Բանակի վիճակը անմխիթար չի, բայց լավ էլ չի, պետք է ուշքի գալ. Սասուն Միքայելյան

16/04/2016 schedule10:07

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը նախօրեին մի քանի ժամով Ղարաբաղից եկավ Հրազդան, նախընտրական հանրահավաքին մասնակցեց եւ կրկին վերադարձավ դիրքեր: Այդ ընթացքում նա պատասխանեց «Հայկական ժամանակի» հարցերին:

- Պարոն Միքայելյան, ի՞նչ վիճակ է հիմա մեր դիրքերում, առաջնագծում:

- Ես իրավասու չեմ նման բաների մասին խոսել, բայց այսօրվա դրությամբ նորմալ է, հանգիստ է դիրքերում: Ճիշտ է, կրակոցներ կան, բայց խոշոր տրամաչափի զենքերով չեն կրակում: Նաեւ կուտակումներ կան՝ երկկողմանի մեծ կուտակումներ:

- Այսինքն, ամեն վայրկյան սպասվում է լայնածավալ գործողությունների կրկնությո՞ւն:

- Ես չեմ ուզում նման հայտարարություն անել, բայց մենք միշտ պատրաստ պիտի լինենք:

- Որքանո՞վ է հնարավոր, որ մենք հարձակվենք:

- Եթե արդեն պարզ լինի, որ պետք է իրենք հարձակվեն, զինադադար չլինի, բնականաբար, ավելի ճիշտ կլինի, որ մենք հարձակվենք:

- Պարոն Միքայելյան, մինչ զինադադար է եւ մի փոքր հանդարտվել է վիճակը, հանրությունը շատ ակտիվորեն քննարկում է մեր բանակի զինվածության աստիճանը, խոսվում է, որ զինտեխնիկայի անբավարարություն կա: Շա՞տ անմխիթար վիճակ է, պե՞տք է  անհանգստանանք, որ, օրինակ, զինտեխնիկայի անբավարարության պատճառով մենք դժվարություններ կունենանք:

- Զենքերի պակասը չի գալիս այսօրվանից կամ անցած մի քանի տարիների ընթացքում եղած խնդիրներից: Բնականաբար, մեր իշխանությունները քաջատեղյակ են, որ նրանք ահավոր զինվում են, ու դրան զուգահեռ մեր իշխանությունները պարտավոր են հնարավորինս, չեմ ասում՝ իրենց չափով, բայց թեկուզ 10/50 հարաբերությամբ իրենք էլ սկսեն զինվել նոր տեխնիկաներով, նոր զինատեսակներով: Ես չեմ ասում անմխիթար է բանակի վիճակը, բայց չեմ էլ ասի, որ բանակի վիճակը լավ է: Հասկանո՞ւմ եք: Այսինքն, եթե համեմատություն անես, մեր բանակը պիտի կռվի իրենց ունեցած այդ տեխնիկայի դեմ, չեմ ասում զորքի, այլ տեխնիկայի, դժվար է: Բայց չի կարելի հուսահատվել, ունենք այն, ինչ ունենք, պետք է կռվենք: Բայց դե վերջ ի վերջո էս իշխանությունը պետք է ուշքի գա: Ու այսօր արագ պետք է կարողանան ինչ-որ տեխնիկա բերել, ինչ-որ հակազդող զինատեսակներ, որ, Աստված չանի, պատերազմը սկսվի, մենք կարողանանք դիմակայել:

- Նախօրեին հայտարարվեց, որ մեր զոհերը 92-ն են: Հարց է առաջանում, որտեղի՞ց այդքան զոհերը, փաստորեն սկզբում թաքցվո՞ւմ էին, թե՞ հետո եղան: Ի՞նչ կատարվեց այս ընթացքում:

- Ամբողջ ֆրոնտում մարտեր են գնացել, սկզբնական շրջանում հնարավոր էլ չէր ճշտել նման բան, չեմ ուզում մանրանալ:

- Ինչքանո՞վ է զոհերի թիվը ուղիղ կապվում մեր տեխնիկական զինվածության մակարդակի հետ, այսինքն, եթե մենք ավելի լավ զինված լինեինք, ավելի քի՞չ զոհ կունենայինք, թե՞ անակնկալն էր պատճառը:

- Անակնկալն էլ է դեր ունեցել, բայց, բնականաբար՝ այո: Մեր «արտպադգատովկան» (նախնական ռմբակոծում) շատ ուժեղ է եղել, հզոր է եղել, իրանց ցավը տանեմ, իրենք կարողացել են... էդքան զոհեր, որ կան նրանց կողմից,  էդ տղերքի շնորհքն է, հրետանու շնորհքն է, ու էն 18 տարեկան երեխու, որ դիրքը մի մետր չի թողել: Դուք եթե նայել եք, կադրերի մեջ երեւում է, որ երեխեքը խրամատներում են խփված, դուրս չեն եկել խրամատներից: Հասկանո՞ւմ եք, շատ բաներ կան, էլի:

- Զոհերի ընդհանուր թվի 50 տոկոսից ավելին զինակոչիկներ են՝ 18-20 տարեկան: Որքանո՞վ է ճիշտ, որ առաջին գծում, ամենաթեժ կետերում լինեն զինակոչիկները: Բանակի ղեկավարությունը մեկուկես ամիս տեղյակ է եղել, որ կուտակումներ կան, որ հնարավոր է հարձակում, եւ այդ ընթացքում զինակոչիկներին փոխարինելու չեն գնացել, ոչ պայմանագրայիները, ոչ ազատամարտիկները, եւ զոհերի թվի հարաբերակցությունն էլ ցույց է տալիս, որ երիտասարդներն են զոհվել: Դա ճի՞շտ մոտեցում է:

- Ոչ միայն այդ մոտեցումը... կարեւորը՝ այդ տղաները կարողացան պահել: Ես չեմ ուզում այդ հարցում խորանալ, բայց որ պետք է մեծ բաներ արվի, պետք է արվի: Չի կարելի:

- Այս պահին է՞լ են զինակոչիկները առաջին գծում, թե՞ ազատամարտիկներն ու պայմանագրայինները:

- Իրար հետ կանգնած են: Կա, որ առաջին գիծը զինվորներն են պահում, երկրորդ գիծը՝ ազատամարտիկները:

- Թշնամու զոհերի թիվը, որ հայտարարվում է, որքանո՞վ է ռեալ:

- Ես իրավասու չեմ նման բաներ ասել: Բայց որ շատ է, հաստատ: Մեր հրետանին ճշգրիտ է աշխատել: Մեր հրետանու եւ այդ զինվորների կյանքի գնով կարողացան կանգնել մեծ քանակությամբ ուժի դեմ, մեծ տեխնիկայի դեմ, ահավոր տեխնիկա է եղել, բայց կարողացել են պահել, դա արդեն մեծ բան է: Հաշվեք, որ եթե դրա հետ մեկտեղ ունենայինք, չեմ ասում՝ 50, գոնե 10, 20 հարաբերակցությամբ էդ կարգի տեխնիկա: Փաստորեն, նենց բաներ են կիրառել իրենք, որ նախ արգելված է, եւ որոնց դեմ այսօր էս իրավիճակում այդ խրամատի մեջ հնարավոր չէր դիմակայել, բայց... Զարմանալի բան է սա, երեւի աշխարհի մասշտաբով, ոչ թե Հայաստանի, այլ աշխարհի մասշտաբով նման բան չի եղել, որ 18 տարեկան երեխեն այդ ձեւով կանգնի դիրքում, զոհվի, հետ չքաշվի: Աշխարհի մասշտաբով:

- Մեր զինվորն ու մեր բանակը ի վիճակի՞ է հարձակվել եւ տարածք գրավել այսօրվա դրությամբ:

- Ամեն ինչ պետք է խելոք անել, պետք է իրավիճակ ստեղծես, պետք է նորմալ ստրատեգիական պլան լինի, պետք է կարողանաս զորքդ հանել, նորմալ դիսլոկացիա լինի: Բայց եթե ինչ-որ բան եղավ, հարձակվելը ճիշտ է: Հարձակվել, մտնել թիկունք, ինչքան հնարավոր է վերցնել: Պետք է վերջ տրվի այս ամեն ինչին, թե չէ էս պատերազմը երկար կշարունակվի: Չեմ ուզում ասել, բայց խոշոր տերությունների ձեռքն էլ կա սրա մեջ, եւ եթե մեր զինվորները չկանգնեին, հակառակորդը մի քիչ առաջ գար, կթողնեին մի 10 օր պատերազմը շարունակվեր, կգային ինչ-որ տեղ կկանգնեին, կասեին՝ վերջացրինք:

- Դուք եկաք հանրահավաքին մասնակցեցիք ու էլի գնալու եք: Ի՞նչ ռեժիմով եք գնալու եւ գալու:

- Հիմա գնալու եմ, մեկ էլ 17-ին կգամ, հետո նորից կգնամ:

- Իսկ ընտրություններից ի՞նչ եք սպասում:

- Հաղթանակ: 100 տոկոսով հաղթանակ է, որովհետեւ ժողովուրդը լրիվ գիտակցում է, ժողովուրդը միշտ էլ ճիշտ ընտրություն է կատարել: Այսօր պետք է չթողնենք այս գումարների բաժանումը, բայց ինձ թվում է, դա էլ բան չի փոխի, որովհետեւ ժողովուրդը հոգնել է սրանցից: Չի կարելի ամեն օր արթնանաս, մի նոր բան չտեսնես, 14 տարի տեսնես նույն բանը, ավելի վատ, ավելի վատ, ավելի վատ: Չեմ ասում առաջ գնաս, գոնե կանգնեցվի էս ամեն ինչը:

Աննա Հակոբյան

Տպել
4377 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են