Կոնսուլտացիաներ Ստեփանակերտում, Սերժ Սարգսյանի ԱՄՆ այցից առաջ

24/03/2016 schedule19:00

Երեկ աշխատանքային այցով Ստեփանակերտում է եղել ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը: Վերջինս հանդիպումներ է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ: Ինչպես հայտնել են ԼՂՀ ԱԳՆ-ից, նրանք մտքեր են փոխանակել արտաքին քաղաքական օրակարգում առկա մի շարք հարցերի վերաբերյալ: Նալբանդյանի այցը պայմանավորված է այս շաբաթվա վերջում Սերժ Սարգսյանի՝ Վաշինգտոն կատարելիք այցով:

Սովորաբար, բոլոր հանդիպումներից եւ այցերից առաջ, որտեղ պետք է ղարաբաղյան հարց քննարկվի, ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ կոնսուլտացիաներ են տեղի ունենում: Ինչպես տեղեկացրել ենք, Սարգսյանը մեկնելու է ԱՄՆ՝ մասնակցելու միջուկային անվտանգության գագաթաժողովին, որին մասնակցելու է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ու թեեւ Սարգսյան-Ալիեւ հանդիպում չի սպասվում, այնուամենայնիվ, ղարաբաղյան թեման օրակարգային է լինելու՝ հատկապես ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ դրված հայտնի առաջարկությունների մասով: «Անդրադարձ է կատարվել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլին: Երկուստեք կարեւորվել է միջազգային ասպարեզում համակարգված աշխատանք տանելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում քննարկվել են երկու գերատեսչությունների եւ նրանց համապատասխան ստորաբաժանումների միջեւ հաստատված համագործակցությունն ամրապնդելու եւ ընդարձակելու եղանակներն ու ուղիները»,- ասվում է Նալբանդյանի եւ Միրզոյանի հանդիպման վերաբերյալ ԼՂՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Անցյալ դեկտեմբերին աշխատանքային այցով Վաշինգտոն էր մեկնել ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, որը նաեւ հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ՝ առաջացնելով ադրբեջանական կողմի խիստ զայրույթը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, այս հանդիպման ժամանակ քննարկվել են հրադադարի խախտումները բացառելու եւ շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ աշխատանքները:

Երեկ նույն խնդրի մասին Ջեյմս Ուորլիքը խոսել է «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում: Անդրադառնալով կոնգրեսականների առաջարկներին, նա ասել է. «Թեեւ մենք վերջնական նամակը դեռ չենք տեսել, այդուհանդերձ, առաջարկները, որոնք արվել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի կողմից, ստացել են Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը։ Մեր նպատակն է՝ աշխատել կողմերի հետ համաձայնության հասնելու նպատակով։ Մենք պահանջում ենք զինադադարի պահպանում»,- հայտարարել է Ուորլիքը:  

Հիշեցնենք, կոնգրեսականները առաջարկում են հրադադարի խախտումները կանխելու համար սահմանին տեղադրել կրակի ուղղությունը որսացող սարքեր, տեղակայել միջազգային դիտորդներ եւ կողմերի հետ համաձայնության հասնել սահմանից դիպուկահարների հեռացման մասին: Առաջարկությունն ընդունելի է Հայաստանի, Արցախի կողմից եւ վայելում է Մինսկի խմբի աջակցությունը: Ներկայում աշխատանքներ են տարվում, որպեսզի Միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում Օբամա-Ալիեւ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրվի նույնպես ընդունել դրանք: Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցում կոշտ է: Անցյալ շաբաթ «Կոմերսանտին» տված հարցազրույցում արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե այդ միջոցառուների անհրաժեշտությունը չկա, եւ եթե հայկական զորքերը դուրս բերվեն «Ադրբեջանի գրավյալ տարածքներից», սահմանում խաղաղությունն ինքնըստինքյան կհաստատվի:

Հ.Գ. Սերժ Սարգսյանի այցի մասին դեռեւս պաշտոնական հաղորդագրություն չկա եւ հայտնի չէ, թե գագաթաժողովին մասնակցելուց եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում կազմակերպված գիտական միջոցառումից բացի, ինչ հանդիպումներ եւ շփումներ է նա ունենալու: Մեր տեղեկություններով, պատվիրակությունը Երեւանից մեկնելու է մարտի 27-28-ին: Այցը քննարկվելու է նաեւ ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստում:

Տպել
2681 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է