Երեւանի պետական համալսարանում գիտելիքից կարեւոր փողն է

22/03/2016 schedule20:39

Երեւանի պետական համալսարանի առաջնահերթությունների շարքում փողը կարեւոր տեղ է զբաղեցնում: Գիտելիքից ավելի այստեղ փողն արժե: Վճարունա՞կ ես, անբավարար առաջադիմությունը քեզ կներվի ընդհուպ մինչեւ ավարտական ուսումնական տարի, իսկ այ եթե ուսման վարձդ չես կարողանում ժամանակին մուծել, համալսարանում անելիք չունես: 

Խնդրին ուշադրություն դարձնելու առիթն օրեր առաջ Երեւանի պետական համալսարանի ուսանողներից մեկի հետ տեղի ունեցածն էր, երբ նա չորրորդ կուրսում հեռացվել էր բուհից՝ երկրորդ կուրսից մնացած ակադեմիական պարտքի պատճառով: Այսինքն՝ թեեւ ունեցել էր չհանձնած քննություն, դա չէր խանգարել, որ նա փոխադրվի երրորդ, ապա չորրորդ կուրս, եւ այդ ընթացքում էլ ուսման վարձ վճարի:

Իսկ համալսարանում չեն կարծում, որ ակադեմիական պարտքը տարիներ շարունակ ներելով, միեւնույն քննությունը երեք անգամ հանձնել չհաջողած ուսանողին այդ բեռն ուսերին առած մինչեւ ավարտական կուրս հասնելու հնարավորություն տալը եւ այդ ընթացքում նրանից վարձավճար գանձելը արդարացի ու բարոյական չէ: Հետեւաբար ուսանողին առանց դիպլոմի հրաժեշտ տալիս գումարը վերադարձնելն էլ այստեղ տրամաբանական չեն համարում, ընդգծելով, որ դրա դիմաց նա կրթական ծառայություն է ստացել: 

Այնինչ, նույնպիսի ըմբռնում, ինչպիսին ակադեմիական պարտքի դեպքում է, սովորողի նկատմամբ չի դրսեւորվում, եթե նա վարձավճարի խնդիր ունի: Երեկ ականատես եղանք, թե ինչպես իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողներից մեկի մայրը, պարբերաբար արցունքները զսպել չկարողանալով, մեկը մյուսի հետեւից բախում էր բուհի ղեկավարների դռները՝ խնդրելու մի քիչ էլ ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանա հայթայթել անհրաժեշտ գումարը: Այստեղ նրան կամ ընդունելության չէին արժանացնում, կամ կոպիտ տոնով պատասխանում էին, որ 640 հազար դրամ կազմող վարձի կեսը գոնե պետք է վճարել, ընդ որում՝ շատ շտապ, այլապես հեռացման հրամանն արդեն պատրաստ է: «Հիմա ես ինչ անեմ, ում սպանեմ, ումից գնամ գողություն անեմ»,- մեր զրույցում հուզված ասում էր ուսանողի մայրը: Նա, իմիջիայլոց, արձանագրում էր նաեւ համալսարանում առկա աննրբանկատության հանգամանքը, երբ կարող են համակուրսեցիների ներկայությամբ երեխային դիմել ու հայտարարել, որ նա վարձի պարտք ունի եւ առկա է հեռացման վտանգ:

Երեւանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը, մեր հարցմանն ի պատասխան անդրադառնալով բուհում առկա իրարամերժ մոտեցումներին՝ կապված վարձի եւ քննական պարտքերի հետ, ասաց. «Դրանք իրար հետ ընդհանրապես կապ չունեցող հանգամանքներ են: Մեկը կրթական գործընթաց է, մյուսը՝ ֆինանսական: Մի պարագայում խոսքը վերաբերում է ուսման առաջադիմությանը: Այսինքն՝ ուսանողը առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքը կարող է իր հետ տեղափոխել մինչեւ ավարտական կուրս: Բնականաբար, դրա համար էլ որոշակի սահման կա, այդ 12 կրեդիտը կարող է համընկնել երկու կամ երեք առարկայի հետ: Իսկ վարձավճարի պարագայում, այո՛, ամբողջությամբ պետք է վարձը վճարի, եթե իրեն օրենքով սահմանված զեղչեր չեն հասնում: Մի պարագայում մենք իրեն ծառայություն  ենք մատուցել, այդ ծառայությունը ինքը ստացել է, ուղղակի դրա համար հանձնել է քննությունը կամ չի հանձնել, իսկ մյուս պարագայում մենք ընդամենը ասում ենք, որ քո ստացած ծառայության դիմաց դու վճարիր, որպեսզի մենք կարողանանք քեզ ծառայություն մատուցողին վճարել»:

Ինչ վերաբերում է Երեւանի պետական համալսարանում վարձավճարը մուծելու սահմանված ժամկետներին, ապա առաջին կուրսում դա մինչեւ սեպտեմբերի 15-ն է, իսկ մնացած կուրսերում՝ մինչեւ տվյալ կիսամյակի առաջին ամիսը, համապատասխանաբար՝ սեպտեմբերը եւ փետրվարից մինչեւ մարտի կեսը: «Բայց մենք ունենք հարյուրավոր դեպքեր, երբ որ ուսանողը ուսման վարձը վճարում է՝ ըստ իր ցանկացած գրաֆիկի: Դա կարող է լինել ամեն տարի, կարող է լինել ամեն կիսամյակ, կիսամյակում երկու անգամ կամ ամեն ամիս. ինչպես որ ուսանողին հարմար է»,- որպես առավելություն շեշտեց վարչության պետը: Նաեւ հավաստիացրեց, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները վարձի պատճառով բուհից դուրս չեն մնում:

«Այսինքն՝ մենք կարողանում ենք գտնել որեւիցե մի հնար՝ ինչ-որ մի զեղչային համակարգի կիրառմամբ, բարերարների միջոցով եւ այլն, տվյալ ուսանողի վարձը եթե ոչ ամբողջովին, ապա որոշակիորեն փոխհատուցել եւ այնպես անել, որ գերազանց սովորող, ապա լավ մասնագետ դարձող ուսանողը սոցիալական խնդիրների պատճառով համալսարանից չհեռացվի»,- շարունակեց Կարեն Գրիգորյանը:

Հ.Գ. Երեւանի պետական համալսարանից երեկ փոխանցեցին, որ բուհից տարեկան հեռացվում է շուրջ 350 ուսանող եւ նրանցից մոտավորապես 30-ի դեպքում է պատճառը կապվում վարձավճարի հետ

Տպել
3054 դիտում

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան