«Ընդդիմություններ»-ը ամենամեծ քաղաքական խոչընդոտն են. ՀՀ-ին անհրաժեշտ է 1 ընդդիմություն

29/03/2016 schedule21:59

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այս կիրակի «Ազատություն» ռադիոկայանի եթերում աղմկոտ հայտարարություն արեց, ասելով, թե Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն: 

«Մենք կարծում ենք, որ այդ մեկ ընդդիմությունը լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,-ասաց Փաշինյանը: Ըստ նրա, այսօր շատ է խոսվում այն մասին, թե ինչու Հայաստանում ընդդիմությունները չեն միավորվում: «Ես համաձայն եմ, որ «ընդդիմություններ» հասկացությունը ամենամեծ խոչընդոտն է Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու համար: Եվ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  ռազմավարական խնդիրը հետեւյալն է՝ Հայաստանում պետք է լինեն ոչ թե ընդդիմություններ, այլ պետք է լինի մեկ ընդդիմություն, որը պետք է լինի ուժեղ, գործունակ, կարողանա վերլուծել իրավիճակը եւ իրավիճակից բխող համապատասխան քայլեր անել, որը չի լինի միքայլանոց կառույց, այլ կլինի երկարաժամկետ ստրատեգիական պլան ունեցող քաղաքական կառույց»,- ասաց Փաշինյանը:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ քանի դեռ Հայաստանում չի լինի մեկ ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը ի վիճակի լինի իր ուժերով, իր կազմով եւ կառուցվածքով կոնսոլիդացնել հանրությանը, չի լինի նաեւ իշխանափոխություն:

Երեկ այս հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ խնդրեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Մարինե Մանուչարյանից:

- Տիկին Մանուչարյան, կիրակի Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն, եւ այդ մեկ ընդդիմությունը լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Սա բավական համարձակ հայտարարություն է, հաշվի առնելով Հայաստանում երկար տարիներ ձեւավորված քաղաքական ավանդույթները: Կարողանալո՞ւ եք այդ հայտարարությունը խոսքից գործի վերածել:

- Պարոն Փաշինյանի այդ հայտարարությունը իր մեջ համարձակության տարրեր կրում է, բայց նորություն չէր, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այդ մասին բազմաթիվ անգամ այլ տեքստով նշել է: Խոսքը ինստիտուցիոնալ ընդդիմության մասին է: Մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմադիր դաշտում անհրաժեշտ է գործող վարչախմբին հակադիր համարժեք համակարգի ձեւավորում: Այսինքն՝ ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորում, որի աշխատանքներին մենք լծվել ենք կուսակցության հիմնումից ի վեր: Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել՝  մեր կուսակցությունը այն միակ ուժն է, որը ինստիտուցիոնալ ընդդիմության հայտ է ներկայացրել եւ աշխատում է այդ ուղղությամբ, եւ վստահ եմ, որ եթե այս տեմպերով շարունակենք, կկարողանանք լուրջ արդյունքներ գրանցել: Մյուս կողմից, պարոն Փաշինյանի հայտարարությունը բավականին համարձակ է նաեւ այն պատճառով, որ նա արտահայտեց բոլորի մտածած, բայց միգուցե համարձակության պակասի պատճառով մինչ օրս չարտահայտած մտքերը:

- Ըստ ձեզ, այդ ամբողջ նպատակին հասնելու՝ թե՛ կուսակցությունը ինստիտուցիոնալ կառույց դարձնելու, եւ թե՛ Հայաստանում այդ մեկ ընդդիմությունը դառնալու համար որքա՞ն ժամանակ կպահանջվի, ե արդյոք Հայաստանն այն վիճակո՞ւմ է, որ ունի այդ ժամանակը:

- Ներկայում տարատեսակ պրոցեսների մեջ ներգրավվելու կամ, ավելի ճիշտ՝ դրանք ժամանակ առ ժամանակ մերժելու մեր հիմնական պատասխանն այն է, որ մենք վատնելու ժամանակ չունենք: Հետեւաբար, այսօրվանից մեր թիմը ամբողջովին լծվել է մարդկային մոբիլիզացիայի եւ ինստիտուցիոնալ ընդդիմության կայացման գործին: Մենք մեզ համար առաջին ժամկետ ենք սահմանել 2017 թվականի ապրիլի ԱԺ ընտրությունները: Ընտրություններին պատրաստ լինելու համար իրականացվում է դրանց վերահսկման տարատեսակ մեխանիզմների ռազմավարության մշակում, քաղաքական շտաբների եւ ասելիքի ձեւավորման աշխատանքներ: Կարող եմ ասել, որ բավականին եռանդուն է ընթանում գործունեությունը եւ հուսով եմ, որ մեզ մոտ բավականին լուրջ արդյունքներ կգրանցվեն: Կարեւոր է նաեւ արձանագրել, որ պետք չէ աշխարհի վերջին համարժեք կանխատեսումներ անել, եթե մեր աշխատանքի արդյունքը 100-ի փոխարեն ապահովի 30, 40 կամ 60 տոկոս արդյունք, ապա մենք կարձանագրենք, որ շատ լավ հիմքեր ենք դրել քաղաքական լուրջ համակարգված գործունեություն ծավալելու համար։

- Եթե ի վերջո խոսքը մեկ ընդդիմություն դառնալու մասին է, այդ դեպքում հարց է առաջանում՝ քաղաքական համակարգում գործող մյուս բոլոր ուժերը ի՞նչ պետք է անեն, ինչպե՞ս պետք է շարունակեն իրենց գործունեությունը:

- Կարծում եմ, այդ հարցը լավ կլինի իրենց ուղղել, քանի որ իրենք են պատասխանատու իրենց արարքների եւ գործունեության համար: Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է իր արդյունավետության գնահատման սեփական մեխանիզմները ունենա եւ չմնա նույն մեթոդներով տարբեր արդյունքներ ակնկալողի դերում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավատարիմ է իր սկզբունքներին, առաջ է տանում իր սկզբունքները եւ աշխատում է դրանց իրականացման ուղղությամբ: Թե մյուսները ինչ պետք է անեն, դա արդեն իրենց պետք է հարցնել:

- Վերջերս ինձ հայտնի դարձավ, որ, օրինակ, այնպիսի հարցերի քննարկումների ժամանակ, ինչպես «Նոր Հայաստանի» ճանապարհային քարտեզն է, կամ նախընտրական հնարավոր դաշինքները, Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկ է հնչել մեկ ընդդիմադիր կուսակցություն ձեւավորելու վերաբերյալ: Փաստորեն, այն, ինչ հայտարարվեց «Ազատություն» ռադիոկայանի եթերում, կուլիսային խոսակցությունների ժամանակ արդեն հնչել էր: Դուք ընդհանրապես հնարավոր համարո՞ւմ եք, որ տարբեր ընդդիմադիր ուժեր, առանձին գործիչներ, կուսակցություններ կամ շարժումներ «Քաղաքացիական պայմանագրի» հետ միասին այդ մեկ ընդդիմությունը ստեղծեն:

- Պարոն Փաշինյանը արտահայտել է ՔՊԿ քաղխորհրդի ընդունած երկու որոշումները, որոնք վերաբերվում են ընտրություններին կուսակցության մասնակցության ձեւաչափին: Այն է, մենք ընտրությունների գնում ենք միայնակ, առանց նախընտրական դաշինքների, իսկ ցուցակը ձեւավորվելու է բացառապես կուսակցականներից, այսինքն այն մարդկանցից, ովքեր մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը կանդամակցեն ՔՊԿ-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բաց է բոլոր անհատների եւ հասարակական գործիչների ներգրավել իր շարքերը: Կուսակցության ներսում այդ հարցի վերաբերյալ կլինեն հընթացս քննարկումներ:

- Հիմա կարելի՞ է եզրակացնել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» առաջարկում է Հայաստանում անցնել երկկուսակցական համակարգի, այսինքն՝ մեկ ընդդիմադիր կուսակցություն, մեկ իշխանական: Եվ եթե «Քաղաքացիական պայմանագիրն» է այդ ընդդիմադիր կուսակցությունը ու մի օր դառնում է իշխանություն, այդ դեպքում ավտոմատ կերպով ընդդիմություն դառնում է գործո՞ղ իշխանական կուսակցությունը, ճի՞շտ ենք հասկանում:

- Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաջողվի ստեղծել այնպիսի համակարգ, որը ամբողջությամբ կարող է դառնալ իշխանություն եւ ներկա իշխանությանը դարձնել ընդդիմություն, իմ անձնական կարծիքով, դա իդեալական կլիներ: Իրականության մեջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վերջին ժամանակներում հաջողվել է ձեւավորել ինստիտուցիոնալ ընդդիմության պահանջարկ, այսինքն դա դարձել  է կարծես թե բոլորի բառապաշարի մի մասը, երբ մարդիկ սկսում են քիչ-քիչ ընկալել, թե դա ինչ է: Եվ այսօր նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից կարծես թե իրավիճակ է ստեղծվել, որ քաղաքական դաշտը դեպի առավել մեծ եւ ուժեղ կառույցների ներկայությանն է գնում: Ինչու չէ, եթե այլ ուժերին հաջողվի նմանատիպ ծանրակշիռ քաղաքական համակարգեր ձեւավորել երկրի ներսում, որոնք կարող են լրջագույն հայտ ներկայացնել իշխանությունը վերցնելու կամ իշխանություն ունենալու առումով, ապա ժողովուրդը ընտրությունների միջոցով կորոշի՝ հայաստանյան քաղաքական դաշտում քանի կուսակցություն կմնա:

Աննա Հակոբյան

Տպել
6503 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել