Դրամը կտրուկ արժեւորվել է. ինչո՞ւ վախվորած ես, Կենտրոնական բանկ

22/03/2016 schedule18:40

Հայաստանի ֆինանսական շուկան կրկին ցնցվում է: Ընդամենը մի քանի օրերի ընթացքում մեկ դոլարի գինը երեւանյան փոխանակման կետերում նվազել է մոտ 6 դրամով:

Երեկ «չենջերում» մեկ  դոլարը գնվում էր 477 դրամով եւ վաճառվում 479-480 դրամով: Եվ դա այն դեպքում, երբ մի քանի օր առաջ դոլարի գինը մոտ էր 490 դրամի: Դրամի կտրուկ արժեւորումը նույնքան վատ է անդրադառնում տնտեսության վրա, որքան կտրուկ արժեզրկումները: Այլ կերպ ասած, ամենալավ վիճակը ազգային արժույթի կայունությունն է` երբ ցնցումներ չկան ոչ դեպի արժեզրկում, ոչ էլ դեպի արժեւորում:

Իհարկե, դրամի` այս օրերին արձանագրվող արժեւորումը ունի իր բացատրությունը: Դա հիմնականում պայմանավորված է իսլամական աշխարհում տոնվող Նովրուզով, եւ բազմահազար իրանցի զբոսաշրջիկներ ամեն տարի այս օրերին իրենց հանգիստն են անցկացնում մեր երկրում: Նրանք  բերում են որոշակի քանակությամբ արտարժույթ` դոլար ու եվրո եւ ծախսումներ անում այստեղ: Սա հագեցնում է մեր շուկան արտարժույթով, ինչն էլ բերում է դրա արժեզրկմանը մեր շուկայում:

Այսինքն, ոչ մի անսպասելի բան տեղի չի ունեցել, եւ դրամի փոխարժեքի կայունության համար պատասխանատու մարմնի` ՀՀ կենտրոնական բանկի համար ոչ մի անակնկալ լինել չէր կարող: Բնականաբար, պետք էր սպասել, որ Կենտրոնական բանկը իր ունեցած գործիքներով անմիջապես կմիջամտեր եւ կհարթեր դրամի փոխարժեքի նման ցատկերը: Բայց ինչպես երեւում է ԿԲ-ի կողմից ամեն օր հրապարակվող տեղեկատվությունից, ԿԲ-ն մասնավորապես երեկ նույնիսկ փորձ էլ չի արել կանխել դրամի կտրուկ արժեւորումը:

Ինչ կարող էր անել ԿԲ-ն: Նման իրավիճակում ԿԲ-ն կարող էր օգտագործել իր ամենահզոր ու արագագործ գործիքը` ինտերվենցիան: Տրամաբանությունը հուշում է, որ ԿԲ-ն պետք է անմիջապես շուկայից «հավաքեր» ավելցուկ արտարժույթը եւ տեղը դրամ «լցներ»: Այսինքն գներ շուկայում ի հայտ եկած դոլարի ավելցուկը:   Սակայն նման բան Կենտրոնական բանկը չի արել, թողնելով, որպեսզի դրամը կտրուկ արժեւորվի:

Սա հատուկ չէ մեր ԿԲ-ին: Օրինակ, երբ դրամը դրսեւորում է արժեզրկման միտումներ, ապա Կենտրոնական բանկը անմիջապես հսկայածավալ արտարժութային ինտերվենցիաներ է անում, «հավաքում է» շուկայում առկա դրամի ավելցուկը եւ տեղը լցնում դոլար: Ընդ որում, այդ դոլարը ԿԲ-ն վերցնում է մեր արտաքին պահուստներից: Իսկ հիմա կա հրաշալի հնարավորություն հակառակն անելու` դրամը «լցնել» եւ «հավաքել» դոլար, որը, ի դեպ, ուղղվում է մեր արտաքին պահուստների համալրմանը: Այսինքն, օգտվելով առիթից, ԿԲ-ն կարող է դրամի կայունությունը ապահովելով՝ նաեւ լրացնել մեր արտաքին պահուստները:

Եթե Կենտրոնական բանկը չի գնում այս քայլին, ապա նշանակում է, որ վերջինս իր առաջ նպատակ է դրել ամեն գնով արժեւորել դրամը: Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է նայել ԿԲ-ի` վերջին շրջանում որդեգրած դրամավարկային քաղաքականությանը: Եթե մեկ բառով նկարագրելու լինենք այդ քաղաքականությունը, ապա այն կարելի է գնահատել վախվորած: Օրինակ, չնայած Հայաստանում արդեն ամիսներ շարունակ պաշտոնապես արձանագրվում է չափազանց ցածր գնաճ, ԿԲ-ն ոչ մի կերպ չի անում այնպիսի քայլեր, որոնց շնորհիվ կնվազեին բանկերի կողմից տնտեսությանը եւ սպառողներին տրվող վարկերի տոկոսադրույքները: Դա կաշխուժացներ տնտեսությունը առանց էական գնաճի վտանգներ ստեղծելու: Դրա համար ԿԲ-ն պետք է էականորեն նվազեցներ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը, սակայն, համառորեն չի անում:

Այս տարվա փետրվարի 16-ին ԿԲ-ն ձեռքի տակ ունենալով գների նվազման պատկերը, իր մեջ համարձակություն գտավ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել ընդամենը 0.25 տոկոսով: Սիմվոլիկ նվազում, որը գրեթե ազդեցություն չունեցավ բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների վրա: Դրանք առաջվա պես չափազանց բարձր են` միջինը 11-14 տոկոս, իսկ սպառողական վարկերի տոկոսադրույքը կայուն 24 տոկոս է: Ու եթե համաձայնենք, որ վարկերը տնտեսության համար թթվածին են, ապա ակնհայտ է, որ նման տոկոսադրույքներով այդ «թթվածնից» տնտեսությունը շատ ավելի քիչ է շնչում, քան կարող էր պոտենցիալ «թթվածնառատ» այս իրավիճակում:

Մի քանի օրից` մարտի 29-ին Կենտրոնական բանկը կրկին քննարկելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հարցը:  ԱՎԾ-ի հրապարակած տվյալներով՝ այս տարվա փետրվարին անցած տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 1.7 տոկոս գնանկում: Այնինչ դրամավարկային քաղաքականությունը ծրագրավորելիս հաշվի է առնվում մոտ 5 տոկոս գնաճի սցենար: Այսինքն, գները ծրագրայինից մոտ 7 տոկոսով ցածր են: Եթե մի փոքր խտացնենք գույները, ապա կարող ենք պնդել, որ ԿԲ-ն նման իրավիճակում հնարավորություն ունի սահմանել վերաֆինանսավորման զրոյական տոկոսադրույք, այսինքն անտոկոս փող տա բանկերին, ու վերջիններս էլ շատ ցածր տոկոսադրույքով այն տրամադրեն բիզնեսին:

Ու ԿԲ-ի հենց այս պահվածքն է, որ կարելի է որակել որպես «վախվորած»: Այս ֆոնին կարծես թե հասկանալի է դառնում, թե ինչու է ԿԲ-ն գնում դրամի արժեւորմանը: Երեւի թե ԿԲ-ն ավելի վատ օրեր է սպասում եւ դրամի արժեւորմամբ ու վերաֆինանսավորման տոկոսադրույքի չնվազեցմամբ իր համար «անվտանգության բարձիկ» է ստեղծում: Մյուս կողմից, սակայն, որքան «վախվորած» լինի ԿԲ-ի պահվածքը, այնքան ավելի թույլ կլինի տնտեսությունը եւ այնքան ավելի շատ կզգացվի «անվտանգության բարձիկների» կարիք: Սա փակ շղթա է ԿԲ-ի համար:

Տպել
3926 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)