Հայ-ռուսական լարումը մեծանում է. Երեւանը ծանրակշիռ «կոզրներ» ունի Մոսկվայի դեմ

12/04/2016 schedule09:08

Հայ-ադրբեջանական շփման գծում զինադադարը թեեւ պահպանվում է, սակայն իրավիճակը շատ փխրուն է: Երեկ ԼՂՀ ՊՆ-ն հետեւյալ բովանդակությամբ հաղորդագրություն տարածեց. «ՊԲ հետախուզության տվյալներով, ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող որոշ հատվածներում արձանագրվել է զորքերի տեղաշարժ: Առաջնային գծում տեղաբաշխված ղարաբաղյան ստորաբաժանումները ուշադիր հետեւում են ռազմաճակատային զարգացումներին եւ վստահորեն իրականացնում իրենց առջեւ դրված մարտական խնդիրները»:

Ապրիլի 14-ին Իլհամ Ալիեւը մեկնելու է Թուրքիա: Ալիեւի անհավասարակշիռ կերպարին լավ տիրապետողները անհանգստանում են` հնարավոր է, այս այցը նրա համար կրկին ռազմական օպերացիա նախաձեռնելու ներշնչանք  հանդիսանա: Զինադադարի պայմանավորվածությունից հետո ընթացող քաղաքական գործընթացները, սակայն, հուշում են, որ առայժմ նման լայնածավալ ռազմական գործողության ադրբեջանական կողմը չի դիմի: Բանն այն է, որ բոլոր ներգրավված կողմերը այժմ ինտենսիվ բանակցություն-պարզաբանումների մեջ են, ինչը որոշակի ժամանակ կպահանջի եւ միայն դրանց ավարտից կախված կլինի՝ կվերադառնան կողմերը պատերազմի, թե ոչ:

ՀՀ-ն եւ ԵՏՄ-ի ապագան

Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը իր ֆեյսբուքյան էջում առաջ է քաշել վարկած, թե ինչը կարող էր ապրիլի լույս 2-ի գիշերը կատարվածի բուն նպատակը լինել: Ըստ այդմ, Ադրբեջանի բլիցկրիգը պետք է ավարտվեր Հայաստանի համար ստորացուցիչ համաձայանագրի կնքմամբ եւ Ադրբեջանի մուտքով Եվրասիական տնտեսական միություն: 

Վերջինս մեկ այլ գրառմամբ ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանը կարող է կաթվածահար անել ԵՏՄ-ի գործունեությունը, քանի որ այդ կառույցը գործում է  կոնսենսուսի սկզբունքով: Այսինքն, որոշումները կայացվում են բոլոր անդամների համաձայնությամբ: Եթե Հայաստանը որեւէ որոշման կողմ չլինի, այդ որոշումը չի կարող ընդունված համարվել:

Երեկվա դրությամբ որեւէ տեղեկատվություն չկար Մոսկվա տեղափոխված ԵՏՄ միջկառավարական նիստի մասին: Հիշեցնենք, Ղազախստանի միջնորդությամբ նիստը, որ պետք է կայանար Երեւանում ապրիլի 8-ին, տեղափոխվեց Մոսկվա, եւ պետք է կայանա այս շաբաթ: Սակայն ՀՀ կառավարությունը դեռեւս չի պատասխանել, արդյոք Հովիկ Աբրահամյանը պատրաստվո՞ւմ է մասնակցել այդ նիստին, թե՞ ոչ: Վերջին տարբերակը կնշանակի կաթվածահար անել ԵՏՄ աշխատանքները, քանի որ երկու հետաձգում մեկ նիստի համար մի քիչ շատ է: Հարցը, հիշեցնենք, բարձրացրեց նաեւ Սերժ Սարգսյանը Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ եւ բավական կոշտ տոնայնությամբ:

Երեւան VS Մոսկվա 

Նույն հանդիպման ժամանակ Սարգսյանը նաեւ ակնարկեց, թե ՀՀ-ն ինչ է սպասում այժմ ՌԴ-ից` հասցեական հայտարարություններ եւ գործողություններ: Ինչպես եւ ենթադրել էինք, խոսքը սպառազինություններ վաճառելու մասին Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ պայմանագրի խզման եւ ապրիլի լույս 2-ի գիշերը հայկական կողմի վրա հարձակվելու համար Ադրբեջանի հասցեին դատապարտող հայտարարության մասին է: Սրանք, իհարկե, բավական մաժորային ակնկալիքներ են, հաշվի առնելով ռուս-ադրբեջանական վերջին շրջանի շոկոլադային հարաբերությունները: Եվ ռուսական կողմը շտապեց փոխվարչապետ Ռոգոզինի շուրթերով հասկացնել, որ ակնկալիքները ռեալ չեն, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ դրանք իրականում ռեալությունից հեռու չեն: Տպավորություն կա, որ ստեղծվել է մի վիճակ, որ Հայաստանը, թերեւս առաջին անգամ պատմության մեջ, Ռուսաստանի դեմ խաղաթղթերի բավական ծանր եւ պատկառելի տրցակ է կուտակել: Առաջինը` ինչպես Փաշինյանի գրառման մեջ է ասվում, ԵՏՄ գործունեությունը կասեցնելու հնարավորությունն է: Այս կառույցի հաջողությունը ՌԴ նախագահի համար պատվի, արժանապատվության, ուժի ցուցադրության եւ ամբիցիաների հարց է: Այն աստիճան, որ հանուն այնտեղ նոր անդամի ավելացման, պատերազմ է նախաձեռնվել, կամ դիվանագիտական լեզվով ասած`չի կանխարգելվել:  Երկրորդ` ՌԴ-ն դավաճանել է իր դաշնակցին, քանի որ զենք է տվել դաշնակցի թշնամուն եւ այդ զենքն օգտագործվել է դաշնակցի դեմ: Երրորդ` ՌԴ-ն կրկնակի անգամ է դավաճանել իր դաշնակցին, քանի որ կարող էր զգուշացնել պլանավորվող հարձակման մասի՝ն ելնելով արբանյակային տվյալներից, սակայն չի արել: Չորրորդ` ՌԴ-ն եռակի անգամ է դավաճանել իր դաշնակցին, քանի որ այս ամենի արդյունքում տեղի են ունեցել բացառիկ վայրագություններ, ինչի վկայությունն են  ՀՀ-ին փոխանցված զոհերի խոշտանգված եւ անարգանքի ենթարկված մարմինները, համացանցում պտտվող տեսարանները`զինվորի կտրված գլուխ, ականջը կտրած ծերունի: Հինգերորդ` ՌԴ-ն դավաճանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կոչմանը, քանի որ որպես ՄԽ համանախագահ՝ պարտավոր էր ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն պահպանել, ինչը չի արել: Եվ վերջապես`Երեւանում անցյալ նոյեմբերին տապալված «զինված հեղաշրջումը», որի հետքերը, ինչպես արդեն առիթ ունեցել ենք գրելու, տանում են դեպի Ռուսաստան: Եթե այս հեղաշրջումը հաջողվեր, կարծում ենք, ապրիլի լույս 2-ի գիշերվա օպերացիան տեղի չէր ունենա`ամեն դեպքում պատերազմական գործողություններն ու միջազգային աղմուկը ավելորդ գլխացավանք են, մինչդեռ տեղական մակարդակով հարցը լուծելը շատ ավելի ձեռնտու կլիներ: Խնդիրն այն է, որ սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ նախագահը որպես անհատ դուրս էր գալու ուղիղ ճնշումների եւ վերահսկողությունների դաշտից, եւ Հայաստանին որեւէ գործողություն պարտադրելու պրոցեսը շեշտակի բարդանալու էր: Զինված հեղաշրջման իմաստը հենց սահմանադրական փոփոխությունների կասեցումն էր, հնարավորություն ունենալու համար ՀՀ նախագահին հեշտությամբ ստիպել այս կամ այն գործողության,  օրինակ` կողմ քվեարկել Ադրբեջանի ԵՏՄ անդամակցությանը:

Հարված «դաշնակցից»

Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված աննախադեպ իրավիճակի գիտակցումը այցելել է նաեւ Կրեմլ, ինչի վկայությունն է այս կիրակի ռուսական առաջին ալիքի նորություններով հնչած հիստերիկ տեքստը այն մասին, թե ինչպես է Մոսկվան զինադադար պարտադրել կողմերին: Այդ տեքստը նաեւ շատ նման էր սպառնալիքի, սեփական գերակայության մասին հիշեցման: Գուցե նման հիշեցումներ եւ սպառնալիքներ Մոսկվայից դեպի Երեւան այլ ուղիներով էլ են հասնում, սակայն նշաններ, թե դրանք ծառայում են իրենց նպատակին, երեկվա դրությամբ չէին նկատվում: Դեռ ընդհակառակը, երեկ Ռուսաստանի հայերի միությունը մի այնպիսի բովանդակությամբ հայտարարություն տարածեց, որ մեկ ամիս առաջ ամենավառ երեւակայության պարագայում հնարավոր չէր լինի պատկերացնել: «Ռուսաստանի հայերի միությունը խիստ մտահոգություն է հայտնում՝ կապված ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների հետ այն մասին, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին (...)

Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հանդեպ վերջին օրերին ծավալած ռազմական գործողություններն իրականացվել են ռուսական ռազմական տեխնիկայի կիրառմամբ(...) Ռուսաստանի ցանկության բացակայությունը՝ հրաժարվել զինել մի երկիր, որը պատերազմ է մղում ՌԴ-ի երկար տարիների դաշնակցի՝ այն պետության դեմ, որը ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ է, բողոքի ալիք է բարձրացրել Հայաստանում եւ Ռուսաստանում, եւ, ցավոք, Հայաստանում հակառուսական տրամադրությունների բռնկման առիթ դարձել, որը հետխորհրդային բոլոր տարիների ընթացքում Ռուսաստանի ռազմական եւ քաղաքական հուսալի դաշնակից լինելու սկզբունքներին չդավաճանած միակ պետությունն է եղել:

Ռուսաստանի դիրքորոշումն առավել քան անհասկանալի է ՌԴ վարչապետի այն հայտարարության համատեքստում, որ Ադրբեջանը պատերազմում է Թուրքիայի աջակցությամբ (...) Ադրբեջանի հետ ներկայիս սիրախաղը կարող է հանգեցնել այն բանին, որ իրենց իրական դաշնակցին՝ Թուրքիային հետեւելով, նա կարող է «դանակ խրել» Ռուսաստանի թիկունքին՝ միայն այն տարբերությամբ, որ դա կլինի «դանակ», որը նրան վաճառել է Ռուսաստանը (...) Հայ հանրությունը, ռուսական հանրության աջակցությամբ, այսօր կոչ է անում Ռուսաստանին ոչ միայն հավատարիմ մնալ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության համաձայնագրին (1 հոդվածի համաձայն ՝ անդամները չպետք է մասնակցեն մյուս անդամ-պետության դեմ ուղղված միություններին եւ գործողություններին), այլեւ իր վարած քաղաքականությունում առաջնորդվել բարոյականության եւ արդարության նորմերով»,-ասվում է հայտարարության մեջ: Նշենք, որ ծայրահեղ պուտինական եւ ռուսահպատակ Արա Աբրահամյանի ղեկավարած կառույցի անունից նման հայտարարությունը ընդամենը սենսացիա չէ: Այն հայկական գործոնի ուժի եւ ՌԴ նախագահին տհաճ անակնկալներ մատուցելու ունակության ցուցադրություն է:

Հ.Գ. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ ցույց է տվել այն ճանապարհը, թե ինչպես պետք է  Ռուսաստանի Դաշնությունը խզի Ադրբեջանին զենքի վաճառքի պայմանագիրը, հիշեցնելով, որ 2010 թվականին Ռուսաստանը սառեցրեց Իրանին C-300 հրթիռային համալիրների վաճառքի կոնտրակտը, հաշվի առնելով ստեղծված միջազգային իրավիճակը:

Տպել
7036 դիտում

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում