Մեծամասնական պատգամավորները մտածում են հեռանալու մասին, իսկ Շմայսը՝ ռեյտինգայինի կողմնակից

28/03/2016 schedule17:40

Նոր ընտրական համակարգից, պարզվում է, որոշակի դժգոհություններ ունեն նաեւ նախկինում մեծամասնական ընտրակարգով հանրապետության տարբեր ընտրատարածքներից ընտրված պատգամավորները:

Խոսքը մասնավորապես նրանց մասին է, ովքեր քաղաքական ֆիգուր չեն եւ խորհրդարանում են հայտնվում՝ պայմանավորված ամենատարբեր գործոններով, բացի քաղաքականից: Առաջարկվող Ընտրական նոր օրենսգրքով, ընտրությունը կատարվում է համամասնական ընտրակարգով, սակայն կուսակցությունների ցուցակները բաղկացած են լինելու երկու մասից` համապետական եւ տարածքային: Յուրաքանչյուր կուսակցություն իր համապետական ցուցակում ընդգրկված թեկնածուներից կազմելու է  13 առանձին տարածքային ցուցակներ` նոր ԸՕ-ով ձեւավորվելիք հանրապետության 13 ընտրատարածքների համար: Այս տարածքային ցուցակների հետ կապված ընդդիմադիր գործիչները տարբեր դիտարկումներ ունեն: Օրինակ, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը գտնում է, որ նախկին 41 ընտրատարածքներից մեծամասնական կարգով ընտրվող թեկնածուները, ովքեր հիմնականում օլիգարխներ եւ կիսաօլիգարխներ  էին եւ  ընտրվում էին փող բաժանելով կամ այլ լծակներ օգտագործելով, հիմա այս տարածքային ցուցակներով կմասնակցեն ընտրություններին: Նրանք, ըստ նախկին ԱԳ նախարարի, նույն լծակները գործի կդնեն ու թեեւ իրար հետ կմրցակցեն, սակայն այդ մրցակցությունից կշահի միայն այն կուսակցությունը, որի ցուցակով նրանք առաջադրված  կլինեն, որովհետեւ եթե որեւէ ընտրող ցանկանում է ինչ-ինչ պատճառներով ընտրել իր տարածքում առաջադրված օլիգարխին, ապա պետք է նախ ընտրի այն կուսակցությանը, որի ցուցակով այդ անձը ներկայացված է:

4+4+4 ձեւաչափի շրջանակներում իշխանություններին ներկայացված հինգ պահանջներից մեկը վերաբերվում է ընտրության համակարգին՝ «Ազգային ժողովի ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով՝ բացառելով տարածքային ու վարկանիշային ցուցակները»:  Այս պարագայում նույնպես բացատրությունը նույնն է, ինչ նախկին ԱԳ նախարարն է ներկայացնում:  Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ գտնում է, որ տարածքային ցուցակների թեկնածուների թիվը սահմանափակելով եւ ներկայում ամրագրված՝ 5-ից մինչեւ 20 հոգու փոխարեն, դարձնելով 3-ից մինչեւ 6 հոգի, այս մտահոգությունները կարող են մեղմանալ:

Մեր տեղեկություններով, սակայն, մեծամասնականով ընտրվելու սովորություն ունեցող անձինք խնդիրներ ունեն այս փոփոխության հետ եւ անգամ համեմատաբար ավելի թույլերը մասնավոր զրույցների ժամանակ սրտնեղում են, որ փոփոխությունն արվել է իրենց դեմ: Ոմանք էլ «քաղաքականությունը» լքելու մասին են մտածում: Երեկ թեմայի շուրջ մի քանի հարց ուղղեցինք մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական  Հակոբ Հակոբյանին:

- Պարոն Հակոբյան, դուք որպես մեծամասնականով ընտրված պատգամավոր, ինչպե՞ս եք գնահատում այս նոր կարգը:

- Գիտեք, մենք ունենք Սահմանադրություն, եւ առաջինը` այդ Սահմանադրության պահանջը պետք է բավարարվի, երկրորդը՝ տարածքների շահերը պետք է պաշտպանվեն Ազգային ժողովում, որովհետեւ մենք երկպալատանի խորհրդարան չենք:

- Այն պատգամավորների համար, ովքեր գիտենք, իրենց տարածքն ունեն եւ սովոր են ընտրվել այդ ձեւով, այս նոր ձեւը ինչ-որ իմաստով  խոչընդոտ կլինի՞, թե ոչ:

- Քանի որ Սահմանադրությունը մեծամասնական ընտրության համակարգ  թույլ չի տալիս, այլ համամասնական, դրա համար էլ մեր օրենքում մեծամասնականի ընտրահամակարգ չկա, չկա  տարածք, չկա տարածքին համապատասխան մեծամասնականով ընտրված պատգամավոր, չկան նման բաներ: Իսկ  համամասնական կարգով տարածքից ընտրվող պատգամավորները նրա համար են, որ տարածքի շահերը պաշտպանեն:

- Ձեր կարծիքով, խորհրդարանում պատկերը կփոխվի՞ այս ընտրության ձեւի արդյունքում:

- Խորհրդարանում պատկերը փոխվելը կախված է ընտրությունից, դուք ի՞նչ պատկեր նկատի ունեք: Ում որ հանրությունը ընտրեց, նա է պատկերը խորհրդարանի:

- Նկատի ունեմ, կյանքը ցույց է տվել, որ մեծամասնական ընտրակարգով առանձին անհատներ են մտել խորհրդարան, որոնց այստեղ գտնվելը այնքան էլ ոգեւորիչ  չի եղել որեւէ մեկի համար: Հիմա այս տարբերակով նրանք կընտրվե՞ն, թե ոչ:

- Ես էլ կարող եմ ասել՝ պատգամավորներ, որոնք կուսակցությունների ցուցակով են ընտրվել եւ նրանց այնտեղ գտնվելը նույնպես ոգեւորիչ չի եղել ժողովրդի համար, ընտրողների համար:

- Իմ հարցը վերաբերվում էր իմ նշած պատգամավորների խմբին, ըստ ձեզ, նրանք դժվարություններ կունենա՞ն, թե ոչ:

- Ընտրությունը միշտ էլ դժվար պրոցես է, ես չեմ կարծում, որ նոր օրենսգիրքը պետք է ինչ-որ էական փոփոխություն մտցնի այդ դժվարությունների կամ հեշտության հարցում:

- Դուք, որպես պատգամավոր, ձեր ընկերներից լսե՞լ եք դժգոհություն, թե ոչ: Ընդհանրապես իրենք ինչպե՞ս են արձագանքել:

- Ես ոչ թե լսել եմ, այլ ես ինքս էլ, կարդալով ԸՕ նախագիծը, տեսել եմ, որ այդտեղ կան որոշակի բարդություններ: Բարդությունները գալիս են նրանից, որ ինքը մեծամասնական չի, համամասնական է, եթե առաջ կար հատուկ ընտրաթերթիկ, որով ընտրում էիր մեծամասնական պատգամավորին, հիմա դա չկա, դու կուսակցության համապատասխան թեկնածուներից պետք է ընտրես մեծամասնական պատգամավոր, սա է դժվարությունը: Այսինքն, ոչ թե դժվարություն, այլ նորություն, նորամուծություն, որը առաջացրել է մի տեսակ դժգոհություն:  Սա է:

Պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), նույնպես պատասխանեց թեմային առնչվող մեր հարցերին.

- Պարոն Մովսիսյան, նոր Ընտրական օրենսգրքով փոխվում է ընտրության ձեւը, այսինքն այն պատգամավորները, որ մեծամասնական ընտրակարգով են ընտրվել, պետք է ընտրության գնան ցուցակով, դուք ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը:

- Շատ նորմալ, շատ նորմալ:

- Տեսակետ կա, որ սա դժվարացնում է ընտրության պրոցեսը:

- Ձեզ ինչի՞ ա թվում, որ էն ժամանակ դժվար ա եղել: Ոչ, դժվար չի եղել իմ համար,  ժողովուրդը չի՞  ընտրողը: Ժողովուրդն է որոշել, հիմա էլ ժողովուրդը կորոշի:

- Տեսակետ կա, որ այս փոփոխությամբ, դժվարանում է այնուամենայնիվ:

- Այ մարդ, ես կողմ եմ, ոնց ուզում են թող փոխեն, ավելի լավ, թող ժողովուրդը որոշի` ում ա ընտրում: Էն ժամանակ կիմանանք, էլի տենց մեծ-մեծ կխոսան, թե էլ չեն խոսա: Ռեյտինգայինն ավելի ճիշտ է:

Մովսիսյանը, սակայն, անպատասխան թողեց մեր հարցը՝ արդյոք պատրաստվո՞ւմ է 2017 թվականի ընտրություններին մասնակցել այս նոր կարգով: Այս հարցը լսելով՝ նա ասաց. «Լավ, կխոսանք», ու անջատեց հեռախոսը:

Տպել
2404 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց