Ազատել բանակը հարկերից. կառավարության արձագանքին սպասելիս

28/04/2016 schedule21:35

Ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո ավելի ցայտուն դարձավ մեր բանակի նյութատեխնիկական ապահովվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:

Հնչել, հնչում են եւ դեռ կհնչեն բազմաթիվ առաջարկներ, որոնց մի մասը իրականացնելի է, մի մասը՝ անիրական: Սակայն կան առաջարկներ, որոնց կյանքի կոչելու համար անհրաժեշտ է բառացիորեն մի քանի ժամ:Այդպիսի մի առաջարկով հանդես է եկել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Տնտեսագետը առաջարկում է բանակի կարիքների համար կատարվող գնումները ազատել ավելացված արժեքի հարկից: Ո՞րն է խնդիրը: Ներկայումս բանակի համար գնվող ապրանքները եւ ծառայությունները, ներառյալ զենքն ու զինամթերքը ազատված չեն ավելացված արժեքի հարկից: Այսինքն, եթե բանակին անհրաժեշտ է «Կալաշնիկով» ավտոմատ, որի գինը 1000 դոլար է, ապա դրա ձեռքբերման համար պետք է հատկացվի 1200 դոլար, որից 200 դոլարը ԱԱՀ-ն է, որը վճարվում է ՀՀ պետական բյուջե: Արտակ Մանուկյանը առաջարկում է հանել այդ ԱԱՀ-ն: Տեխնիկապես այդ առաջարկը իրականացնելու համար պետք է ընդամենը մի քանի նախադասություն փոխել հարկերի ոլորտի մեր օրենսդրության մեջ եւ արդյունքում բանակին ուղղվող ծախսերը, պատկերավոր ասած, կնվազեն 20 տոկոս, կամ նույն ծախսերի դեպքում կկարողանանք 20 տոկոսով ավելի շատ ապրանք ու ծառայություն ձեռք բերել: Կառավարության որեւէ ներկայացուցիչ որեւէ կերպ դեռ չի արձագանքել այս առաջարկին, ու նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպիսի վերաբերմունք ունի կառավարությունը:

Առաջարկին, իհարկե, կարելի է ընդդիմախոսել: Ամենածանր փաստարկը, որը կարելի է բերել այս առաջարկի դեմ, կհնչի մոտավորապես այսպես. բանակի համար իրականացվող գնումները իրականացվում են բացառապես պետական բյուջեից, իսկ այդ ձեռքբերումներից ստացվող ԱԱՀ-ն կրկին ուղղվում է պետբյուջե, այսինքն, ուղղվում է նույն աղբյուրին, այնպես որ, բանակի վրա կատարվող ծախսերի հարկումը, այսպես ասենք, հարաբերական հասկացություն է: Այդ պատճառով բանակի ձեռքբերումները հարկերից ազատելու իմաստ չկա: Բայց կառավարությունը նույնիսկ այսպիսի «համոզիչ» հակափաստարկ չի բերում. պարզապես քար լռություն է պահպանում, երեւի կանխազգալով, որ առաջարկի հեղինակը լինելով փորձառու տնտեսագետ, հաստատ ունի այդ «հակափաստարկի» հակափաստարկը: «Մենք երկար տարիներ ուսումնասիրել եւ հիմա էլ ուսումնասիրում ենք պետական գնումների ոլորտը, եւ ապացուցել, որ մեր պետբյուջեն օգտագործվում է բավական անարդյունավետ: Բազմաթիվ փաստեր ենք գտել ու հրապարակել, թե ինչպիսի անիմաստ ու աստղաբաշխական ծախսեր են կատարվում պետական բյուջեից, ինչպիսի աստղաբաշխական գումարներ են «կորչում» պետբյուջեից եւ այլն: Ու ստացվում է, որ բանակի համար իրականացվող գնումներից առաջացող հարկերը վճարվում է մի «կաթսա», որից կատարվում են այդպիսի անիմաստ ծախսումներ: Ուստի առաջարկում ենք բանակի համար իրականացվող ծախսերից հարկեր չգանձել, որ հետո ավելի քիչ չմտածենք, թե այդ գումարները արդյունավե՞տ ծախսվեցին, թե՞ ոչ»,- մեզ հետ զրույցում ասաց Արտակ Մանուկյանը:

Այլ կերպ ասած, ԱԱՀ-ն չգանձելու դեպքում կբարձրանա ռազմական ծախսերի հասցեականությունը: Իսկ չարժե՞ արդյոք ավելի հեռուն գնալ եւ աշխատավարձ ստացող մեր զինծառայողներին ազատել նաեւ եկամտային հարկից: Այսինքն, աշխատավարձին չգումարել եկամտային հարկը, այնուհետեւ հետ պահել ու կրկին ուղղել պետբյուջե: «Իհարկե արժե, բայց դա ցանկալի կլինի իրականացնել համակարգային բարեփոխումների համատեքստում:

Կարծում ենք, որ վարկեր «կպցնելու» փոխարեն կառավարությունը պետք է մտածի ներքին արդյունավետության բարձրացման, ծախսերի հասցեականության բարձրացման եւ զինվորի կենսապայմանների էականորեն բարձրացման մասին»,- տեղեկացրեց տնտեսագետը:

Այս առաջարկի հրատապությունը էլ ավելի է ընդգծվում հիմա, երբ քաղաքացիները բարեգործություններ են կատարում բանակի համար, ինչը համապատասխան ցանկության դեպքում եւս ՊՆ հիմնադրամների միջոցով կարելի է համակարգել՝ դիմելով ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին, ինչի արդյունքում բարեգործություն կատարող բազմահազար քաղաքացիներ կկարողանան ավելի հասցեական դարձնել իրենց նվիրատվությունները, շրջանցելով պետբյուջեն:

Թե երբ կխախտվի կառավարության լռության ուխտը, դեռ պարզ չէ: Բայց բանակի համար գնումները հարկերից ազատելու առաջարկը եւս մի շատ կարեւոր արդյունք կարող է ապահովել: Խնդիրն այն է, որ սովորաբար երկրները պարտավորում են, որ ռազմական ծախսերը չեն գերազանցի ՀՆԱ-ի որոշակի տոկոսը: Օրինակ՝ եթե մեր ՀՆԱ-ն 10 միլիարդ դոլար է, ապա մենք չենք կարող ռազմական ծախսերին ուղղել ավելի քան 500 միլիոն դոլար: Բայց այդ 500 միլիոն դոլարի մեջ մտնում են նաեւ այն բոլոր հարկերը, որոնք գոյանում են նման ծախսերն իրականացնելիս: Չնայած այս հաշվարկների համար կան որոշակի մեթոդոլոգիաներ, սակայն ռազմական ծախսերը հարկերից ազատելու դեպքում շատ ավելի հեշտ կլինի որոշ չափով շրջանցել այդ սահմանափակումը:

Ուստի մեր առաջարկը հասցեականության բարձրացումից բացի, թույլ կտա պաշտպանության ծախսերը մեծացնելով՝ չդառնալ ավելորդ քննադատությունների առարկա:

Տպել
3103 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին