Պատերազմը եւ տնտեսությունը. հաղթանակներ առանց զոհերի

07/04/2016 schedule14:20

Հայաստանն ու ԼՂՀ-ն պատմական օրեր են ապրում: Ադրբեջանի ռազմական հերթական, բայց այս անգամ ծավալուն ավանտյուրային Հայաստանն ու ԼՂՀ-ն պատասխանեցին կայծակնային մոբիլիզացիայով ու անհավատալի թվացող համախմբմամբ:

Սա, անշուշտ, տալիս է ու կտա սպասվող արդյունքը` ԼՂՀ-ի նկատմամբ լայնածավալ ռազմական ոտնձգությունը ի վերջո տապալվելու է, եւ սրանում թերեւս կասկածներ չկան:

Որքան էլ սա ոգեւորիչ լինի, բայց մենք զոհեր ենք տվել: Հնարավո՞ր է արդյոք հետագայում խուսափել ադրբեջանցիների նմանատիպ ավանտյուրաներից: Սա հասկանալու համար պետք է հակամարտությունը դիտարկել նաեւ տնտեսական, տեխնիկական տեսանկյունից: Ադրբեջանի այսպիսի գործողությունների «աղբյուրը» իր տնտեսության եւ զինված ուժերի հագեցվածության վերաբերյալ ցուցանիշներն են: Ադրբեջանը տարեկան իր զինուժի վրա ծախսում է մոտավորապես այնքան գումար, որքան մեր ամբողջ պետական բյուջեն է: Ռազմական տեխնիկայի հագեցվածությամբ ու բանակի թվաքանակով էլ Ադրբեջանը էական առավելություն ունի: Ու այս ցուցանիշները ադրբեջանական «տաք գլուխներին» թույլ է  տալիս մերթ ընդ մերթ երազել, թե կարող են մի արագ հարձակում կազմակերպել ու գրավել եթե ոչ ամբողջ Ղարաբաղը, ապա գոնե մի փոքրիկ կտոր: Ու հետո այդ ռազմական հաղթանակը դարձնել հոգեբանական հաղթանակ եւ դրա վրա կառուցել հետագա գործողությունները:

Եվ ուրեմն այսպիսի ավանտյուրաներից խուսափելու ամենահուսալի ճանապարհը Ադրբեջանին տեխնիկական ու տնտեսական ցուցանիշներում ունեցած առավելությունից զրկելն է: Այսօր ունենալով հայկական զինուժի ունեցածից զգալի ավելի տանկեր, զրահամեքենաներ,  ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ, Ադրբեջանի «դուխը» չի հերիքում պատերազմ սկսել եւ բավարարվում է նենգ դիվերսիաներով ու ավանտյուրաներով: Հիմա պատկերացնենք, որ Հայաստանը ու ԼՂՀ-ն ունեն ավելի շատ ու ավելի արդիական զինտեխնիկա, ավելի շատ զինամթերք, ավելի մեծ բանակ, քան Ադրբեջանը: Այս պարագայում որքա՞ն հաճախ ադրբեջանական կողմի մեջ ցանկություն կառաջանա ոտնձգություններ իրականացնել հայկական տարածքների նկատմամբ: 

Այլ կերպ ասած, հակառակորդին պետք է ճզմել ոչ թե ճակատամարտում, այլ դրանից առաջ: ճզմել ոչ միայն մեր զինվորների «դուխով», ժողովրդի մոբիլիզացիայի կարողությամբ, համախմբվածությամբ, այլ նաեւ սպառազինության քանակով, որակով ու երկարատեւ պատերազմներ մղելու տնտեսական կարողությամբ: Թերեւս կասկածից վեր է, որ այդ պարագայում հակառակորդը ոչ միայն կխուսափի ինչ-որ գործողություններ անելուց, այլ նաեւ նման գործողություններ անելու մասին մտածելուց` մտքի ծայրով անցկացնելուց:

Իսկ ի՞նչ է պետք հակառակորդի նկատմամբ նաեւ տեխնիկական անվերապահ առավելության հասնելու համար: Ցանկացած պատերազմի թիկունքը ապահովում է տնտեսությունը: Իսկ տնտեսական հզորությունը ապահովում է ոչ միայն արդիական սպառազինություններ, այլեւ շատ լավ ճանապարհներ, որոնցով այդ սպառազինությունը հնարավորինս կարճ ժամանակում կարելի է տեղափոխել մի կետից մյուսը, դա արդիական բժշկությունն է, որը պետք է փրկի մարդկանց կյանքը, դա շփման գծի ինժեներատեխնիկական համալրվածությունն է, հետախուզական տեխնիկական ժամանակակից միջոցներն են, զինվորի հանդերձանքը, նրա` 21-րդ դարին հարիր կենցաղը, կապի միջոցները, սննդարար, համեղ ու առողջ կերակուրը, զինվորների կրթվածությունը ու վարժվածությունը, զինվորականների սոցիալական ու ապահովագրական երաշխիքները, ռեզերվի պարբերական վարժանքները եւ այլն, եւ այսպես շարունակ: Հիմա այս ամենին գումարեք այն, ինչ ունենք` մեր զինվորների քաջությունն ու նվիրվածությունը, եւ պարզ կդառնա, որ հզոր, արդիական տնտեսություն ունենալու պարագայում մենք իրոք կհաղթենք հակառակորդին մինչեւ ճակատամարտը: Այդպիսի տնտեսությունը նաեւ գրավական է, որ հետագայում ամրագրենք այդ հաղթանակը իրավաբանորեն եւ աշխարհին ճանաչել տանք Ղարաբաղի անկախությունը:      

Ու այդպիսի տնտեսություն ունենալը դժվար չէ: Ընդամենը պետք է մեր տնտեսությունը ուղղել արդեն տրորված, մարդկության փորձով անվերապահ հաջողություն երաշխավորող ճանապարհով` հաստատել տնտեսական մրցակցություն, բիզնեսի համար հավասար պայմաններ ստեղծել, հիմնավորապես ջախջախել արհեստական մոնոպոլիաները, բացառել իշխանության ու բիզնեսի սերտաճումը, սանձել կոռուպցիան, նվազեցնել սոցիալական բեւեռացումը...: Այս հայտնի ճշմարտությունները ցավոք իշխանության համար չեն եղել ուղեցույց: Ավելին` իշխանությունը գնում է ճիշտ հակառակ ուղղությամբ, մեր տնտեսությունը մղելով դեպի միջնադար: Իսկ դա, ցավոք, բերում է նրան, որ մեր առավելությունը հակառակորդի նկատմամբ ստիպված ենք լինելու ապացուցել ռազմի դաշտում թափվող մեր քաջերի արյամբ:

Տրամաբանությունը հուշում է, որ Ադրբեջանի այս հարձակումը վերջնականապես խեղդելուց հետո մեր տնտեսության կառավարման շրջադարձային բարեփոխման հարցը պետք է դառնա թիվ մեկ ռազմավարական խնդիրը Հայաստանի համար: Տեսնենք` կդառնա՞, թե ոչ:

Տպել
3745 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է