Ադրբեջանի քաղաք գրավելու ռազմական պլանը պատրաստ է. պատերազմ մինչեւ կապիտուլյացիա

07/04/2016 schedule09:34

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներից հետո լրագրողների հարցերին ի պատասխան՝ սենսացիոն հայտարարություն է արել:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ուորլիքն ասել է. «Կոնֆլիկտի լուծումը հայկական զորքերի դուրսբերումն է Ադրբեջանի օկուպացված տարածքներից եւ դրանց հանձնումը Բաքվին, եւ միեւնույն ժամանակ Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշման հարցով նախապատրաստումը»: Վերջինս նաեւ ասել է. «Մենք Բաքու ենք եկել այսպիսի հաղորդագրությամբ` որպեսզի բանակցային գործընթացն առաջընթացի հասնի, նոր զոհեր թույլ չտրվեն, կրակը պետք է անհապաղ դադարեցվի»:

Ինչ բանակցություններ են ներկայում ընթանում, արդյոք հիմքում դրվա՞ծ է Ուորլիքի հնչեցրած լուծումը, երեկվա դրությամբ այս հարցերի պատասխանները չկային: Ենթադրվում է սակայն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի մակարդակով Մոսկվայում ձեռք բերված զինադադարի մասին պայմանավորվածությունից հետո Մինսկի խմբի համանախագահներն այս այցի ընթացքում պետք է երկու երկրների քաղաքական ղեկավարությունների հետ քննարկեն բանակցային սեղանի շուրջ վերադարձի հարցը: Սակայն վերջին իրադարձություններից հետո դրա համար կարեւոր նախապայման կա. պետք է հստակ լինի, թե ինչի շուրջ են բանակցելու: Ուորլիքի նշած լուծումը կարող է լինել տարբերակներից մեկը:

Տեսակետ կա, որ ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են ամերիկացի համանախագահի խոսքը, ավելի հավանական է, սակայն, որ ընդամենը «փոքրիկ» խմբագրումներ կատարած լինեն: Ավելի տրամաբանական է, որ Ուորլիքը ասած լինի`գրավյալ տարածքների վերադարձ Բաքվին, դրա դիմաց՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչում: Եթե սկզբունքային համաձայնություն լինի նման լուծման համար, կարող են զինադադարի ամուր պահպանման պայմաններում սկսվել խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները: Հիշեցնենք, հայկական կողմը վերջին օրերին որպես բանակցությունների պայման նշում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը եւ ԼՂՀ իշխանությունների վերադարձը բանակցային սեղանի շուրջ: Երեկ այս մասին ԱԺ բակում ԶԼՄ-ների հարցերին պատասխանելիս խոսել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինս մի քանի ուշագրավ հայտարարություն էլ է արել: Օրինակ, նա ակնարկել է, որ վերջին զինադադարի նախաձեռնողներից մեկը Ադրբեջանն է եղել: Այսինքն, համոզվելով, որ ցանկալի նպատակին հասնել, այսինքն՝ հայկական դիրքեր եւ բնակավայրեր գրավել չհաջողվեց, ավելին` վտանգ զգալով, որ հայկական զորքերը առաջ կգան, եւ սեփական ծրագիրը բումերանգի էֆեկտ կունենա, Ալիեւը հանդես է եկել զինադադար հաստատելու նախաձեռնությամբ:

Նախօրեին պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի`«ՀԺ»-ին տված հարցազրույցում, եւ երեկ նախարար Սեյրան Օհանյանի՝ լրագրողների հետ զրույցում մի չափազանց նուրբ պահի զուգադիպություն կա, որ այս համատեքստում կարեւոր նշանակություն ունի: Մեր հարցին, որ կարծիք կա, թե հակառակորդին պետք է լուրջ տարածքային վնասներ հասցնել, արդյոք կգնա՞ հայկական կողմը դրան, Տոնոյանը պատասխանեց. «Իրադրությունից ելնելով՝ որոշում կկայացվի: Ամեն դեպքում, մենք մեր պլաններն ունենք»: Երեկ լրագրողի դիտարկմանը, թե կարծիք կա, որ միայն նոր տարածքներ վերցնելը կարող է զսպել Ադրբեջանին, պաշտպանության նախարարը պատասխանեց. «Եկեք չխորանանք ռազմական մեր բոլոր պլանների մեջ, թույլ տվեք, որպեսզի մենք այդ բոլորը իրականացնենք, ես նկատի ունեմ ԼՂՀ ՊՆ-ին»: Այս երկու պատասխաններից կարելի է եզրակացնել, որ հայկական բանակը մշակել է կոնկրետ ադրբեջանական բնակավայր գրավելու պլան, ինչից տեղյակ է նաեւ Ալիեւը, եւ ընթացող բանակցություններից է կախված՝ այդ պլանը կիրագործվի, թե՝ ոչ: Հնարավոր է, որ հայկական կողմում հաշվարկում են, որ կարելի է նույն արդյունքին հասնել առանց ռազմական գործողությունների, այսինքն` պատկերավոր ասած, ոչ թե կոնկրետ տարածք գրավելով, որը ենթադրում է բարդ գործողություն, նոր զոհեր, այլ միայն դրա մասին սպառնալիքով:

Ինչը կարող էր նման լավատեսության հիմք հանդիսանալ: Պետք է հիշել կրտսեր Ալիեւի վերջին տարիների հրապարակային ելույթներն ու տեմպի տակ գերժամանակակից զինատեսակներով մինչեւ ատամները զինվելը: Ալիեւը արդեն մի քանի տարի պատրաստվում էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերին: Հայաստանի ներքին խնդիրները, երկրում եւ բանակում բարոյահոգեբանական անկումային տրամադրությունների մասին լուրերը, պաշտոնյաների` բանակը զինելու փոխարեն կոռուպցիոն ճանապարհով սեփական գրպանը լցնելու սովորությունը, եւ այս ամենի կողքին իր ձեռք բերած զենք-զինամթերքը, անգամ մեր դաշնակից երկրից ծանր հրետանային համակարգեր ձեռք բերելու հաջողությունը Ալիեւին հավատ էին ներշնչել, որ օրերից մի օր կհարձակվի Ղարաբաղի վրա եւ մի քանի ժամում կմտնի Ստեփանակերտ: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ձեռնարկած ռազմական գործողությամբ Ալիեւը փորձեց իրականություն տեղափոխել այս ամենը, սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:

Հիշեցնենք, որ 4 օրվա ընթացում նա օգտագործեց իր գրեթե ողջ զինանոցը, գումարած` հատուկ պատրաստվածություն անցած զինյալներին, որոնց առաջ հայկական բանակի 19-20 տարեկան զինակոչիկներ էին: Այս ամենից հետո, հաշվի առնելով նաեւ աշխարհաքաղաքական գործոնները, որոնք ներկայում ավելի շատ խաղաղության կողմն են, քան պատերազմի, չի բացառվում, որ որոշակի նախադրյալներ կան իսկապես բանակցություններով հարցի վերջնական լուծման համար: Ինչ վերաբերում է Ուորլիքի նշած լուծման տարբերակին, հիշեցնենք Սերժ Սարգսյանի հայտնի խոսքը՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ»: Սարգսյանը, կարծում ենք, պատրաստ է հարցի վերջնական լուծման համար այդպիսի քննարկումների: Իսկ թե քանի տարածքի մասին պետք է խոսք գնա եւ այլն,  արդեն բանակցությունների հարցեր են: Սա, սակայն, իրադարձությունների զարգացման լավատեսական սցենարն է: Կարող է լինել նաեւ հակառակը, օրինակ երկարաժամկետ պատերազմական գործողությունների միջոցով սեփական եւ թշնամու ուժերը մաշեցնելն ու կողմերից մեկի կապիտուլյացիան:

Տպել
6808 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից