Օլիգարխները թող «նոչնոյ վիդենիա» ու «տեպլովիզոր» ուղարկեն

13/04/2016 schedule22:40

Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմից հետո հանրությունը կարծես բաժանվել է երկու մասի: Մի մասը գտնում է, որ պետք է առժամանակ դադարել իշխանությունների հանցավոր մեղքերը հիշելուց ու բարձրաձայնելուց, որովհետեւ այս փուլում դա կարող է անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել, մյուս մասը համարում է, որ հենց այսօր ու հիմա է պետք թույլտված սխալները շտկելու պահանջ ներկայացել:

Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, երկրորդ տարբերակի կողմնակիցն է: Այսօր հրավիրած ասուլիսում նա ասում էր, որ այս օրերին թափված արյան մեջ կառավարության մատը խառն է ու նա պետք է հրաժարական տա:

«Նրանք մի՞թե չէին նկատում, որ հակառակորդը պատրաստվում է գրոհել: Ինձ թվում է՝ կառավարությունը պետք է հրաժարական տա, ԼՂՀ գլխավոր հրամանատարը պետք է հրաժարակական տա: Կառավարությունը՝ հատկապես, որովհետեւ ինչ է նշանակում այդքան բիզնեսներ ունենալ, երբ պետք է աշխատավարձով ապրեին: Ռոբերտ Քոչարյանի մասին ասում են, որ միլիարդատեր է, Սերժ Սարգսյանը՝ արդեն բոլորս գիտենք: Բոլորին պետք է «ռասկուլաչիտ» անել: Նրանցից շատերը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- համոզմունք հայտնեց արվեստագետը:

«Բայց գիտե՞ք ինչ ահռելի գումարներ են գողացել ժողովրդից, ահավոր քանակությամբ փող է գողացվել բոլոր երեք իշխանությունների ժամանակ, ինչքան արյուն է թափվել՝ օբյեկտները իրարից խլելու համար եւ այլն: Չէ՞ որ դուք էլ գիտեք, որ սա անարդար պետություն է, որտեղ սահմանադրական դատարանը կանի այն, ինչ կասի Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը կարող է որոշել՝ ինստիտուտում ով պետք է ռեկտոր լինի, գլխավոր գյուղատնտեսն էլ է ինքը, գլխավոր գեներալն էլ է ինքը: Այն փողերը, որ կուտակել են մեր կառավարությունը եւ որոշ օլիգարխներ, թող տանկ ու ինքնաթիռի վրա ծախսվեն: Էս այլանդակ եկեղեցիները, որ սարքել են (մի հատն էլ «Լամբադա« կամրջի մոտ է՝ ժեշտի տանիքով, կամ էն փոքր գլխով, փորով եկեղեցին), դրանց գումարները պետք է տանկերի եւ ինքնաթիռների տային: Կաթողիկոսը առհասարակ կապ ունի՞ էս պետության հետ, թե՞ եկեղեցականները միայն Աստծուն են հավատում»,- հավելեց Հախվերդյանը:

Երկրի անարդարությունը նա ընդգծեց նաեւ իրեն վճարվող կենսաթոշակի չափով: «Ես էն օրը գնացել էի թոշակ ստանալու, հարցնում եմ՝ ինչքան է իմ թոշակը, պատասխանում է՝ 16 հազար դրամ: Ասացի՝ էդ 16 հազարը վերցրեք եւ դրեք համապատասխան տեղը: 16 հազար դրամ թոշակը մահվան դատավճի՞ռ չէ»,- կարծես հաստատեց 66-ամյա Հախվերդյանը:

Իսկ վերջին օրերի պատերազմը, նրա գնահատմամբ, ռուսական ծրագիր էր եւ նրանք բոլորովին չէին սպասում այսպիսի հակահարված: Ժողովուրդն, ըստ Հախվերդյանի, այս օրերին ցույց տվեց, որ կառավարություն չկա ու հողը պահեց իր արյունով. «Այդ պատճառով նա հույսը դրեց իր վրա: Ում վրա պիտի դներ, այս կառավարությա՞ն: Այն մարդիկ, որ կռվեցին՝  ջահելություն լինի, մեծահասակ, թե կին, սիրում են իրենց հայրենիքիը: Ես «հայրենասիրություն» բառից մի քիչ զզվում եմ, որովհետեւ դրանից ֆաշիզմի հոտ է գալիս, սիրում են իրենց հայրենիքը, դրա համար էլ գնացին կռվելու, դրա համար էլ այդպես անձնուրաց պայքարեցին, որովհետեւ մենք եթե դա էլ կորցնենք, կորցնում ենք ամեն ինչ: Ինչ որ արվեց, բնազդաբար արվեց մեր ժողովրդի կողմից, որովհետեւ կա ինտուիտիվ մտածողություն: Պարտադիր չէ, որ հայը պատմությունը շատ լավ իմանա, բայց այդ մարդիկ գեներով զգացին, որ կոտորվելու են, եթե այս մասն էլ հանձնեն»:  

Ի դեպ, Ռուբեն Հախվերդյանը փաստում է, որ երբեք բացասական կարծիք չի հայտնել երիտասարդ սերնդի մասին, չի թերագնահատել նրանց ու քառօրյա պատերազմում մեր զինվորների դրսեւորած արիությունն իր համար բոլորովին էլ անակնկալ չէր: «Ես գիտեմ,  որ այդ սերունդը շատ ավելի զարգացած է, քան մեր սերունդը»,- ասաց նա:

Իսկ հարցին, թե իր համար ընդունելի կլինի՞ որոշակի տարածքներ զիջելու դիմաց Ղարաբաղն անկախ հռչակվելու տարբերակը, արվեստագետը պատասխանեց. «Դա մեր ուժից է կախված, ես չգիտեմ մենք էլի ինչքան զոհ պիտի տանք, որպեսզի կարողանանք ասել՝ ոչ»:

Հ.Գ. Երգիչ-երգահանն ասուլիսի սկզբում հեռախոսակապ հաստատեց Արցախում գտնվող ազատամարտիկ Վարդան Գեւորգյանի հետ: Ասաց, թե պատերազմի մասին նա իրենից լավ կխոսի: Իսկ ազատամարտիկն այնտեղից հորդորեց թիկունքից կոնֆետ ու «պեչենի» այլեւս չուղարկել: «Կոնֆետ ու պեչենի պետք չէ, թող «նոչնոյ վիդենիա» ու «տեպլովիզոր» ուղարկեն, տեսնենք գիշերը ինչ է կատարվում: Մենք հենց հիմա առաջին գծում ենք, մեր զինվորների կողքին ենք, մեր դուխը, զինվորների դուխը, ամեն ինչը տեղն է, հակառակորդը 2 100-ից ավելի զոհ է տվել, 35 հատ էլ մերոնք տանկ են խփել: Իրականությունը դա է: Ամեն ինչ լավ է, ոչ մի բանի կարիք չունեն երիտասարդները: Միայն մեր օլիգարխները թող մի քիչ շարժվեն, «նոչնոյ վիդենիա» ու «տեպլովիզոր» ուղարկեն»,- ասաց ազատամարտիկը:

Տպել
3071 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց