Թալիշում պատերազմի սարսափները տեսած երեխան սկսել է կակազել, Երեւան են հասել վառված շորերով

23/04/2016 schedule21:53

12-ամյա Սոֆին, որ ընտանիքի հետ Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղից տեղափոխվել է Երեւան, ղարաբաղա-ադրբեջանական վերջին պատերազմի սարսափները թերեւս դեռ երկար չի մոռանա:

Հոգեկան այդ ծանր ապրումների հետեւանքով երեխան այսօր կակազելով է խոսում: Մայրը՝ Նունե Տոնոյանը, մեր զրույցում պատմեց, որ աղջիկը երեք օր ընդհանրապես որեւէ բառ չէր արտաբերում, իսկ հիմա էլ վիճակը գնալով բարդանում է. «Որ եկանք Երեւան, սկզբից ցնցումների մեջ էր, ամեն աղմուկից վեր էր թռչում, քնած տեղից վեր էր թռչում, հետո սկսեց արդեն խոսքը կրճատել: Անգամ դպրոցում էլ նկատել են, որ երեխան շատ է կակազում: Մի փոքր հանկարծ նեղվում է, լեզուն կապ է ընկնում, մի փոքր ջղայնանում է, նույն վիճակն է: Շատ շուտ բռնկվում է, նյարդային համակարգը շատ վատ վիճակում է, էդ ձեւի չէր ինքը: Անգամ որ հեռուստացույցը միացնում ենք, պատմում են Թալիշից, ինքն իր տեղը չի գտնում, Թալիշ անունը լսում է, արդեն ոնց որ ասած՝ անդորրը խառնվում է»: Ու մինչ Նունեն դստեր վիճակն էր ներկայացնում, աղջիկը կամացուկ լալիս էր: «Մի նեղվի, կանցնի, բալես»,- հուսադրում էր մայրը, ու այդ ընթացքում արցունքը գլորվում էր նաեւ իր աչքերից:

Նրանք փաստաթղթեր չունեն, բայց, այդուհանդերձ, Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում չեն հրաժարվել երեխաներին ընդունել, մայրը խնդրել է, որպեսզի երկու ամսվա պատճառով աղջիկները, որոնցից մեծը՝ Սոֆին, 7-րդ դասարան է, փոքրը՝ Սիլվան, 6-րդ, ուսումից հետ չմնան եւ այս երկու ամսվա պատճառով հետո ստիպված չլինեն միեւնույն դասարան հաճախել: Քույրերը նախկինում էլ այս դպրոցում են սովորել: Ընտանիքը Թալիշ է տեղափոխվել 3 տարի առաջ: Հույս են ունեցել այնտեղ տունուտեղ դնել, բայց դեռեւս որեւէ սեփականություն չեն ունեցել ու ապրել են սոցիալապես ծանր պայմաններում: Հիմա ապրում են Նունեի եղբոր բազմանդամ ընտանիքի հետ, ու երբեմն հարեւաններն են նրանց հրավիրում իրենց տուն գիշերելու: «Դիմեցինք Սիամանթոյի անվան դպրոց, տնօրենը շատ բարեհամբույր ընդունեց, շորերը, որ տեսնում եք, անգամ դպրոցական կոշիկները, իրենք են գնել, լրիվ նոր, սրբիչով, բանով ուղարկել են: Շատ գոհ եմ: Ոչ Ղարաբաղում եմ էդ ձեւի ջերմություն տեսել, ոչ էլ հետո Երեւանում, որովհետեւ որտեղ մտնում եմ, չեզոք դերում են: Հիմա էլ աշխատանք եմ փնտրում, փաստաթղթի պատճառով ոչ ոք չի ընդունում, վախենում են հարկայինից, որովհետեւ դե պետք է գրանցեն: Ուսուցչական կազմը այնպիսի մի աշխատանք է տարել երեխայի հետ, որ ես զգում եմ՝ երեխան ինքն է ձգտում, որ գնա դպրոց, հարազատներ այնտեղ ավելի շատ է գտնում, քան թե մի այլ տեղ»,- գոհունակություն հայտնեց Նունե Տոնոյանը:

Իսկ ինչ վերաբերում է Թալիշում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցածին, ապա նա պատմեց հետեւյալը. «Գիշերը մենք քնած էինք, ամուսինս արթնացել էր, եկավ, թե Նունե, արթնացեք, պատերազմ է ոնց որ սկսվել: Ճիշտն ասած՝ ես չէի հավատում, որովհետեւ այնտեղ պայթյուններ լինում էին, բայց թեթեւակի, անցնում-գնում էին: Հետո էն նկատեցինք, որ երկնքից ինչ-որ կարմիր լույս իջավ ուղիղ մեր հարեւանի տան վրա: Այդ պահին, թեթեւակի շորեր վերցնելով, դուրս եկանք տնից: Մեր հետեւից տունը տրաքեց, երկրորդ գրադը ընկավ ոնց որ թե մեր ապրած տան վրա: Ճիշտն ասած, գիշեր էր, մութ էր, մառախուղ էր, ընդհանրապես հնարավոր չէր ոչինչ տեսնել:  Չորսով մի կերպ փախանք, եկանք խանութի եւ մի տան մոտով որ անցնենք, նեղ ճանապարհ է, գրադը եկավ, խանութին խփեց, պայթյունի հարվածը մեզ բրթեց, գցեց տան անկյունը, խանութն ընդհանրապես տրաքեց, վառվում էր: Երեխաներիս շորերը սկսեցին վառվել: Տեսնում էի, որ երեխաներս վառվում են: Հանգցրեցի: Մեծ աղջկաս՝ Սոֆիիս, ձայն էի տալիս, չէր պատասխանում, մի պահ կոմայի մեջ էր ընկել, թե ինչ, շոշափելով զգացի, որ վնասվածքներ չունի, ապտակեցի, ուշքի եկավ, մի կերպ հասանք գյուղապետարան: Էնտեղի ժողովուրդը ասաց՝ երեխաներին դուրս հանենք, լույսը բացվի, ավելի վատ կլինի, որովհետեւ Թալիշը շրջապատված է թուրքերով, մի փոքրիկ ճանապարհ է դեպի Հայաստան կապը: Երեխաներին եւ կանանց հանեցին, տղամարդիկ մնացին»:

Այնուհետեւ ինչ-որ մեքենայով, որի վարորդն, ի դեպ, այդ ընթացքում ընտանիքին էր կորցրել, իսկ մայրը վիրավորվել էր, հասել են Ստեփանակերտ: Վարորդը մորը բուժհաստատություն է հասցրել, իսկ իրենց ուղարկել ավտոկայան: «Դեպի Հայաստան եկող տրանսպորտի վարորդին ասացի, որ այս վիճակն է, առանց մի որեւէ կոպեկի, վառված շորերով եկանք Հայաստան: Ի դեպ, այդ վարորդներից շնորհակալություն, որոնք պատրաստակամորեն օգնում էին բոլորին»,- ասաց Նունեն: Իսկ արդեն լուսաբացին ամուսինը, գյուղի այլ բնակիչների հետ, բեռնատար մեքենայով դուրս է եկել Թալիշից: Նա այդ գիշեր ձեռքի, ոտքի ու կողոսկրի կոտրվածք է ստացել: Առողջապահության նախարարության աջակցությամբ օրեր առաջ ռենտգեն հետազոտություն է անցել, բժիշկները դեղեր են նշանակել, բայց դրանք մնացել են թղթի վրա: Նունեն նույնիսկ այդ դեղերի գներով չի հետաքրքրվել, որովհետեւ ասում է՝ եթե անգամ էժան լինի, ինքը գնել չի կարողանա: Նա, ի դեպ, մեզ հետ հանդիպելու էր եկել հողաթափերով: Ասում էր՝ մեծ համարի կոշիկ է հագնում, որով օգնել հարեւան-բարեկամները չեն կարողացել: Այժմ նրա միակ խնդրանքն է պատկան մարմիններից որեւէ անկյուն տրամադրել իրենց, թեկուզ հանրակացարանում ու նաեւ օգնել փաստաթղթերի խնդիրը լուծել: Բայց մինչ այդ, Հայկական պետական մանկավարժական համալսարանից խոստանում են, որ իրենց մոտ աշխատող լոգոպեդ եւ հոգեբան մասնագետները կաշխատեն Սոֆիի հետ՝ հաղթահարելու երեխայի խնդիրները:

Տպել
3051 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)