Ինչպես «ծախել» ՀՀ մասնակցությունը ԵՏՄ նիստին. վարչապետը պնդում է նիստը Երեւանում անել

07/04/2016 schedule18:00

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Այցի շրջանակում նախատեսվում են ՌԴ վարչապետի հանդիպումները Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Ինչպես հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից, այսօր կառավարությունում տեղի կունենա Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների առանձնազրույցը, ապա՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը եւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Երեկոյան Հովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ: ՌԴ վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին:

Վաղը Երեւանում պետք է տեղի ունենար Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ: Առաջարկություն կա, սակայն, այն տեղափոխել Մոսկվա: Վարչապետի խոսնակ Գոհար Պողոսյանը «Արմենպրեսի» հարցին, թե արդյոք կա՞ որոշում Երեւանից Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Մոսկվա տեղափոխելու մասին, երեկ պատասխանել էր. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահող Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ղազախստանի կառավարության ղեկավարը վարչապետ Աբրահամյանին առաջարկել է ապրիլի 8-ին Երեւանում նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացումը տեղափոխել Մոսկվա, ինչի առնչությամբ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ իր կարծիքով նիստի վայրը տեղափոխելու որեւէ լուրջ պատճառ չկա: Պարոն Աբրահամյանը նշել է նաեւ, որ եթե մյուս վարչապետների կողմից որոշում լինի նիստը անցկացնել Մոսկվայում, ապա իր մասնակցության մասին լրացուցիչ կհայտնի»:

Պարզվում է, նույն հարցով Սերժ Սարգսյանին էլ երեկ զանգահարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Ըստ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության, «նախագահները մտքեր են փոխանակել ս.թ. ապրիլի 8-ին Երեւանում նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի վերաբերյալ»:

Իսկ ապրիլի 5-ին նույն հարցով հեռախոսազրույց էր տեղի ունեցել Հովիկ Աբրահամյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ: Ըստ վարչապետի մամուլի ծառայության, «հեռախոսազրույցի ընթացքում վարչապետները քննարկել էին ԵՏՄ  միջկառավարական խորհրդի նիստը Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ Ղազախստանի առաջարկությունը»: Ըստ մեր աղբյուրների, ՀՀ վարչապետն ինքն է զանգահարել Մեդվեդեւին` համոզելու, որ նիստը այնուամենայնիվ կայանա Երեւանում:

Երեկ կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ չեղարկվեց ԵՏՄ վարչապետների երեւանյան նիստը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց. «Որովհետեւ անդամ պետություններից մեկը ցանկություն հայտնեց, որ հետաձգվի, իսկ քանի որ առանց որեւէ անդամի մասնակցության անհնարին է անցկացնել նիստը...»:  Սա նշանակում, է որ Աբրահամյանի չմասնակցելը նույնպես կարող է տապալել նիստը: Մեր տեղեկություններով, այս առումով ՀՀ իշխանությունները քննարկում են 2 տարբերակ, 1-ին` չմասնակցել եւ տապալել նիստը, 2-րդ`մասնակցության դիմաց որոշակի պահանջներ դնել ԵՏՄ երկրների առաջ, որոնք, բնականաբար, կապված են լինելու ղարաբաղյան վերջին իրադարձությունների հետ:

Հիշեցնենք, որ ի սկզբանե տեղեկություններ հայտնվեցին, որ չեղյալ է հայտարարվում նաեւ Մեդվեդեւի այցը Հայաստան, որպեսզի պատերազմական այս իրավիճակում այն չդիտվի որպես աջակցություն կողմերից մեկին: Պաշտոնապես, սակայն, այս տեղեկությունը հերքվեց: Միեւնույն ժամանակ հայտարարվեց, որ Երեւանից Մեդվեդեւը պաշտոնական այցով մեկնելու է Բաքու:

Տպել
4065 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա