Միջազգային իմպերիալիզմի դավադրություն «Քեթրինի Միհրանի» դեմ

08/04/2016 schedule16:10

ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը իր դեմ միջազգային հզոր դավադրություն է բացահայտել:

Ընդ որում, այդ դավադրության կազմակերպիչները սպասել են շատ «խառը» ժամանակների, որ «հարվածեն» իրեն: Բացի այդ, ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը համոզված է, որ իր դեմ կազմակերպված այդ դավադրությունը ինչ-որ մութ ուժերի պատվեր է, որը ուղղված է ոչ այնքան իր դեմ, որքան պետության:

Ասվածը չափազանցություն չէ: «Առավել քան անհեթեթ է, որ պետության համար այս կարեւոր ժամանակաշրջանում որոշ լրատվամիջոցներ զբաղված են պատվերներ կատարելով»,- այսպես են արձագանքել ԴԱՀԿ-ից «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը: Իսկ խոսքը, ինչպես կռահեցիք, աշխարհը ցնցած պանամական օֆշորների մասին ծավալուն հետաքննության արդյունքների մասին է: Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ-ի) մեկ տարի շարունակ ահռելի հետաքննություն է կատարել, որի  հիմք են հանդիսացել Պանամայում գործող օֆշորային ընկերությունների գաղտնազերծված փաստաթղթերը:

Արդեն մի քանի օր համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցների առաջին էջերից այս թեման չի իջնում: Գաղտնազերծվել է ավելի քան 11 միլիոն  փաստաթուղթ,  շոշափվում են մոտ 15 հազար հաճախորդների անուններ: Դրանց թվում 12 երկրների ղեկավարներ են: Նրանցից մեկը` Իսլանդիայի վարչապետը այդ ցուցակում հայտնված լինելու պատճառով արդեն հրաժարական է տվել: Բազմաթիվ մանրումեծ պաշտոնյաների նկատմամբ արեւմտյան երկրներում հետաքննություն է սկսվել: Օֆշորներում ներգրավված այդ 15 հազար անձանց մեջ կա նաեւ Միհրան Պողոսյանի եւ նրա երկու քեռիների անունները:

Միհրան Պողոսյանի համոզմամբ՝ այդ իրադարձությունները չար մարդիկ շուռ են տվել են իր դեմ, եւ դա միջազգային մասշտաբների վրեժխնդրություն է, որի նպատակը իր անբիծ կերպարը մրոտելն է: Դե, պատվեր է էլի, հասկանում ես... Փաստորեն Պողոսյանի տրամաբանությամբ հետաքննող լրագրողները մեկ տարի ամբողջ աշխարհով մեկ աշխատել են հենց Միհրան Պողոսյանի դեմ դավադրության կազմակերպիչների պատվերով:

Հայաստանից այդ հետաքննությանը իր մասնակցությունն է բերել նաեւ հետաքննող լրագրողների «Հետք» պարբերականը, որը մանրամասներ է ներկայացրել Միհրան Պողոսյանի օֆշորային գործունեության վերաբերյալ: Փաստաթղթերից պարզ է դարձել, որ ԴԱՀԿ պետը Պանամայում գրանցված երեք ընկերությունների բաժնետեր է: Դրանք են` «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ», «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» եւ «Բանջիո ինվեստ»: Առաջին երկու ընկերությունները Հայաստանում գրանցված «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի բաժնետերերն են: Այս ընկերության անունը հայտնի դարձավ Մարզահամերգային համալիրը «Բամօ» ընկերությունից կասկածելի պայմաններում խլելու ժամանակ: Այդ ընկերությունը ՄՀՀ-ի գնահատողն էր:  «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» եւ «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» ընկերությունները Շվեյցարիայի LGT Bank (Suise) SA բանկում հաշվեհամար են բացել, որոնց առնչվող բոլոր փաստաթղթերի եւ հենց բանկային հաշվեհամարների կառավարման իրավասու միակ անձը հենց Միհրան Պողոսյանն է:

Ի դեպ, վերջինիս հիմնադրած եւ տարիներ շարունակ բանանի ներկրման բացառիկ մոնոպոլիա ունեցող «Քեթրին» ընկերության սեփականատերը նույնպես Պանամայի օֆշորում գրանցված «Սենդոլինե կորպ.» ընկերությունն է: Եվս մի ուշագրավ փաստ «Քեթրինի Միհրանի» հիմնադրած «Քեթրինի» մասին: Ըստ «Հետքի»՝ այս ընկերությունը կառավարում է Երեւանի Կոմիտաս 1-ում գործող «Ֆրեշ» սուպերմարկետը, որի սեփականատերը խիստ պատահաբար վերը նշված «Բանջիո Ինվեստ» օֆշորային ընկերություն է, որի բաժնետերը կրկին խիստ պատահաբար Միհրան Պողոսյանն է:    

Հետաքննող լրագրողների գաղտնազերծած փաստաթղթերը իրոք հարվածում են մեր երկրի տնտեսական համակարգին: Այն համակարգին, որը տարիներ շարունակ ամենայն ջանասիրությամբ կառուցել ու հիմա էլ փայփայում են մեր իշխանությունները: Խոսքը մոնոպոլիաների, մրցակցության դաժան սահմանափակման, օլիգարխների քաղաքական եւ տնտեսական լիակատար իշխանության, կոռուպցիայի վրա հիմնված համակարգն է, որի պահպանմանը լծված է մեր ողջ իրավապահ ու դատական համակարգը: Եվ այն, որ  պատկան մարմիններից եւ ոչ մեկին բացարձակապես չի հետաքրքրել, թե այդ ինչու է դասական մոնոպոլիստ եւ օլիգարխ հանդիսացող Միհրան Պողոսյանը օֆշորային գոտիներում ընկերություններ հիմնում, շվեյցարական բանկերում դրանց համար հաշիվներ բացում, ինչպիսի շրջանառություն է լինում այդ հաշիվներում, ասվածի լավագույն ապացույցն է: Եթե չեն հետաքրքրվում, նշանակում է՝ համոզված են, որ Միհրան Պողոսյանի համար օֆշորներում ընկերություններ հիմնելը ու հաշիվներ բացելը ընդամենը հոբբի է. այնպես` պարապ ժամանակ ինչ-որ բանով զբաղվելու, չձանձրանալու միջոց: Իսկ բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են այդ «հոբբիի» մասին, դավադիրներ են, միջազգային իմպերիալիզմի պատվերներ կատարողներ, ազգի դավաճաններ...:

Տպել
6208 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին