխումները արդյունք են տալիս: Նման հեքիաթներ պատմելու սովորություն իշխանությունը ունի: Բայց պետք է հիասթափեցնենք՝  առաջիկայում տրանսֆերտների էական աճ չի սպասվում, այնպես որ, շարունակեք շունչներդ պահել:

Տպել
2146 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»