Բա իշխանություն էիք, անեիք. անում էիք, դրա համար գնացի՞ք. Վ. Բաղդասարյանը Լ.Զուրաբյանին

17/03/2016 schedule13:48

Այսօր Ազգային ժողովի քառօրյա նիստերի վերջին օրն է, եւ խորհրդարանում պահպանվում են երեկվա սկանդալային մթնոլորտի շորշոփները: Հիշեցնենք, որ երեկ վիճաբանություն տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Ավագյանի ու Առաքել Մովսիսյանի (Շմայս) միջեւ:

Այսօր դեռեւս ոչ մի սկանդալ չի գրանցվել, սակայն պատգամավորները առանձնահատուկ ակտիվ են, ակնհայտորեն` երեկվա ազդեցության տակ:

Քիչ առաջ ավարտվեց ՏՄՊՊՀ գործունեության 2016 թվականի ծրագրի քննարկումը: Քննարկման ընթացքում, երբ ելույթ ունենալու հերթը ՀԱԿ խմբակցություն ղեկավար Լեւոն Զուրաբյանինն էր, նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը ապօրինաբար մենաշնորհներ է տվել լայն սպառման այնպիսի ապրանքների, ինչպիսն են, ալյուրը, շաքարը, բենզինը, հեղուկ վառելիքը, բուասական յուղը, կարագը, խոզի միսը եւ այլն:

«Սա գիտեն Հայաստանում բոլորը, որովհետեւ հազարավոր մարդիկ փորձել են զբաղվել այս ապրանքների ներկրման բիզնեսով եւ բախվել են մենաշնորհային տեռորի հետ»,- ասաց Զուրաբյանը: Ըստ նրա, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որ կոչված է պայքարել մենաշնորհների դեմ, ժամանակն է վերանվանելու Մենաշնորհների պաշտպանության հանձնաժողով:

«Այս մարմինը, որ մաս է կազմում այս իշխանության ռեժիմի, ստեղծված է մենաշնորհերի դեմ պայքարելու համար, եւ փոխանակ պայքար տանի մենաշնորհների դեմ, ստանձնել է նրանց փաստաբանի դերը: Եթե հանձնաժողովը հավատարիմ մնար իր առաքելությանը, ոչ թե կխոսեր համաշխարհային կազմակերպությունների ռեյտինգներում Հայաստանի բարձրացած մի քանի կետերի մասին, այլ կբացահայտներ շուկաների գերկենտրոնացումը, որի պատճառով բնակչությունը ճկռում է ահավոր բարձր գների տակ»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Նա նաեւ հայտարարեց, որ ըստ շատ լուրջ տնտեսագետների վերլուծությունների, Հայաստանում այնպիսի ապրանքատեսակներ, ինչպես խոզի, տավարի միսը, սուրճը, շաքարավազը, յուղը, 100-ից 250 տոկոսով ավելի բարձր գնով են վաճառվում բնակչության վրա, քան ներկրման գինն է: Այնինչ՝ ՏՄՊՊՀ-ն այս առիթով որեւէ հոդաբաշխ բացատրություն մինչ այժմ չի տվել:

Լեւոն Զուրաբյանը խոսեց նաեւ բենզինի շուկայում ստեղծված իրավիճակի մասին: ՏՄՊՊՀ ծրագրի քննարկման ժամանակ, որ սկսվել էր դեռ անցյալ քառօրյայում, Հայաստանում բենզինի գինն ու հրաեւան Վրաստանի հետ դրա համեմատությունը հիմական խնդիրն էին, որ բարձրացվեցին տարբեր պատգամավորների կողմից:

Այսօր էլ ՀԱԿ ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձավ դրան, հայտարարելով, որ խորհրդարանում հարցերի ճնշման տակ Արտակ Շաբոյանը բացահայտեց, որ բենզինի շուկայում վերջին տարիներին գերկենտրոնացում է տեղի ունեցել:

Բանն այն է, որ Շաբոյանը բացատրելու համար, որ այդ շուկայում մախինացիաներ չկան եւ ամեն ինչ նորմալ է, հայտարարել էր, որ ներկայում բենզինի ներկրմամբ են զբաղվում երեք ընկերություն՝ «Լուկօյլը», «Ռոսնեֆտը» եւ մի բուլղարական ընկերություն:

«Բենզինի շուկայում գերկենտրոնացում է տեղի ունեցել վերջին 5 տարվա մեջ 5-6 ընկերությունների փոխարեն, այսօր ներկրում է 3 ընկերություն, սակայն բոլորն էլ գիտեն, որ բենզինի ներկրումը կենտրոնացել է մեկ ձեռքում. «Ռոսնեֆտ» ընկերությունը աննշան բացառությունով միակ ներկրողն է»,- ասաց Զուրաբյանը: Վերջինս նաեւ ասաց, որ հաշվարկներ անելու համար իրենք ոչ մի կերպ չեն կարողանում պետական մարմիններից ստանալ մի շատ կարեւոր թիվ, թե ինչ մաքսային արժեքով է բենզինը ներկրվում Հայաստան: Այս թիվը, ըստ Զուրաբյանի, պահպանվում է որպես կարեւորագույն պետական գաղտնիք. մոտավորապես այնպես, ինչպես ընտրողների ստորագրված մատյանները: Եւ այնուամենայնիվ, հաշվարկն արվել է, եւ ըստ այդմ, բենզինի գինը ՀՀ-ում 310 դրամ պետք է լիներ:

«Հարց է ծագում` ինչո՞ւ է այն 380 կամ 370 դրամ: Ամեն ինչ պարզ է, խոսքը գնում է մի մենաշնորհի մասին, որն անձամբ կառավարվում է Սերժ Սարգսյանի կողմից»,- հայտարարեց Զուրաբյանը: Նա հայտարարարեց, որ եթե առաջիկա ընտրություններում ՀԱԿ-ը անցնի, օրենդրական ճանապարհով երկրում կվերացնի մենաշնորհները, որ խեղդում են տնտեսության զարգացումը: Նախորդ քառօրյայում Զուրաբյանն ասել էր, որ եթե ՀԱԿ-ը անցնի, 30 տոկոսով կնվազեցնի բենզինի գինը:

Լեւոն Զորաբյանից հետո ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Ես հասկանում եմ մենաշնորհը պոպուլիստական լավ թեմա է, որը կարելի է շահարկել, առավելեւս, երբ որ նախընտրական կրքերը զարգանում են. եւ ընտրությունները մոտենում են»,- իր ելույթն այսպես սկսեց նա, ապա անդրադարձավ ՏՄՊՊ հանձնաժողովի լիազորություններին ու հնարավորություններին: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, այս հանձնաժողովը նույնիսկ ավելին է անում, քան կարող է, հաշվի առնելով իր հնարավորությունները, եւ եթե խորհրդարանը նրանից ավելի մեծ ակնկալիքներ ունի, ապա պետք է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա եւ հանձնաժողովին օրենքով ավելի լայն լիազորություններ տա:

Բաղդասարյանը պատասխանեց նաեւ Զուրաբյանի նախընտրական հայտարարությանը: «Ասում եք՝ գանք կանենք, դուք էիք, անեիք այդ ամեն ինչը, բա անում էինք, դրա համար գնացի՞ք: Հիմա մենք անում ենք, եկել եք, մատ եք թափ տալիս: Այստեղ արվում է այն, ինչ հնարավոր է»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Եզրափակիչ ելույթ ունեցավ նաեւ Արտակ Շաբոյանը, ով ասաց, որ շատ կցանկանար բոլոր խնդիրների մասին խոսել, հարցերին առանձին-առանձին անդրադառնալ, սակայն ժամանակը դա թույլ չի տալիս: Շաբոյանը խոստացավ պատգամավորներին իրենց բարձրացրած բոլոր հարցերի մասին գրավոր պատասխաններ ուղարկել:

«Քննադատությունը անհիմն եմ համարում, մեր կառույցը չի կարող պատասխանատու լինել եւ զբաղվել մրցակցության բոլոր խնդիրներով, դրանց արդյունավետ լուծմանը կարող ենք հասնել բոլոր պետական մարմինների համատեղ աշխատանքով»,-հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահը: 

Տպել
2502 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին