19-ամյա Ռազմիկը թշնամու դեմ կռվել է մեկ ձեռքով ու հաղթել

06/04/2016 schedule22:59

ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի մոտ այսօր հանդիպեցինք Ղարաբաղում վիրավորված 19-ամյա Ռազմիկ Խաչատրյանի քեռուն (նկարում): Ռազմիկը հայկական «սպեցնազի» կրտսեր սերժանտ է: Արցախ էր մեկնել ապրիլի մեկին, իսկ մեկ օր անց սկսվել են լայնածավալ ու կատաղի մարտերը: Վիրավորվելուց հետո Ռազմիկը տեղափոխվել է նախ Սիսիանի, այնուհետեւ Երեւանի հոսպիտալ:

Բայց մինչ այդ ընկերների հետ հերոսական ու հաղթական պայքար է մղել քանակապես մի քանի անգամ գերազանցող հակառակորդի դեմ: «Վիրավորը քրոջս որդին է, իր մոտ ամեն ինչ լավ է, փառք Աստծո: Երեխեքը պրծել են փորձանքից: Իրենք եղել են 8 հոգով: 30 հոգու էլ, ասեմ, փռել են: Ու շատ լավ են արել: Մեր տղաներից միայն երեքն են վիրավորվել: Ռազմիկը, բժիշկների տերմիններով, բազմաբեկորային վնասվածք է ստացել աջ թեւի շրջանում»,- ասաց նրա քեռին՝ Գեւորգ Խաչատրյանը:

Շարունակելով զարմիկի ու ընկերների մղած մարտերի պատմությունը՝ նա հավելեց, որ Ռազմիկին վիրավորել է դիպուկահարը: Բայց մինչ այդ ոտքերի տակ նռնակ են գցել: Նա ուժեղ ու ճարպիկ լինելով՝ կարողացել է խուսափել, ինչի շնորհիվ էլ դիպուկահարը էապես վրիպել է ու փրկվել է նրա կյանքը:

«Դե ինքը «սպեցնազից» է, շատ լավ պարապած է, հասցրել է փախչել նռնակից, հետո վիրավոր ձեռքը թողել է մի կողմ, մյուս ձեռքով սկսել է կռվել հետները: Շատ լավ դուրս են եկել այդ իրավիճակից: Փառք ու պատիվ մեր զինվորներին, մեր բոլոր մայրերին: Ապրեն, որ այսպիսի երեխեք են դաստիարակել, մեծացրել»,- նկատեց վիրավոր երիտասարդի քեռին:   

ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից ստացված տեղեկություններ

Երեկ եւ այսօր ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալ է ընդունվել եւս 18 վիրավոր զինծառայող: Նրանցից 3-ը՝ երեկ առավոտյան: Այդպիսով, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լայնամասշտաբ մարտական գործողություններ սկսելուց ի վեր Երեւանի հոսպիտալ տեղափոխված վիրավորների թիվը հասել է 30-ի:  

«Նրանցից հինգի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, չորսը՝ ժամկետային զինծառայող են, մեկը՝ Երկրապահ կամավորականների միության անդամ: Եւս հինգ զիծառայողի վիՃակը գնահատվում է որպես ծանր կայուն: Մնացածի վիճակը՝ միջին ծանրության եւ բավարարին մոտ»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Վիրավոր զինծառայողներից մեկը գտնվում է կոմայի մեջ: Թե ով է նա, հոսպիտալի պետը չմանրամասնեց: Ավելի վաղ հայտարարվել էր 19-ամյա զինծառայող Հայկ Թորոսյանի կոմայի մեջ գտնվելու մասին: Նախօրեին նա հաղթահարել է այդ վիճակը: Հիշեցնենք, որ Հայկի մոտ առկա է գլխի հրազենային բեկորային թափանցող վիրավորում:

Արամ Ասատուրյանից տեղակացանք, որ պատերազմական այս օրերին հոսպիտալ ընդունված զինծառաղողներից ոչ ոք առայժմ դուրս չի գրվել: Բարեբախտաբար, մահվան դեպքեր նույնպես այդ ընթացքում այստեղ չեն գրանցվել: Հարցին, թե ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողները ինչ վասվածքներ ունեն, հոսպիտալի պետը պատասխանեց, որ նրանք ստացել են մարմնի հրազենային եւ հիմնականում բեկորային վիրավորումներ՝ վերջույթների, որովայնի, կրծքավանդակի կամ գլխի շրջանում: 

Սահմանային լարվածության ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը պարբերաբար հանրությանը տեղեկացնում է, որ արյուն հանձնելու անհրաժեշտություն առայժմ չի զգացվում եւ որ հանրապետությունում առկա է անհրաժեշտ չափով արյան պաշար: Այդուհանդերձ, վերջին օրերին դարձյալ տեղեկություններ էին տարածվել, թե բացասական ռեզուսով արյան կարիք կա: Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետն ասաց, որ այդ տեղեկությունները ճիշտ չեն: Նաեւ հավելեց, որ այս օրերին որեւէ զինվորի արյան փոխներարկում անելու հարկ չի եղել: «Հոսպիտալն ունի շատ լավ, ժամանակակից պահանջներին համապատասխան կահավորված, զինված արյան պաշարման, պահպանման բաժին»,- ասաց Արամ Ասատուրյանը:

Ապրիլյան պատերազմի օրերին վիրավորած զինծառայողների համար կամավորները հոսպիտալ նաեւ սնունդ ու այլ օգնություն են բերում: Դրա կարիքը նույնպես, Ասատուրյանի խոսքով, չկա: «Պարզապես մեր ժողովրդի համախմբվածության, միասնության դրսեւորումն է, նրա ցանկությունն է դա, եւ ոչ մի  խնդիր չեմ տեսնում»,- ի պատասխան նշեց նա: 

Ինչ վերաբերում է նեղ մասնագետների առկայության մասին հարցին, հոսպիտալի պետը ասաց. «Մենք ունենք մեր գրեթե բոլոր նեղ մասնագետները, եւ առողջապահության նախարարության համակարգի բոլոր առաջատար մասնագետները մեզ հետ համագործակցում են: Բոլոր խորհրդակցությունները միասին կազմակերպում ենք, եւ ամեն ինչ նորմալ է այդ առումով: Մեր համագործակցությունը եւ փոխհամագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է դրված: Բոլորդ երեւի տեսնում եք, որ մեր առողջապահության համակարգը շատ արագ աձագանքում է, եւ մեր խնդիրները միասնաբար լուծում ենք»: 

Հ.Գ. Նշենք, որ երեկ պաշտոնապես հայտարարվել է, որ վիրավորների թիվը հասել է 121-ի:

Տպել
9678 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին