Ետ տուր իմ ԱԱՀ-ն. պետբյուջեից «նավսյակի» մի քանի միլիարդ մի կողմ դրեք

16/03/2016 schedule14:34

ՀՀ իշխանությունները հնարավորինս կձգձգեն  վերջնաժամկետը, երբ պետք է ավելացված արժեքի հարկի մասին օրենքից դուրս բերվի տխրահռչակ դրույթը ԵՏՄ երկրներից ներկրվող ավտոմեքենաների համար ՀՀ  քաղաքացիներից ԱԱՀ գանձելու վերաբերյալ:

Այս հարցը հանրային մեծ արձագանք գտավ ԵՏՄ տնտեսական ինտեգրման հարցերով նախարար Տատյանա Վալովայայի` դեռ փետրվարի սկզբին արած հայտնի հայտարարության շնորհիվ: Նա բաց տեքստով հայտարարեց, թե ՀՀ քաղաքացիներից ԵՏՄ անդամ երկրներից անձնական օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաներից ԱԱՀ-ի գանձումը ապօրինի է: Դրանից հետո պաշտոնյաները սկսեցին դիմադրել, հայտարարեցին, թե նման դեպքերում ԱԱՀ-ի գանձումը նախատեսված է ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրով, եւ մինչեւ 2018 թվականը այն կշարունակի գանձվել:

Բայց հանկարծ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե այդ դրույթը պետք է հանվի, քաղաքացիները չեն հարկվելու, եւ փետրվարի 25-ի կառավարության նիստում հավանության արժանացավ համապատասխան նախագիծը: Այն դեռ որոշ ժամանակ կդեգերի ԱԺ-ում, հետո կընդունվի, հետո ժամանակ կպահանջվի այն ուժի մեջ մտնելու համար, հետո ընթացակարգեր կփոխվեն, հետո փոխված ընթացակարգերը էլի կփոփոխվեն...: Այդ ընթացքում ԵՏՄ-ից ավտոմեքենա ներկրող մեր քաղաքացիներից դեռ կգանձվի ԱԱՀ: Բայց խնդիրը դա չէ` վաղ թե ուշ օրենքում նախատեսված փոփոխությունը մտնելու է ուժի մեջ:

Ավելի կարեւոր է, թե ինչպես պետք է լուծվի 2015 թվականի հունվարի 2-ից` Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ավտոմեքենա ներկրած մեր քաղաքացիներից գանձված ԱԱՀ-ի հարցը: Արդյոք այն պետք է վերադարձվի՞, թե՞ ոչ: Այս մասին մենք գրավոր հարցում էինք ուղղել ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությանը: Հարցրել էինք, թե արդյոք օրենքը ուժի մեջ մտնելուց հետո այն հետադարձ ուժ է ունենալո՞ւ է, եւ քաղաքացիները հե՞տ են ստանալու իրենց գումարները: «Ի պատասխան հարցմանը հայտնում ենք, որ ս.թ. փետրվարի 25-ի ՀՀ կառավարության նիստում ներկայացված նախագծերում որեւէ դրույթ հետադարձ գործողության մասին չկա»,- գրված է մեզ ուղարկած պատասխանում: Թվում է հարցը փակված է` ումից գանձել են այդ ԱԱՀ-ն, այլեւս չեն վերադարձնելու, որովհետեւ օրենքի նախագծի մեջ հետադարձ ուժի մասին գրված չէ:

Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ: Խնդիրը ոչ թե օրենքում մի հերթական, շարքային, սովորական փոփոխություն անելու մասին է, որը պարզապես մի ինչ-որ նոր դրույթ է սահմանում, այլ խոսքը ապօրինությունը վերացնելու մասին է: Իսկ դա բոլորովին այլ իրավիճակ է: Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ ԱԱՀն արդեն 15 ամիս ապօրինի է գանձվում: Արդեն տեւական ժամանակ, տարբեր հարցումներով մենք պետական մարմիններից փորձում ենք ճշտել, թե այդ որ փաստաթղթի որ կետով է սահմանված, որ մինչեւ 2018 թվականը Հայաստանը կարող է չկիրառել ԵՏՄ-ին անդամակցելու տվյալ պահանջը: Ու արդեն տեւական ժամանակ որեւէ մարմին չի կարողանում մատնանշել նման փաստաթուղթ կամ դրույթ:

Մինչդեռ ԵՏՄ մասին պայմանագրի 72-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված է հետեւյալը. «Անդամ պետության տարածք ներմուծման պարագայում անուղղակի հարկեր չեն գանձվում. 2) այն ապրանքների մասով, որոնք ներկրվում են անդամ պետության տարածք ֆիզիկական անձանց կողմից ոչ ձեռնարկատիրական գործունեության նպատակով...»: Այստեղ չի մասնավորեցվում, թե խոսքը ինչպիսի ապրանքների է վերաբերվում, ինչը ուղղակիորեն նշանակում է, որ ավտոմեքենաները մտնում են այդ ապրանքների մեջ: Իսկ ահա մեր ԱԱՀ-ի մասին օրենքում ավտոմեքենաների վրա բացառություն է դրված, եւ ավտոմեքենաներից պետք է գանձվի ԱԱՀ:

Բայց ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածում բառացիորեն գրված է. «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»: Սա նշանակում է, որ ԱԱՀ-ի մասին մեր օրենքում նշված բացառությունը հակասում է ԵՏՄ մասին պայմանագրին, հետեւաբար պետք է կիրառվեն «միջազգային պայմանագրերի նորմերը»: Այլ կերպ ասած, 15 ամիս ԱԱՀ-ն ապօրինի է գանձվել: Ահա թե ինչու որեւէ պետական մարմին այդպես էլ չի կարողանում ցույց տալ այն հիմնավորումները, որոնց համաձայն՝ ԱԱՀ-ի գանձումը օրինական է մինչեւ 2018 թվականը:

Կա՞ արդյոք հեռանկար, որ մեր քաղաքացիները դատական կարգով կկարողանան  հետ ստանալ իրենց գումարները: Տեսականորեն՝ այո, գործնականում դա կասկածելի է: Հարցը բարդանում է նրանով, որ եթե նույնիսկ մեկ քաղաքացի հասնի դատական այնպիսի որոշման, որ հետ ստանա իր վճարած ԱԱՀ-ն, ապա դա անմիջապես կդառնա նախադեպային, եւ պետությունը պետք է իր բյուջեից վճարի մի քանի միլիարդ դրամ: Ուստի դատարանները կառավարության ճնշման տակ դժվար թե նման գոնե մեկ որոշում կայացնեն: Բայց սա այն հարցն է, որ կարող է հեշտությամբ հայտնվել միջազգային դատական ատյաններում` պետությունը տեւական ժամանակ օրը ցերեկով կողոպտել է քաղաքացիներին: Այնպես որ, կառավարությունը պետք է «նավսյակի» մի քանի միլիարդ դրամ մի կողմ դնի:

Տպել
2887 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց