Որտեղից փող ճարել ամենաարդիական զենք գնելու համար

09/04/2016 schedule15:47

Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Հայաստանը կռվում է 80-ականների զենքերով, մեծ արձագանք է գտել հայ հանրության շրջանում: Այնպես չէ, որ սա սխալ տեղեկատվություն է:

Հայաստանն իրոք կռվում է 80-ականների զենքերով: Ու բնական հարց է առաջ գալիս` իսկ ինչո՞ւ 80-ականների զենքերով: Հնարավորություն չունե՞նք արդյոք ունենալ ավելի ժամանակակից, ավելի արդիական զինտեխնիկա, որպեսզի մեր զինվորները ստիպված չլինեն հակառակորդի ունեցած տեխնիկական առավելությունը չեզոքացնել միայն իրենց ոգու, խիզախության ու անձնազոհության հաշվին:

Մեզ տարիներով ուզում են համոզել, որ Հայաստանը աղքատ երկիր է, մենք նավթ չունենք եւ այլն, եւ այսպես շարունակ: Ճի՞շտ են արդյոք այդ պնդումները: Դա հասկանալու համար մի փոքրիկ շրջայց կատարենք տարբեր զինատեսակների վիրտուալ շուկայում:

Աշխարհում որպես շատ լավ տանկի համբավ ունի ռուսական արտադրության T-90-ը: Շուկայական գինը 1.7 միլիոն դոլար է: Պաշտոնական տվյալներով մենք չունենք այդ տանկից, իսկ Ադրբեջանն ունի: Եթե մի 50 հատ T-90 լիներ, Ադրբեջանի առավելությունը էականորեն կնվազեր: Այդ առավելությունը գրեթե չեզոքացնելու համար, ուրեմն, մեզ պետք է 85 միլիոն դոլար:  

Հիմա յուրաքանչյուր հայաստանցի արդեն գիտի թե ինչ բան է «Սմերչ», «Սոնցեպյոկ»...: Բազմազանության համար վերցնենք հրթիռային համազարկային այդ համակարգերի, ասենք, ամերիկյան, ամենաթանկ անալոգները: Ամենատարածվածը եւ մարտի դաշտերում բազմիցս կիրառվածը  M270 MLRS-ն է: Գինը 4 մլն դոլար է: Եթե դրանցից մի 20 հատ ունենայինք, շատ լավ կլիներ: Այդ «լավ լինելու» գինը 80 միլիոն դոլար է:

Աշխարհի ամենաթանկ ու արդիական հակատանկային համակարգը համարվում է ամերիկյան «Ջեվելինը»: Սա մոտ 20 կիլոգրամ քաշ ունեցող, հեշտությամբ տեղափոխվող զենք է: Հրթիռներից յուրաքանչյուրը արժե 100 հազար դոլար, իսկ մեկնարկային-նշանառության սարքը` 130 հազար դոլար: 10 կրակոցից առնվազն 6-ը խոցում է թիրախը` տանկը: 100 հատ ադրբեջանական տանկ կործանելու համար անհրաժեշտ է մի 160 հատ հրթիռ եւ մի 30 հատ մեկնարկային-նշանառության սարք: Այդ հաճույքի համար անհրաժեշտ է 20 միլիոն դոլար:    

Բարձրանանք օդ: Անօդաչու թռչող սարքերի` «դրոնների» համաշխարհային շուկայում բացարձակ առաջատարը Իսրայելն է: Աշխարհում վաճառվող մարտական «դրոնների» ավելի քան 40 տոկոսը իսրայելական արտադրության են: Գները տատանվում են մի քանի տասնյակ հազար դոլարից մինչեւ միլիոնավոր դոլարների, կախված նշանակությունից: Զենք չկրող, բայց հետախուզություն եւ թիրախավորող «դրոնների» գները 80-ից մինչեւ 300 հազար դոլար են: Անօդաչու սարքեր արտադրվում են նաեւ Հայաստանում` «Կռունկ» անունով, որոնք հրաշալի արդյունքներ են ցույց տալիս: Բայց այս դեպքում եւս բազմազանության համար վերցնում ենք օտարերկրյա արտադրության օրինակը: Ժլատություն չանենք, ու մի 35 միլիոն դոլար էլ հատկացնենք իսրայելական մի քանի տարբեր տեսակների «դրոններ» ձեռք բերելու համար:

Ստացվեց, որ վերը նշված թանկ ու արդիական օտարերկրյա արտադրության տեխնիկայով մեր բանակը զինելու համար անհրաժեշտ է մի 220 միլիոն դոլար: Մեծ թիվ է, անշուշտ: Բայց ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ: Հիմա համեմատենք: ՀՀ Կենտրոնական բանկը Դիլիջանում կառուցեց ուսումնական կենտրոն, որի վրա ծախսվեց ուղիղ 153 միլիոն դոլար: Նույն Դիլիջանում, Պարզ լիճ տանող ճանապարհին Պետեկամուտների կոմիտեն կառուցում է իր «ուսումնական» կենտրոնը, որի վրա արդեն ծախսվել է մոտ 70 միլիոն դոլար: Այս երկու կառույցների վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 220 միլիոն դոլար:     

Համեմատեցի՞ք: Ստացվում է, որ այդ գերճոխ «ուսումնական» կենտրոնների վրա ծախսած 220 միլիոն դոլարը ուղղեինք բանակի համար վերը նշված քանակությամբ ամենաթանկ զինատեսակները գնելու վրա, ապա տեխնիկական առավելությունը կանցներ մեր բանակին:

Իսկ սա նշանակում է, որ նմանատիպ ճոխ օբյեկտներ կառուցելու վրա փող ծախսողները ապահովում են Ադրբեջանի առավելությունը ռազմական տեխնիկայի հարցում:

Տպել
15480 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը