Մենք ու Իսրայելը. ինչպես Իսրայելը հաղթեց վեցօրյա պատերազմում, թվեր, փաստեր

12/04/2016 schedule12:45

Վերջին օրերին սոցիալական ցանցերում եւ ընդհանրապես հայ հանրության շրջանում հաճախակի է քննարկվում Իսրայելի թեման:

Իսրայելի հետ Հայաստանի համեմատությունները ուղղակի անխուսափելի են: Երկու պետություններն էլ համեմատաբար երիտասարդ են, ունեն փոքր տարածք, մեծ սփյուռք, ապրում են «ոչ բարեկամ» երկրների շրջապատում, չունեն նավթ ու գազ, ստիպված են մեծ ռեսուրսներ ուղղել անվտանգությունը ապահովելու նպատակին...:

Հայ-ադրբեջանական վերջին արյունալի բախումը շատերը անվանում են «չորսօրյա պատերազմ»: Իր կազմավորումից ընդամենը 19 տարի անց` 1967 թվականին Իսրայելը վարեց «վեցօրյա պատերազմ», որի ընթացքում ջախջախեց Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի ու Իրաքի զինված ուժերը, որոնք մի քանի անգամ գերազանցում էին իսրայելական բանակին թե թվաքանակով, եւ թե արդիականությամբ:

Մի քանի չոր թվեր: Արաբական երկրների բանակները Իսրայելի դեմ էին հանել 425 հազար զինվոր եւ սպա, գրեթե 2350 տանկ եւ մոտ 850 ռազմական ինքնաթիռ: Իսրայելը ուներ ընդամենը 265 հազար զինվոր ու սպա, 800 տանկ եւ 300 ինքնաթիռ: Այլ կերպ ասած, արաբական երկրների առավելությունը 2-4 անգամ էր: Բայց ընդամենը 6 օր տեւած այդ պատերազմում Իսրայելը գրավեց հակառակորդ երկրների տարածքների մի զգալի մասը: Զոհերի եւ գերիների համեմատությունը ուղղակի փշաքաղեցնող է: Իսրայելը այդ կարճատեւ պատերազմում ունեցավ մինչեւ 1000 զոհ: Նրա հակառակորդները միասին տվեցին մոտ 15 հազար զոհ: Պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց Իսրայելը ազատ արձակեց հակառակորդի գերեվարված 20 հազար շարքային զինվորների, իսկ գերի ընկած ավելի քան 5 հազար սպաներին փոխանակեց հակառակորդի մոտ գերեվարված իր 10 զինվորների հետ:  Պատերազմի ընթացքում Իսրայելը հակառակորդից խլեց 820 տանկ, որոնց թվում մի քանի հարյուրը՝ սովետական T-54 եւ T-55, որոնք այն ժամանակվա ամենաարդիական տանկերից էին աշխարհում: Հակառակորդից խլված այդ տանկերը, ի դեպ, երկար ժամանակ կազմում էին իսրայելական բանակի զրահատեխնիկայի հիմնական մասը: 

 Պետք է նկատել, որ այդ պատերազմի ժամանակ Իսրայելը ըստ էության մեն-մենակ էր: Արմատավորված այն կարծիքը, թե Իսրայելին պաշտպանում էր ԱՄՆ-ն, մեղմ ասած, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Մասնավորապես վեցօրյա պատերազմի ընթացքում ամերիկյան «Լիբերտի» ռազմանավը, որը գտնվում էր Իսրայելի ափերից ոչ հեռու, հետախուզական տվյալներ էր մատակարարում արաբական երկրների զինուժին, եւ իսրայելցիները ի վերջո հարվածեցին այդ նավին ու խորտակեցին այն: Իսկ Խորհրդային Միությունը զինատեսակների հսկայական խմբաքանակներ էր տրամադրել Իսրայելի հակառակորդներին, ընդ որում՝ անհատույց: Բայց Իսրայելը հաղթեց:

Ամենակարեւորը, սակայն, թե ինչ արեց Իսրայելը իր անվտանգությունը ամրապնդելու ուղղությամբ այդ պատերազմից հետո: Իր ամբողջ ներուժը Իսրայելը զինված ուժերը արդիականացնելուն զուգահեռ ուղղեց գիտության եւ տնտեսության զարգացմանը: Ազատ շուկայական հարաբերությունները, կոռուպցիայի նվազ մակարդակը, անկախ ու արդյունավետ գործող դատական համակարգը, քաղաքական ազատությունները, որոնք որդեգրվել էին որպես երկրի կառավարման հիմնական սկզբունքներ, շատ արագ տվեցին իրենց արդյունքը: Իսրայելը դարձավ տեխնոլոգիապես գերզարգացած երկիր, որի դեմ պատերազմելու հնարավորություն իր հակառակորդները գործնականում չունեն:

Էլի մի քանի չոր թվեր: Իսրայելում գյուղնշանակության հողերի ընդհանուր մակերեսը 440 հազար հեկտար է, ավելի քիչ, քան Հայաստանում: Սակայն Իսրայելը արտադրում է գյուղմթերքի ներքին պահանջարկի 95 տոկոսը, դեռ ահռելի ծավալներով էլ արտահանում է: Մեկ կովը անապատային Իսրայելում տարեկան տալիս է միջինը 11 հազար լիտր կաթ: Դա 4-5 անգամ գերազանցում է Հայաստանյան ցուցանիշը եւ 20 տոկոսով՝ ամերիկյան, ու մոտ 40 տոկոսով` եվրոպական ցուցանիշը: Իսրայելը չնայած իր փոքր չափերին, տիրապետում է այնքան հզոր տնտեսության եւ տեխնոլոգիաների, որ ունի արդիական տանկերի արտադրություն: Իսրայելական «Մերկավա» տանկերը աշխարհի ամենամարտունակների ցանկում են:

Իսրայելի օրինակը լավագույնս ցույց է տալիս, թե ինչպես կարող են փոքր, թշնամիներով շրջապատված, բնական ռեսուրսներ չունեցող երկրները զարգանալ կայծակնային արագությամբ եւ դառնալ այնքան հզոր, որ ահ ու սարսափ տարածեն թշնամիների շրջանում: Այնպես որ, երբ մենք քննադատում ենք Իսրայելին մեր հակառակորդին զենք վաճառելու մեջ, դա, իհարկե, բնական է ու անխուսափելի: Բայց շատ ավելի բնական պետք է լիներ, որ մենք փորձեինք ուսումնասիրել Իսրայելի փորձը եւ ներդնեինք այն մեզ մոտ: Ցավոք սրտի, մենք բավարարվում ենք միայն քննադատելով: Այդպես շատ ավելի հեշտ է:

Նշենք, որ Իսրայելը աշխարհի խոշորագույն զենք արտահանող երկրներից է, իսկ իր ՀՆԱ-ի համեմատ զենքի արտահանման ծավալներով գտնվում է առաջին տեղում: 1.7 տրիլիոն դոլար ՀՆԱ ունեցող Իսրայելը մասնավորապես 2014 թվականին արտահանել է ավելի քան 17 միլիարդ դոլարի զենք: Ի դեպ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը կիրակի օրը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել է, թե Իսրայելը Հայաստանին էլ է առաջարկել արդիական զենքեր, սակայն Հայաստանը հրաժարվել է:

Տպել
8115 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց