Երկրի հարստությունը մի քանիսի ձեռքին է, լիքը փող, աղքատ երկիր

23/04/2016 schedule15:00

Ասում են, որ Հայաստանը աղքատ երկիր է, ունի խիստ սահմանափակ ռեսուրսներ: Ու հենց դրանով է պատճառաբանվում մեր բանակի տեխնիկական թերի հագեցվածությունը:

Հիմա տեսնենք, թե արդյոք այդ պնդումները ճի՞շտ են, թե՞ մենք պարզապես երկրի ռեսուրսները կենտրոնացրել ենք մի քանի հոգու ձեռքին եւ այդ պատճառով էլ երկիրը աղքատ է: Դա պարզելու համար մի հետաքրքիր համեմատություն անենք աշխարհի ամենազարգացած երկրների հետ: Մասնավորապես պարզենք, թե տվյալ երկրի ամենահարուստ մարդու ունեցվածքը այդ երկրի պետական բյուջեի քանի տոկոսն է կազմում:

ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը Բիլ Գեյթսն է: Նրա կարողությունը գնահատվում է մոտ 80 միլիարդ դոլար: ԱՄՆ-ի պետական բյուջեն 3.5 տրիլիոն դոլար է: Իսկ դա նշանակում է, որ այդ երկրի ամենահարուստ մարդու ողջ կարողությունը պետական բյուջեի 2 տոկոսն է:

Ճապոնիայի ամենահարուստ մարդը Տադասի Յանաին է: Նրա կարողությունը գնահատվում է մինչեւ 7 միլիարդ դոլար: Նա Ճապոնիայում հայտնի «Յունիքլո» հագուստի խանութների ցանցի սեփականատերն է: Այդ 7 միլիարդը Ճապոնիայի 1.6 տրիլիոնանոց բյուջեի 0.4 տոկոսն է:

Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը համարվում է Լեոնիդ Բլավատնիկը, որը «Ուրներ Մյուզիք» ընկերության սեփականատերն է: Նրա կարողությունը գնահատվում է մոտ 13.5 միլիարդ դոլար: Մեծ Բրիտանիայի տարեկան բյուջեն մոտ 1.1 տրիլիոն դոլար է: Այսինքն, բրիտանացի ամենահարուստ մարդու կարողությունը այդ երկրի պետբյուջեի 1.1 տոկոսին է հավասար:

Գերմանիայի պետական բյուջեն 1.6 տրիլիոն դոլար է: Այդ երկրի ամենահարուստ մարդը համարվող Կարլ Ալբերխտի կարողությունը գնահատվում է 30 միլիարդ դոլար: Փաստորեն գերմանացի ամենահարուստ մարդու ողջ ունեցվածքը իր երկրի պետական բյուջեի միայն 1.8 տոկոսն է կազմում:

Ֆրանսիայի բյուջեն նույնպես մոտ 1.6 տրիլիոն դոլար է: Իսկ այդ երկրի ամենահարուստ մարդու` աշխարհահռչակ «Լ Օրեալ» ընկերության խոշոր բաժնետեր տիկին Լիլիան Բետանկուրի ունեցվածքը գնահատվում է 30 միլիարդ: Այլ կերպ ասած, ինչպես Գերմանիայում, ֆրանսիայում նույնպես ամենահարուստ մարդու ունեցվածքը իր երկրի պետական բյուջեի 1.8 տոկոսն է:  

Հայաստանի ամենահարուստ մարդը, ըստ բացառապես պաշտոնական փաստաթղթերի, համարվում է Գագիկ Ծառուկյանը: Նրա դրամական միջոցները կազմում են մոտ 140 միլիոն դոլար: Սա ամբողջ ունեցվածքը չէ, այլ միայն դրամական միջոցները: Եվ եթե մի պահ համարենք, որ Գագիկ Ծառուկյանը ուրիշ ոչ մի ունեցվածք` առանձնատներ, հողեր, ձեռնարկություններ, հյուրանոցներ, գազալցակայաններ, հանքեր... չունի, ապա կստացվի, որ նրա դրամական միջոցները Հայաստանի տարեկան բյուջեի ավելի քան 5 տոկոսն է կազմում: Այլ կերպ ասած, համամասնորեն դիտարկելու դեպքում կստացվի, որ Գագիկ Ծառուկյանը Բիլ Գեյթսից հարուստ է 2.5 անգամ: Շարունակելով համեմատությունը, կստանանք, որ Հայաստանի պաշտոնապես ճանաչված ամենահարուստ մարդը ճապոնացի իր «գործընկերոջից» հարուստ է 12.5 անգամ, Բրիտանացի ամենահարուստից` 5 անգամ, գերմանացուց եւ Ֆրանսուհուց`1.7 անգամ: 

Անշուշտ, հեռու, շատ հեռու ենք այն մտքից, որ Հայաստանի ամենահարուստ մարդը Գագիկ Ծառուկյանն է: Ոչ մի կոնկրետ տեղեկություն չկա, թե իրականում որքան է կազմում, ասենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի, Սամվել Ալեքսանյանի եւ մյուսների ունեցվածքը: Գոնե ԴԱՀԿ ծառայության պետի` «Քեթրինի Միհրանի» հետ կապված պատմությունը պաշտոնապես արձանագրեց, որ մեր «ազնիվ» գործարարներն ու պաշտոնյաները իրենց ֆինանսական միջոցները պահում են օֆշորներում: 

Եվ, ուրեմն, կարո՞ղ են մեզ համոզել, որ Հայաստանը աղքատ ու խղճուկ երկիր է, որը չի կարողանում հավուր պատշաճի զինել սեփական բանակն ու ապահովել երկրի անվտանգությունը: Իրականում Հայաստանի ռեսուրսները կենտրոնացած են մի քանի հոգու ձեռքում: Իսկ բնակչության մեկ երրորդը` կամ մոտ մեկ միլիոն մարդ պաշտոնապես համարվում է աղքատ: Երկրի տնտեսության արդյունավետ կառավարում՝ առաջին հերթին նշանակում է հենց ռեսուրսների ապակենտրոնացումը ապահովող համակարգի ստեղծում: Իսկ այդպիսի համակարգը ենթադրում է մրցակցություն, մոնոպոլիաների իսպառ ջախջախում, կոռուպցիայի էական նվազեցում, ստվերային տնտեսության արմատական կրճատում, բիզնեսում պաշտոնյաների ներգրավվածության աստիճանի նվազեցում, հովանավորչության բացառում, պետական միջոցների արդյունավետ ծախսում....:  Իսկ եթե չկա այդ համակարգը, ապա հարստությունը կուտակվում է ապօրինի, կամ, ավելի ճիշտ՝ հանցավոր ճանապարհով: Ու քանի որ հանցավոր ճանապարհով կուտակված հարստությունը թույլ չի տալիս զինել մեր բանակը, ստացվում է, որ դրանով է պայմանավորված Հայաստանի ապագան` մեր երկրի լինել-չլինելը:  Այսինքն կամ-կամի խնդիր է. կամ Հայաստանը դառնում է նորմալ, արդյունավետ, զարգացող երկիր, կամ այլեւս չի լինում: Շարունակե՞նք ամրապնդել քրեաօլիգարխիկ այս համակարգը, թե՞...:

Տպել
4243 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց