Ընտրական Օրենսգիրքը ԱԺ կմտնի արտահերթ նիստով, իսկ 4+4+4 ձեւաչափը հնարավոր չեղավ ապահովել

31/03/2016 schedule11:03

Երեկ ԱԺ-ում ժամը 17.30-ին պետք է մեկնարկեր ԸՕ նախագծին նվիրված 4+4+4  ձեւաչափով  քննարկումը, սակայն 45 րոպե ուշացումով սկսվեց 3+4+6-ը:

Ձեւաչափի նախնական գաղափարը ենթադրում էր 4 հոգի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից, 4` իշխանությունից եւ 4` հասարակական սեկտորից: «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչը այդպես էլ չհայտնվեց, իսկ ՀԿ-ների 4 ներկայացուցիչները հրաժարվում էին փաստաթղթերը թողնել անվտանգության ծառայության մոտ, ինչը պարտադիր է ԱԺ շենք մուտք գործելու համար: Ի վերջո Լեւոն Զուրաբյանը գնաց, նրանց համոզեց եւ բերեց: Երբ պետք է սկսվեին քննարկումները, Զուրաբյանը, որպես նախաձեռնող, բացման խոսք ասաց եւ ներկաներին բաժանեց «4+4+4 ձեւաչափով բանակցությունների վարման ընթացակարգ» վերտառությամբ մի թուղթ, որտեղ նշված էր, թե նիստերը ինչ հաճախականությամբ են լինելու, ով կարող է արտահերթ նիստ հրավիրել, երբ, ինչպես եւ այլ հարցեր: Զուրաբյանն առաջարկում էր առաջին նիստը նվիրել այս թուղթը քննարկելուն, ինչին դեմ արտահայտվեցին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւ ՕԵ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը: Վերջինս հարցրեց. «Հիմա սա ի՞նչ է՝ բանակցություննե՞ր, թե քննարկում»: Ն. Զոհրաբյանը արձագանքեց, որ իրենք բանակցությունների չեն եկել, այլ քննարկման եւ առաջարկեց ուղղակի անցնել ԸՕ այն կետերին, որոնց հետ կապված մտահոգություններ եւ առաջարկություններ ունեն: Նույնը առաջարկեց նաեւ իշխանական թեւը: Զուրաբյանը համաձայնվեց, սակայն այս անգամ էլ բարձրացրեց մասնակիցների քանակի հարցը: Իշխանությունը ներկայացնում էին օրենքի հեղինակներ Դ. Հարությունյանը, Ա. Հովհաննիսյանը, Հ. Թովմասյանը, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հ. Սահակյանը եւ դաշնակցական պատգամավորներ Ա. Վարդանյանն ու Ա. Ռուստամյանը: «Ովքե՞ր են իշխանության կողմից լիազորված, ցույց տվեք ձեր 4-ը»,-ասաց Զուրաբյանը: «4 նույնիսկ դուք չունեք, դուք ձեր առաջարկած ֆորմատը չեք կարողացել ապահովել»,-պատասխանեց Հովհաննես Սահակյանը: Հրայր Թովմասյանն էլ ասաց, որ եթե 6 հոգին շատ է, ինքն ու Դավիթ Հարությունյանը կարող են հեռանալ: Նրանք վեր կացան, որ գնան: Զուրաբյանը շիվարեց, Զոհրաբյանն էլ բացականչեց. «Բայց պարոն Հարությունյան, մենք ձեզ որպես օրենքի հեղինակ, հարցեր ունենք»: Առանց Հարությունյանի քննարկումն անիմաստ էր դառնալու, ու նրանք կրկին նստեցին: Սրանից հետո Զուրաբյանն ուզում էր պարզել, թե այդ դեպքում ինչպես են համաձայնության գալու, նկատի ունենալով, որ կողմերն անհավասար ներկայացվածություն ունեն, սակայն նրա այս հարցին, որը մի քանի անգամ կրկնեց, ոչ ոք այլեւս չանդրադարձավ: Հայտարարվածից 1.5 ժամ հետո, այնուամենայնիվ, անցան ԸՕ-ի բուն քննարկմանը,  արդեն՝ փակ ռեժիմով եւ ավարտվեց ժամը 22-ի կողմերը: Շարունակությունը կլինի ուրբաթ օրը:

Երեկ առավոտյան ԱԺ-ում եւս մեկ աշխատանքային փակ քննարկում էր եղել, որին մասնակցում էին պատգամավորներ Ա. Արզումանյանը, Ռ. Հակոբյանը, Լ. Խաչատրյանը, Թ. Պողոսյանը, Ն. Փաշինյանը, Խ. Քոքոբելյանը եւ օրենքի հեղինակներն ու Հ. Սահակյանը: 1.5 ժամ տեւած այս քննարկման ժամանակ պատգամավորները լսել էին հեղինակների բացատրությունները մինչ այժմ իրենց  արած առաջարկությունների վերաբերյալ: Նրանցից շատերը մտահոգ դուրս եկան նիստերի դահլիճից, ակնհայտորեն գոհ չէին քննարկման արդյունքներից: Դավիթ Հարությունյանը այս քննարկումից հետո պատասխանեց մեր բլից հարցերին. 

- Պարոն Հարությունյան, դեռ որքա՞ն եք քննարկելու ԸՕ նախագիծը եւ ե՞րբ եք ներկայացնելու ԱԺ-ին:

- Չկա որոշված ժամկետ: Ամեն ինչ կախված է լինելու նաեւ պետաիրավական հանձնաժողովի ապրիլի 1-ի նիստի քննարկումից, որտեղ, կարծում եմ, կհանգենք  միասնական եզրակացության, թե երբ ենք նախագիծը ներկայացնում:

- Ո՞ր լիագումար նիստում եք ներկայացնելու, նույնպե՞ս չեք որոշել:

- Ոչ: Չեմ բացառում, որ արտահերթ կառաջարկենք:

- Այս քննարկման սկզբում ասացիք, որ լուծում է նշմարվում ընտրությունների օրը տեղամասերում ԶԼՄ ներկայացուցիչների եւ դիտորդների ներկայության վերաբերյալ: Հնչած մյուս առաջարկների հետ կապված ասելիք չունե՞ք:

- Մի մասի վերաբերյալ կա, մի մասի վերաբերյալ ոչ:

- Ռեյտինգային (տարածքային) ցուցակների մասով երկու առաջարկ է հնչել, մեկը, որ սահմանափակվի այդ ցուցակներում տեղերի թիվը, երկրորդը՝ որ ընդհանրապես դրանք չլինեն: Որի՞ կողմն եք դուք:

- Ոչ սրան եմ կողմ, ոչ նրան: Այո, նվազեցում մենք նախատեսում ենք: Ես առաջարկել եմ այնպես անել, որ 15-ի սահմաններում լինեն:

- Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ցուցակներում պարտադիր ներկայացվածության հետ կապված առաջարկ կար:

- Համաձայնվել ենք, հանում ենք պարտադիր պայմանը:

- Իսկ մատների թանաքոտո՞ւմը...

- Կտրականապես դեմ ենք:

- Ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման առաջա՞րկը...

- Ես չեմ համարում, որ դա անհրաժեշտ է, բայց եթե ինչ-որ մեկը ֆինանսավորի, դեմ չենք:

- Միայն ID քարտերով քվեարկություն կազմակերպելու առաջա՞րկը:

- ID քարտերին կողմնակից ենք, բայց դեռեւս չենք գտել, թե ով է ֆինանսավորելու: Դա տեխնիկական միջոցառումներ է պահանջում` սարքեր գնել, բերել, կազմակերպել, գյուղ առ գյուղ ման գալ, հնարավորություն ընձեռել, որ մարդիկ անվճար  կարողանան ստանալ այդ քարտերը:

- Ընտրողների ցուցակները մաքրել եւ հրապարակե՞լը:

- Մաքրելը չգտենք ինչ բան է:

- Հաշմանդամություն ունեցող անձանց առաջարկությունը...

- Իրենք առաջարկել են, որ ունենան քվոտավորում, բայց չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է լինի:

- Պարոն Հարությունյան, կա՞ այնպիսի հարց, որ դուք կուզեիք ներառել, բայց տարբեր պատճառներով, չեք կարող:

- ID քարտերը: Ես ուզում եմ, բայց դա  լուրջ ֆինանսներ է պահանջում:

Տպել
2847 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց