Կդրոշմապիտակավորվեն բոլոր ապրանքները, բացի «լֆիկներից»

19/03/2016 schedule15:00

Եթե «Հարկային օրենսգրքի» նախագիծը ընդունվի այն տեսքով, որով ներկայումս շրջանառվում, է, ապա դրա ուժի մեջ մտնելուց որոշ ժամանակ անց Հայաստանում գրեթե բոլոր ապրանքները կդրոշմապիտակավորվեն: Ընդ որում, դրոշմապիտակավորման են ենթակա լինելու այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են լուցկին, զուգարանի թուղթը, բամբակը, աղը, «ադիբուդին», մակարոնեղենը, շոկոլադը, վանիլը, դարչինը, կարագը, պանիրը, հավի միսը, կետչուպները, մայոնեզը, կոշիկի վաքսերը, ատամնապրոթեզների ֆիքսման փոշիները....: Մի խոսքով գրեթե այն ամենը, ինչ անցել է նախագիծը մշակող մեր պաշտոնյաների մտքով:

Դրոշմապիտակավորումը մեր կառավարությունը դիտարկում է որպես ստվերի դեմ պայքարի միջոց: Այսինքն յուրաքանչյուր ապրանքի վրա դրոշմապիտակ փակցնելը բերում է նրան, որ հարկային մարմինը կարողանում է արձանագրել, որ տվյալ ապրանքը հաշվառված է, եւ դրանից վճարված են համապատասխան հարկերը: Սա՝ տեսականորեն: Գործնականում նման համատարած դրոշմապիտակավորմամբ կկրճատվի ստվերային տնտեսության մի չնչին մասը միայն: Մեր տնտեսության ստվերային հիմնական հատվածը գտնվում է բոլորովին այլ տեղ եւ դրա վրա դրոշմապիտակներ չեն փակցվելու: Օրինակ, ինչպես կարելի է դրոշմապիտակով պայքարել հանքարդյունաբերության ոլորտում առկա հսկայական ստվերի դեմ: Կամ ինչպես է հնարավոր դրոշմապիտակով կանխել շինարարության ոլորտում առկա ստվերը...:  Բայց եթե խոսքը միայն խանութներում վաճառվող ապրանքների ստվերային շրջանառությունը կանխելու մասին է, ապա անհասկանալի է, թե ինչպես է այդ հսկայական ցանցից «պլստացել», օրինակ, շաքարը: Թե՞ այս ցանկը կազմելիս կառավարությունը փորձել է անել ամեն ինչ, որ հանկարծ չկպնի իր սիրելի օլիգարխներին: Իհարկե, կարող է հնչել տեսակետ, թե շաքարավազը հիմնականում վաճառվում է կիլոյով, այդ իսկ պատճառով հնարավոր չէ այն դրոշմապիտակավորել: Բա էդ դեպքում ինչո՞ւ է դրոշմապիտակավորվում մակարոնեղենը: Չէ՞ որ, ինչպես եւ շաքարավազը, մակարոնեղենն էլ կարող է վաճառվել ինչպես կիլոյով, այնպես էլ գործարանային փաթեթավորմամբ: Թե՞ կառավարությունը համոզված է, որ մեր տնտեսության հիմնական ստվերը դարչինի մանրածախ առեւտրի մեջ է կամ ատամնապրոթեզների ֆիքսման փոշիների «ահռելի» շուկայում:

Բացի այդ, առնվազն անհասկանալի է, թե ինչու են դրոշմապիտակավորվելու ներկրվող ապրանքները: Չէ՞ որ դրանք ՀՀ սահմանին պետք է անցնեն մանրակրկիտ հաշվառում, մաքսազերծվեն եւ նոր միայն հայտնվեն խանութներում: Ստացվում է, որ օրենքի նախագծով փաստորեն կասկածի տակ է դրվել մաքսային ծառայության ազնվության հարցը: Եթե մաքսայինը կասկածելի է համարվում, ապա ինչու պետք է կասկածելի չհամարվի հարկայինը, որը իրականացնելու է դրոշմապիտակների տպագրումը, հաշվառումը եւ մատակարարումը գործարարներին: Եթե մաքսայինը այնքան կասկածելի է, որ նրա կողմից մաքսազերծվող ապրանքները չեն անցնում համապատասխան հաշվառում, նշանակում է՝ հարկայինն էլ պետք է այնքան կասկածելի լինի, որ իրենց հետ գործարքի մեջ մտնող տնտեսվարողներին կտրամադրեն կեղծ դրոշմապիտակ:

Եվ, ի վերջո, բոլոր կամ գրեթե բոլոր ապրանքների դրոշմապիտակավորման աշխատանքը զուտ տեխնիկական տեսանկյունից հետաքրքիր իրավիճակի կհանգեցնի: Փաստորեն տարեկան մի քանի միլիարդ հատ ապրանք պետք է դրոշմապիտակավորվի, իսկ դրանց մի զգալի մասը ավտոմատացնել հնարավոր չէ: Ու «Հարկային օրենսգիրքը» այս տեսքով ուժի մեջ մտնելու դեպքում հսկայական մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ կուղղվեն դրոշմապիտակներ փակցնելու գործին:

Ստվերի դեմ իբր պայքարելու իմիտացիա ստեղծելու գործում մեր կառավարությունը թերեւս մրցակից չունի աշխարհում: Սա արդեն մոլագարության նշաններ է պարունակում: Ախր մեկ լուցկու, կամ դարչինի փոքրիկ փաթեթի գինը ավելի ցածր է, քան դրոշմապիտակի ու այն փակցնելու վրա կատարվելիք ծախսը:

Տպել
5505 դիտում

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է