Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպումն ավարտվել է կեսգիշերին մոտ. սեւ ամպեր հարաբերություններում

08/04/2016 schedule09:30

Պաշտոնական այցով Երեւանում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Վերջինս երեկ հանդիպեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված հանդիպում եղավ, ստորագրվեցին երկկողմ փաստաթղթեր, որից հետո Մեդվեդեւն ու Աբրահամյանը ԶԼՄ-ների համար հայտարարություններ արեցին: Իր խոսքում ՌԴ վարչապետն ասաց, որ ղարաբաղյան խնդիրը քննարկել է ՀՀ վարչապետի հետ եւ երեկոյան ծրագրում է նաեւ քննարկել նախագահի հետ: Երեկ կեսգիշերի դրությամբ որեւէ լրատվություն Սերժ Սարգսյան - Դմիտրի Մեդվեդեւ հանդիպման մասին չկար: Ոչ ՀՀ նախագահի, ոչ Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունները հաղորդագրություն չէին տարածել, որ նման հանդիպում է տեղի ունեցել եւ այս-այս հարցերն են քննարկել: Ոչ «Հայլուր»-ով եւ ոչ ORT-ի նորություններով անգամ արարողակարգային որեւէ կադր չցուցադրվեց այդ հանդիպումից: Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման առանցքում պետք է լիներ նաեւ Ղազախստանի առաջարկությամբ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երեւանից Մոսկվա տեղափոխելու հարցը: Ինչպես հայտնի է, նիստը պետք է տեղի ունենար այսօր Երեւանում, սակայն ԵՏՄ անդամներից մեկը հրաժարվել է գալ Երեւան եւ մասնակցել նիստին, եւ որոշվել է այն հաջորդ շաբաթ անցկացնել Մոսկվայում:

Ղարաբաղյան պատերազմական այս իրավիճակում Հայաստանի համար, բնականաբար, շատ կարեւոր էր լինելու միանգամից մի քանի երկրների վարչապետների այցը մայրաքաղաք եւ նման միջոցառման անցկացումը: Հայաստանի ղեկավարությունը մի քանի օր պնդում էր, որ այդպես էլ լինի, սակայն ապարդյուն: Երեկ Մեդվեդեւն իր հայտարարության մեջ անդրադառնալով այս խնդրին, ասաց. «Խոսեցինք Եվրասիական ինտեգրման ամրապնդման հեռանկարի մասին: Այս ինտեգրացիային ոչինչ չպետք է խանգարի, անգամ այս կամ այն հանդիպումները տեղափոխելու դեպքում»: Այս նախադասությունից ակնհայտ է դառնում, որ հանդիպումը Մոսկվա տեղափոխելու հարցում լուրջ բախում է տեղի ունեցել, այնքան լուրջ, որ դա կարող է նույնիսկ խանգարել ինտեգրացիային: «Հաշվի առնելով ընդունված որոշումները՝ համապատասխան միջոցառումը հաջորդ շաբաթ Մոսկվա տեղափոխելու մասին, պայմանավորվել ենք, որ Եվրասիական միության կառավարությունների ղեկավարների հաջորդ նիստը կարճ ժամկետում կանցկացվի Հայաստանում, ինչպես այն նախատեսված էր»,- նաեւ ասաց ՌԴ վարչապետը, հասկացնելով, որ այս հետաձգումը հնարավորինս արագ կկոմպենսացվի, եւ հաջորդ նիստը շատ արագ կկազմակերպվի Երեւանում: ՀՀ-ի համար, սակայն, կարեւոր էր հենց այս նիստը եւ հենց այս օրերին Երեւանում անցկացնելը: Սրան ղարաբաղյան պատերազմական դրությունը որեւէ կերպ չէր կարող խանգարել, պարզապես Ադրբեջանի բարեկամ ԵՏՄ անդամը քաղաքական քայլ կատարեց հօգուտ այդ երկրի, եւ, բնականաբար, պաշտոնական Երեւանը պետք է ակնկալեր, որ Հայաստանի բարեկամ ԵՏՄ անդամները հակառակ քայլն անեին: Շատ կարեւոր է եւս մեկ հանգամանք, ինչպես նախօրեին պարզաբանել էր ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը. եթե անդամ երկրներից մեկը հրաժարվի մասնակցել միջկառավարական նիստին, այն չի կարող կայանալ: ՀՀ վարչապետի մասնակցությունը երեկվա դրությամբ հաստատված չէր: Մեդվեդեւին ճանապարհելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հայկական կողմն անընդունելի է համարում նիստի տեղափոխումը: «Այսօր երեկոյան պարզ կլինի այս խնդրի շուրջ Հայաստանի վերջնական որոշումը»,-ասաց նա: Դա նշանակում էր, որ որոշումը կախված էր լինելու Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդեւ հանդիպման ընթացքում այս հարցի շուրջ մտքերի փոխանակումից: Այս ամենի համատեքստում Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպման մասին լրատվության բացակայությունը, մեղմ ասած, որոշակի հարցեր է առաջ բերում. մասնավորապես` արդյոք հանդիպումն այնքան երկա՞ր է տեւել, որ երկու կողմի մամուլի ծառայությունները գնացել են քնելու:

Մինչեւ Սերժ Սարգսյանի մոտ գնալը Մեդվեդեւը Երեւանում փոքրիկ քայլ արեց, նա Instagram-ի իր  էջում հրապարակեց Մասիս սարի նկարը, ավելի ճիշտ Երեւանը` Մասիսի ֆոնին: Այլ աշխարհաքաղաքական իրավիճակում այս քայլը դեռ կարող էր ժեստ լինել Հայաստանին, սակայն հարաբերությունների ներկա դասավորության պարագայում դա ավելի շատ դեմարշ էր Թուրքիայի դեմ, որը ոչ մի աղերս չուներ ղարաբաղյան զարգացումների հետ: Նույն համատեքստում էր նաեւ ՌԴ վարչապետի առաջին գործողությունը ՀՀ մայրաքաղաքում: Նա օդանավակայանից միանգամից ուղեւորվեց Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մամուլի համար արված հայտարարությունների ժամանակ Մեդվեդեւն անդրադարձավ ղարաբաղյան խնդրին: «Իհարկե, մենք այսօր չէինք կարող չքննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված իրավիճակը: Ես այն քննարկել եմ վարչապետի հետ, երեկոյան ծրագրում եմ քննարկել նաեւ Հանրապետության նախագահի հետ: Այդ իրավիճակն, անկասկած մեզ լուրջ մտահոգում է: Հույս ունենք, որ կպահպանվի հրադադարի ռեժիմը եւ կվերսկսվի քաղաքական գործընթացը: Շատ բան է արվել, որպեսզի կարգավորմամբ զբաղվեն դիվանագետները, այլ ոչ թե զինվորականները, որպեսզի չզոհվեն մարդիկ, ենթակառուցվածքները չփլուզվեն: Ռուսաստանը հետագայում եւս պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, օգտագործել մեր ազդեցությունը համապատասխան գործընթացների շրջանակում: Այն մեխանիզմը, որն առկա է, այլընտրանք չունի, նրա լիազորություններն ամրագրված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ-ի կողմից: Եվս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ ամենակարեւորը հակամարտության թեժացման բացառումն է, քանի որ դա կարող է բերել ամենաողբերգական հետեւանքների տարածաշրջանի համար»:

Հայտարարություններից հետո երկու վարչապետները սկսեցին հեռանալ, երբ հայ լրագրողները ՌԴ վարչապետի հետեւից գոռացին. «Ինչու՞ եք զենք վաճառում Ադրբեջանին»: Նա հարցն անպատասխան թողեց: Բայց լսվել է, թե նա ինչպես է ՀՀ վարչապետին ասում. «Դե, մարդիկ անհանգստանում են, հասկանում եմ»:

Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման «Հայկական Ժամանակ»-ում, երբ Սերժ Սարգսյանի անձնական լուսանկարիչը instagram-ի իր էջում հրապարակեց Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպումից լուսանկար: Արդեն՝ կեսգիշերն անց:

Տպել
15253 դիտում

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար