Ընտրակաշառք բաժանողը չի հարգում զինվորի թափված արյունը. Սասունը եկել էր թիկունքը ստուգելու

15/04/2016 schedule10:27

Երեկ Հրազդանում հորդառատ անձրեւի տակ տեղի ունեցավ քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի կազմակերպած հանրահավաքը: Ապրիլի 17-ին կայանալիք ընտրության քարոզարշավը, ինչպես հայտնի է, ընդհատումներով եղավ՝ կապված ապրիլի լույս 2-ի գիշերը վերսկսված Ղարաբաղյան պատերազմի հետ, եւ երեկվա  հանրահավաքը միակ այսպիսի մեծ միջոցառումն էր: Այն սկսվեց Հայաստանի օրհներգով եւ Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի հետեւյալ խոսքերով. «Սիրելի ժողովուրդ մեր պետական օրհներգը ունի այսպիսի բառեր. «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի՝ ով յուր ազգի ազատության կզոհվի»:  ՀՀ 92  քաղաքացի գտավ իր երանությունը եւ զոհվեց հանուն Հայաստանի Հանրապետության: Մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը  եւ այսպիսով հաստատենք հանուն հայրենիքի մեռնելու՝ մեզանից յուրաքանչյուրի պատրաստակամությունը»:Այս խոսքերով, ի դեպ, նաեւ ավարտվեց հանրահավաքը:

Ընթացքում հարթակի վրա հայտնվեց օրեր առաջ իր ջոկատի հետ ռազմաճակատ մեկնած Սասուն Միքայելյանը, որը իր ելույթում հայտարարեց, որ չէր պատրաստվում դիրքերը թողնել եւ գալ, սակայն եկել է իմանալու՝ արդյոք իր եւ  զինվորների թիկունքն ամո՞ւր է: Արդեն մի քանի օր է, Միքայելյանի նախընտրական շտաբը փաստեր է հրապարակում, թե ինչպես է քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի շտաբն ընտրակաշառք բաժանում Հրազդանի բնակիչներին: «Ես ուզում եմ իմանալ,  արդյոք ամո՞ւր է էն ճակատում գտնվող մարդկանց թիկունքը, թե՞ թիկունքը նման կարգի Դանիելյանները առնում-ծախում են էս ճակատագրական պահին: Ես ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետության իշխանությանը, ո՞վա իրավունք տվել սրանց, որ էս վիճակում, 200 հազարներով դոլար բերի՝ կաշառք բաժանի ժողովրդին, երբ որ մեքենա չկա, որ զինվորը գնա դիրքեր: Դու կանգնեիր, ասեիր` ժողովուրդ, էսքան փող ունեմ, որ ձեզ կաշառեմ, ես էս ուղարկում եմ բանակին, որ տեխնիկա առնի, ինչ-որ մի բան առնի զինվորի համար: Դու ի՞նչ իրավունք ունես իմ ժողովրդին առնես, դու ի՞նչ իրավունք ունես իմ ժողովրդին շեղես, դու ի՞նչ իրավունք ունես իմ հայ ազգի, իմ զինվորի, ազատամարտիկի թիկունքը խարխլես»,- ասաց Սասուն Միքայելյանը: Ի պաշտպանություն Միքայելյանի՝ ելույթ ունեցավ նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Սիրելի հրազդանցիներ, ինչից էլ մենք այսօր խոսենք, միեւնույն է, ապրիլի 1-ից հետո մեր բոլորի սրտերում, տներում մի հարց է քննարկվում` բա ի՞նչ է լինելու էս պատերազմի վերջը,  խաղաղություն լինելու է, թե էլի ամիսը մեկ սկսելու են: Այս խնդիրը ամենակարեւորն է մեզ համար ցանկացած ընտրությունից, ցանկացած մարդուց, ցանկացած պաշտոնից, 18 տարեկան զինվորի արյունը ամենակարեւորն է, դրանից թանկ մենք ոչինչ չունենք (...): Մենք տեսանք, որ համախմբումն է, որ լուծեց այդ խնդիրը: Այդ 18 տարեկան զինվորը, որ տեսավ էդ համախմբումը, հաջորդ օրը հակահարված տվեց: Ու ինչ տեղի ունեցավ դրանից հետո, համախմբումը որպես բառ սկսեցին օգտագործել ամենուրեք, իշխանություններից բռնած խոսում են համախմբումից` եկեք համախմբվենք, կոչ են անում: Լավ, մենք հայ մարդ ենք` համախմբման կողմնակից, թշնամիներ չունենք, թշնամություն չենք ուզում, եկեք համախմբվենք: Երբ որ դուք ասում եք, մենք Սահմանադրությանը «այո» ենք ասում, ես ասում եմ «ոչ», դա թեմա չի, դա խնդիր չի, դա կարող ենք դնել մի կողմ ու համախմբվել: Երբ որ դուք ասում եք՝ մեր երկիրը պետք է զարգանա ԵՎրաԶԷՍ-ում, ես տեսնում եմ, որ պիտի զարգանա Եվրոպայում, դա էլ խնդիր չի, դրա շուրջ էլ կարող ենք համախմբվել: Բայց երբ որ ասում եք՝ մենք պետք է գողանանք, հարստանաք, իսկ դուք պիտի ապրեք աղքատ չքավորության մեջ, ո՞նց համախմբվենք: Երբ որ դուք ասում եք, որ անկախ նրանից. թե ում քվեարկես, ոնց քվեարկես, ես հաշվելու եմ այնպես, ինչպես ուզում եմ, քո հետ ո՞նց համախմբվենք»,- ասաց Արամ Սարգսյանը:  Նա հայտարարեց, որ ընտրություններում փող բաժանողը չի հարգում 18 տարեկան զինվորի արյունը, ամեն գնով հաղթել ցանկացողը  չի հարգում իր երկիրն ու  պետությունը. «Ախր խնդիրը հաղթելով չի, հո Բրեժնեւ չեք դառնալու, 17 տարի իշխանավարելու, մինչեւ ունքերիդ մազերը գա մտնի աչքերդ»: 

Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի հրավիրած հանրահավաքը երեկ էներգետիկ էր:

Դժվար է ասել, թե այն ինչպես կընթանար սովորական պայմաններում, սակայն պատերազմական իրավիճակում չափազանց սուր է ընդգծվել այն կոնտրաստը, որ գոյություն ունի ներքին կյանքում եւ ռազմաճակատում: Արամ Սարգսյանը իր ելույթում դիմեց գործող իշխանություններին. «Այս իշխանությունները պիտի մի բան հասկանան, որ սեփական ժողովրդին չեն հաղթում, իրենք էլ տեսան, որ այս ծանր պահին սեփական ժողովուրդն էր, այդ սպիտակ մազերով  60-ին մոտ տղերքն էին, որոնց միտինգներում անընդհատ հրում էին, անընդհատ բզբզում էին, որ նրանք էլ պատասխան տան ու բռնեն տանեն, ու բռնեցին էլ, տարան էլ, էդ տղերքն էին, որ չնեղացան, իրենց սրտում հայրենիք կար, իրենք գնացին հայրենիքը պաշտպանելու: Իրենք չեն նեղանում հայրենիքից: Ժամանակն է, որ Հայաստանի գործող իշխանությունները մի պարզ բան հասկանան, որ իրենք էլ կարող են այսքանից հետո քայլեր անել, որ այս երկիրը իրենց համար հայրենիք դառնա: Իսկ դրա համար պիտի պահեն գոնե էս վիճակում, պետք է արդարություն, հավասարություն, եղբայրություն գաղափարը»,- ասաց Արամ Սարգսյանը:

Նա նաեւ նշեց, որ իր կարծիքով Հրազդանի ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը «Սասուն» ջոկատն է, որ 92-94թթ. անուրանալի, անմարդկային ջանքերի գնով, խիզախությամբ, հերոսությամբ երկրին հաղթանակ բերեց: «Սասուն Միքայելյանը քաղաքապետի ընտրություններում հաղթելու խնդիր չունի, Սասուն Միքայելյանը վաղուց հաղթել է, հաղթել է վախը, հաղթել է մահը, Սասուն Միքայելյանը հայրենիքի տղա է, ինքը ցանկացած պարագայում հայրենիքին է ծառայելու, դուք ապացուցեք, որ դուք էսօր գոնե մի քիչ ձեզ վեր եք դրել եւ պատրաստ եք հայրենիքին ծառայելու: Ես հավատում եմ, որ  հրազդանցին իր քվեն տալու է Սասուն Միքայելյանին, հավատում եմ, որ էս ապրիլյան գործընթացներից հետո արդարությունը պահվելու է ու Սասունը դառնալու է Հրազդան քաղաքի քաղաքապետ»,- իր ելույթն այսպես եզրափակեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:

Հանրահավաքին մասնակցում էր նաեւ Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Նազարյանը, որը գործող քաղաքապետին մերկացնող ելույթ ունեցավ: Նազարյանը, որ 14 տարի աշխատում է քաղաքապետարանում, ասաց, որ քաղաքապետը իր աշխատակիցների հետ խոսում է հայհոյանքների լեզվով, բոլոր խորհրդակցությունները համեմված են եղել սեռական բնույթի հայհոյանքներով: «Վերջերս մի տեսանյութ էին ցուցադրում, ինձ մի պահ թվաց, թե ես երեկոյան քնել եմ Հրազդանում, առավոտյան արթնացել եմ Սինգապուրում, գովերգվում էր պարոն Դանիելյանի կատարած աշխատանքը, գեղեցիկ տեսարաններ էին ցուցադրվում: Ինչ է արել Պարոն Դանիելյանը, հիմա անձրեւ է գալիս, թող ամենամոտ մանկապարտեզը բարձրանան, 6-րդ մանկապարտեզը, ցելոֆանները առաստաղներից կապված, ջուրն էլ հավաքվում է կաթսաների մեջ, աշխատողները փոխում են, ամբողջ հանրապետությունում այդպիսի խղճուկ վիճակ չկա, ինչպիսին մեր նախադպրոցական հիմնարկներում է: Ես այսօր ուզում եմ կոչ անել այդ աշխատողներին՝ եկեք վերջ տանք ստրկամտությանն ու ստորաքարշությանը, հիշե՛ք, դիմացը ապրիլի 17-ն է, բոլորս միակամ ընտրենք մեր հայրենիքի հաղթանակած հրամանատարին` Սասուն Միքայելյանին»,- ասաց Անահիտ Նազարյանը:

Սասուն Միքայելյանի շտաբի պետ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի սկզբում հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Արամ Դանիելյանը սեռական բնույթնի հայհոյանքներով է  խոսում իր աշխատակիցների, այդ թվում՝ կանանց հետ:  Ինչը փաստորեն հաստատեց Անահիտ Նազարյանը: Կնոջ ելույթի այդ հատվածը պատգամավորը անարձագանք չթողեց: «Որեւէ մեկը Հայաստանի Հանրապետության դրոշի եւ զինանշանի տակ նստած Հայաստանի քաղաքացու հետ հայհոյանքով խոսի՞, դու ո՞վ ես, այ տղա, որ Հայաստանի դրոշի ներքո հայհոյում ես ՀՀ քաղաքացուն: Այս ընտրություններում ՀՀ քաղաքացին հայհոյանքները պետք է վերադարձնի քո ճակատին»,-ասաց Փաշինյանը:

Ինչպես հայտնի է, Սասուն Միքայելյանի նախընտրական կարգախոսն է. «Որ ժպտաս, Հրազդան»: Պարզվում է, սակայն, Հրազդանում, որը հանրապետության թերեւս ամենամռայլ քաղաքն է, ոչ միայն ժպիտի խնդիր կա, այլ նաեւ «Բարեւի»: Սասուն Միքայելյանը երեկ իր ելույթում ասաց, որ ընտրվելու դեպքում պետք է բարեւի տոն տոնեն Հրազդանում: «Այստեղ, հենց էս պուրակում, ամբողջ Հրազդանով, անկախ կուսակցական պատկանելությունից, դեմքից, տարիքից, կուսակցական հայացքներից, որ էս մարդիկ բարեւ տան իրար, նորմալ բարեւ: Բարե՛ւ, հրազդանցի»,- բացականչեց Միքայելյանը: Առաջին հայացքից մի քիչ անհասկանալի թվացող այս մտքի հետեւում, պարզվեց, պատմություն կա, որ ներկայացրեց Փաշինյանը: Ասաց, որ Ղարաբաղում զոհված հրազդանցի զինվորների հոգեհանգիստներին մասնակցելիս հանդիպել են քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաների, ովքեր կամ վախվորած են իրենց բարեւել, կամ չեն բարեւել, հետո զանգել են եւ խնդրել չնեղանալ, որովհետեւ ղեկավարությունից կարող էին տեսնել, որ իրենք բարեւում են Սասունին: «Հրազդանում որեւէ մեկը չպետք է վախենա որեւէ մեկին բարեւելու համար, որեւէ մեկը չպետք է վախենա որեւէ մեկին ժպտալու համար»,- ասաց Փաշինյանը: Սասուն Միքայելյանը, փաստորեն, խոստացավ, որ քաղաքապետ դառնալուց հետո հրազդանցիներին կվերադարձնի ժպտալու եւ միմյանց բարեւելու վաղուց մոռացված սովորությունը:

Տպել
4007 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց