Այսպես որ գնա, շուտով ԱՄՆ-ի տնտեսության չափ ՀՆԱ կունենանք, բայց Զիմբաբվեի բյուջեով

26/04/2016 schedule19:40

Շուտով կլրանա երկու տարի այն պատմական օրից, երբ այն ժամանակ դեռ նորանշանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերի դահլիճում հավաքեց Հայաստանի խոշոր գործարարներին, տարատեսակ գերատեսչությունների ղեկավարներին եւ հայտարարեց «գիծ քաշելու մասին»:

Դա 2014 թվականի մայիսի 14-ն էր: Աբրահամյանը այդ օրը ասել էր, թե նախկինում ինչ եղել՝ եղել է, այսուհետ բոլորը վճարում են հարկերը...: Այսինքն, Հայաստանի տնտեսության ստվերային հատվածը, որը ահռելի ծավալներ ունի, պետք է արմատապես կրճատվեր: Թե ինչպես է կրճատվել, պարզ երեւում է այդ հայտարարությանը հաջորդած մեկ լիարժեք տարվա պետբյուջեի կատարողականից: Ստվերային տնտեսության կրճատումը առաջին հերթին ենթադրում է, որ պետբյուջեի հավաքագրած հարկերը ավելանալու են: Այսինքն, տնտեսության այն հատվածը, որից հարկերը թաքցվում էին, պետք է հարկերը վճարի: 

Այս ընթացքում ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը պարբերաբար մեզ տեղեկացնում է, որ մեր տնտեսությունը անընդհատ ու սահուն աճում է: Մյուս կողմից, սակայն, պաշտոնապես արձանագրվող ցուցանիշներով մեր բյուջեն նույնքան անընդհատ ու սահուն նվազում է: Հետաքրքիրն այն է, որ պետական բյուջեն ապահովում է հենց տնտեսությունը: Նույնիսկ կա ցուցանիշ, թե բյուջեն տնտեսության կամ համախառն ներքին արդյունքի քանի տոկոսը պետք է կազմի: ՀՀ կառավարությունը հաստատել է անցած տարվա պետական բյուջեի կատարողականը, եւ պարզվել է, որ հարկային եկամուտները ՀՆԱ-ի միայն 21.2 տոկոսն են կազմել, այնինչ 2014 թվականին այդ ցուցանիշը 22 տոկոս էր:

Եվ ուրեմն, ի՞նչ ստացվեց: Ստացվեց, որ եթե տնտեսությունն աճել է, իսկ հարկերը նվազել են, ուրեմն աճել է նաեւ տնտեսության ստվերային հատվածը: Իհարկե, կառավարությունն ասում է, որ դա պայմանավորված է համաշխարհային տնտեսության դինամիկայով, Հայաստան ուղարկվող տրանսֆերտների նվազմամբ...: Բայց խոսքը հավաքագրված հարկերի ֆիզիկական ծավալների մասին չէ, այլ հարկերի եւ ՀՆԱ-ի հարաբերակցության: Կառավարությունը այստեղ էլ պատասխան ունի. ասում է, որ ՀՆԱ-ի աճը ստացվել է այնպիսի ոլորտներից, որոնք հարկային եկամուտների վրա քիչ ազդեցություն ունեն: Օրինակ, որքան էլ գյուղատնտեսությունը աճի, այդ ոլորտից ստացվող հարկերը չնչին են, եւ դրանց աճը չի կարող մեծ ազդեցություն թողնել հարկերի վրա: Շատ լավ, հիմա նայենք, թե արդյոք այդ պնդումները հիմնավո՞ր են:

Ըստ 2015 թվականի վերը նշված կատարողականի՝ 2015 թվականի պետական բյուջեի եկամուտները  թերակատարվել են 81 միլիարդ դրամով, կամ մոտ 6.5 տոկոսով: Արդյոք կառավարության բերած հիմնավորումները համոզի՞չ են: Հաշվետվության համաձայն, ամենամեծ «նպաստումը» այդ թերակատարմանը արձանագրվել է ավելացված արժեքի հարկի նվազման պատճառով: ԱԱՀ-ի գծով անցած տարի 16.4 միլիարդ դրամ ավելի քիչ գումար է հավաքվել, քան 2014 թվականին: Այդ նվազումն էլ իր հերթին ներմուծման ծավալների անկման հետեւանք է: Խնդիրն այն է, որ Հայաստան ներմուծվող ապրանքներից գանձվում է ԱԱՀ, եւ եթե ներմուծման ծավալը նվազում է, նվազում է նաեւ հավաքված ԱԱՀ-ն: Բայց նույն հաշվետվության մեկ այլ հատվածում կարդում ենք, որ մաքսատուրքի գծով 2015 թվականին 13.1 միլիարդ դրամով ավելի շատ է գումար մուտք եղել բյուջե: Դա պայմանավորված է նրանով, Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ եւ այդ կառույցի «ընդհանուր դրամարկղից» ամեն տարի որոշակի գումար է ստանում այդ հարկատեսակի գծով: Այլ կերպ ասած, ներմուծումից ստացվող ԱԱՀ-ի նվազումը մեծ չափով «փոխհատուցվել է» նույն ներմուծումից ստացվող մաքսատուրքի ավելացմամբ:

Մեկ այլ հոդվածով ունենք շատ ավելի տպավորիչ աճ. ավելի քան 22 միլիարդ դրամով աճել են մուտքերը եկամտային հարկից: Դա, իհարկե, պայմանավորված է նրանով, որ անցած տարի բարձրացվեց պետական պաշտոնյաների աշխատավարձը եւ պետությունը մի կողմից ավելի շատ աշխատավարձ է տալիս բյուջեից ու ավելի շատ հարկ հավաքում, բայց դա էական չէ` լրացուցիչ ավելի քան 22 միլիարդ էլ այս հարկատեսակից է հավաքվում:

Շահութահարկի գծով ունենք նվազում, ակցիզայինով` նույնպես...: Մյուս գրեթե բոլոր հարկատեսակներով ունենք նվազումներ: Ու ամբողջ պատկերը ուսումնասիրելով՝ կանգնում ենք հանելուկի առաջ. այդ ինչպե՞ս է լինում, որ տնտեսությունը աճում է, ըստ Հովիկ Աբրահամյանի` երկու տարի առաջ «իջեցված շրջաբերականի» ստվերային տնտեսությունը պետք է կտրուկ նվազած լիներ, սակայն հարկերը նվազում են: Եզրակացությունը միակն է` ոչ տնտեսությունն է իրականում աճել, ոչ էլ ստվերային տնտեսությունն է կրճատվել: Պարզապես կտրուկ աճել է պաշտոնական ցուցանիշների հավելագրման մակարդակը: 

Նույն իրավիճակը արձանագրվելու է այս տարի: Գոնե առաջին եռամսյակի տվյալներով արդեն իսկ արձանագրվել է անցած տարվա նույն  ժամանակահատվածի համեմատ հարկերի նվազում: Եվ դա այն դեպքում, երբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը «զեկուցել է» տնտեսական ակտիվության ցուցանիշի 5.5 տոկոս աճ: Այսինքն, էլի տնտեսությունը աճում է, իսկ հարկերը նվազում են: Այսպես որ գնա, մենք շուտով կունենաք ԱՄՆ-ի տնտեսության չափ ՀՆԱ, բայց Զիմբաբվեի բյուջեով:

Տպել
2771 դիտում

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա