«Ուզում եմ գնամ կռիվ, մամաս չի թողնում, բայց որ ձեռով-ոտով կռվեին, լավ կլիներ». երեխաներ

08/04/2016 schedule13:59

«Գիտեմ, որ ադրբեջանցիների լիքը տանկեր մեզ մոտ խփում են: Ուզում եմ գնամ բանակ, կռիվ անեմ, մաման չի թողնում: Բայց զենքով կրակել չգիտեմ, թե չէ մնացածը կարող եմ: Ասում եմ՝ որ զենքով չկռվեին, ձեռով-ոտով լիներ, լավ կլիներ»:

Երեկ այսպես էր պատասխանում Երեւանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի երկրորդ դասարանի աշակերտ Ռուբիկը, երբ ծնողների թույլտվությամբ երեխաների հետ զրուցում էինք վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին: «Լուրերով եմ իմանում՝ էնտեղ ինչ է կատարվում: Որ զինվորներին վիրավորում են, ջղայնանում եմ: Կռվում են Արարատի համար: Ուզում են մեր Ղարաբաղը վերցնեն: Մեր դասատուն ասել է՝ մեր զինվորները պատրաստ են զոհվել հանուն հայրենիքի»,- շարունակեց փոքրիկ տղան:

«Ամբողջ օրը լուրեր եմ նայում: Իսկ ֆեյսբուքով տեսել եմ, որ թուրքերը խոսում են հայերեն ու որ մտնում են մեր կայք: Ուզում են երկիրը վերցնեն, հայերն էլ չեն թողնում, համ էլ կռվում են Արարատի համար, որ Արարատ սարը չմնա իրենց»,-  ասաց Ռուբիկի ընկեր Դավիթը, իսկ նրանց համադասարանցի Հայկը ուրախ ձայնով հայտարարեց. «Մեր վիրավորներից երկուսը առողջացել են: Երկու հատ փոքր տղա»:

Մեր հաջորդ «կանգառը» Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոցն էր: Այստեղ զրուցեցինք 5-րդ եւ 7-րդ դասարանցի 11-13 տարեկան տղաների հետ: Ի դեպ, հիմնականում հենց տղաներն էին աչքի ընկնում իրենց մտորումները բարձրաձայնելու պատրաստակամությամբ ու նաեւ հիացնում իրենց տեղեկացվածությամբ ու խելոքությամբ: Նրանց մեկնաբանությունները ներկայացնում ենք գրեթե առանց միջամտության: 

«Պատերազմ էր ընթանում, սակայն երեկ տեղի ունեցավ զինադադար: Ամերիկացիները փորձում են երկու կողմերին էլ համոզել, որ նրանք վերջացնեն այդ պատերազմը: Իմ կարծիքով, այս երկու դարը մի քիչ կռվարար էր: Տեսեք, 20-րդ դարում եղավ պատերազմ, Աստված չանի այս տարի էլ լինի լուրջ պատերազմ: Ադրբեջանցիներն են ուզում դա: Սակայն ինչու են նրանք ուզում Ղարաբաղը, որը մեզ է պատկանում, ես չգիտեմ: Նրանք շատ կռվարար են: Իմ կարծիքով, Ալիեւն է այդպիսին, որովհետեւ ամեն ինչ այնտեղ Ալիեւից է կախված»,- ասաց 7-րդ դասարանցի Դավիթը:

Թե որքան երկարատեւ կլինի սահմանին հաստատված համեմատաբար հանգիստ վիճակը, Դավիթը չգիտի: Իսկ հարցին՝ եթե գա ժամանակն ու անհրաժեշտություն լինի, ինքը պատրաստ կլինի՞ հայրենիքի սահմանները պաշտպանել, նա պատասխանեց. «Եթե ես «Երկրապահ» ընդունվեցի ու երդվեցի, որ ես իմ հայրենիքը կպաշտպանեմ, ուրեմն կպաշտպանեմ: Ես չգիտեի, որ պատերազմ կսկսվի, բայց պատերազմից մեկ օր առաջ ես եւ իմ ընկերը ընդունվեցինք «Երկրապահ», որովհետեւ ես ուզում եմ իմ հայրենի հողի մասին իմանալ, իմ հերոսների մասին իմանալ, ես էլ եմ ուզում հերոս դառնալ: Երկրապահ՝ նշանակում է երկիր պահող: Ես ուզում եմ երկիր պահող լինել»,- շարունակեց Դավիթը: 

Նրա դասընկեր Սամվելը, որի հետ միասին դարձել են «Պատանի երկրապահ» ակումբի անդամ, ասաց, որ ուզում է խոսել զինադադարի մասին. «Ես ուզում եմ խոսել զինադադարի մասին: Չեմ կարծում, որ այս զինադադարը երկար կտեւի, որովհետեւ պարբերաբար ադրբեջանցիները հարձակվում են մեր երկրի վրա, փորձում են ճնշել: Մենք ամեն անգամ նրանց հետ ենք շպրտում, բայց նրանք, մեկ է, հարձակվում են: Ինչ են ուզում դրանով ապացուցել: Եվ ոչ միայն ֆիզիկապես ենք կռիվ տալիս, նաեւ պոլիտիկապես: Երեւի Ալիեւն ուզում է ապացուցել, որ Ղարաբաղն իրենն է, այդ մենք ենք նրա մոտից գողացել: Բայց նա անընդհատ չի կարողանում ապացուցել»: Սամվելը կարծում է, որ հակառակորդի նկատմամբ մեր առավելությունը մեր պատմության, գրքերի ու փաստերի մեջ է: «Ես համաձայն չեմ»,- միջամտում է Դավիթը: «Մենք հոգով եւ ֆիզիկապես ավելի ուժեղ ենք: Բոլոր հայերը հոգով մեր զինվորների հետ են: Ես կարծում եմ, դա է պատճառը, որ անընդհատ մեր զինվորները հաղթում են»:

«Հենց որ ադրբեջանցիները առաջին հարձակումը արեցին, մեզ հետ բրթեցին մինչեւ երկրորդ գիծը, մենք նրանց բրթեցինք մինչեւ գյուղերը, որոնք նրանք մեզանից վերցրել էին: Մեր զինվորները շատ քաջ իրենց պահեցին եւ 1-2 օր անց հազարավոր երկրապահներ գնացին գրանցվեցին ու կանգնեցին սահմանի վրա»,- նշեց Սամվելն ու ներկայացրեց զինվորական իր աստիճանը՝ կրտսեր սերժանտ: «Ավագ զինվոր»,- իր մասին էլ ասաց Դավիթը:

«Այս ընթացքում Ադրբեջանը շատ տարբեր խախտումներ արեց: Լուրերով ասում էին, որ նա կասետային զենքեր էր օգտագործում խաղաղ բնակչության վրա: Իսկ դա մարդասիրական օրգանիզացիայով, այսպես ասեմ, արգելված զենք է: Նաեւ նա «սմերչ» զինատեսակով կրակել էր, բայց չկարողացավ կպնել»,- փոխանցեց 7-րդ դասարանցի Սամվելը: «Նրանք նաեւ խախտեցին 90-ականների խաղաղության պայմանագիրը»,- լրացրեց ընկերը: 5-րդ դասարանցի Նահապետն էլ ասաց. «Ժողովուրդը ուզում է, որ էս ամենը շուտ ավարտվի, բայց մի կողմից էլ չեն ուզում, որովհետեւ որ շուտ վերջանա, նաեւ շուտ էլ կսկսվի: Լուրերով նայում էինք, մի տղա ցույց տվեցին, որին ադրբեջանցիները սպանել էին, գլուխը կտրել էին, բայց նրանք վախենում են, որ կարող է մենք էլ սկսենք այդպիսի բաներ անել»:

«Բայց մենք կենդանի չենք, որ իրենց նման այդպիսի բաներ անենք: Իրենց անելու իմաստը չենք հասկանում: Ոչ նրանց բնակչությունը, ոչ մեր բնակչությունը չի ուզում կռիվ: Դա նախագահներն են սարքում՝ իրենց շահերի համար: Օրինակ մեր նախագահը մեր ժողովրդին ոնց էր վերաբերվում, նա ավելի շատ իր շահերի մասին էր մտածում, այլ ոչ թե ժողովրդի, բայց հենց որ պետք եղավ, ամբողջ ժողովուրդը կանգնեց ու գնաց մեր երկիրը պաշտպանելու»,- հակադարձեց Սամվելը:

«Գիտեք ինչ, դա Ալիեւի խարակտերն է, նա անընդհատ պատերազմ է ուզում, ուզում է ապացուցել, որ ինքն է, որ կա: Նա դա Ռուսաստանին է ապացուցում: ... ինքը ասում է, որ մեր ընկերն է, նույն Ադրբեջանին էլ է զենք-զինամթերք ծախում: CNN-ով Ղարաբաղի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ հաղորդումը դիտեցի: Ադրբեջանի նախարարն ուզում էր անընդհատ թեման փոխել, բայց ամերիկացիները իրենց ուզածին հասան եւ իջեցրին Ադրբեջանի նախարարին: Եվ այն ժամանակ, եթե ճիշտ, դա ինձ դուր եկավ»,- չթաքցրեց Դավիթը: «Մեկ էլ ինձ ինչը շատ դուր եկավ, որ այդ իրադարձությունից մի քանի օր անց ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, ուրիշ երկրներում հայ ժողովրդի ներկայացուցիչները կանգնեցին ոտքի, միտինգներ սկսեցին, որ Ղարաբաղը մերն է»,- շարունակեց տղան:

«Ես կարծում եմ, որ եթե Ղարաբաղը Հայաստանին միացած լինի, այդ ժամանակ մեր բանակը ավելի կհզորանա, որովհետեւ հիմա երբ որ ադրբեջանցիները... անպայման չէ ադրբեջանցիները, մեր թշնամիները հարձակվեն ասենք Ղարաբաղի վրա, Հայաստանը չի կարող զորք ուղարկել, որովհետեւ դա խախտում կհամարվի: Դա կարող է գործ ստեղծել միջազգային դատարանի համար»,- եզրափակից Սամվելը:

Տպել
3275 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց