Քեթրինի Միհրանի օֆշորային սկանդալի գործով վիրավորական հոդված են դրել

04/05/2016 schedule19:00

Հայտնի «Պանամական փաստաթղթերի» պատմության շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից նախօրեին հարուցված քրեական գործը հանրության որոշակի խմբերի շրջանում ոգեւորություն է առաջացրել:

Ոգեւորության պատճառն այն է, որ նշված գործում շոշափվում է ԴԱՀԿ ծառայության այլեւս նախկին պետ, գեներալի կոչում ունեցող Միհրան Պողոսյանի անունը: Օֆշորային գոտի հանդիսացող Պանամայում գրանցված բազմահազար ընկերությունների մեջ կան ընկերություններ, որոնց հիմնադիրը հենց Միհրան Պողոսյանն է եւ նրա հարազատները: Այն բանից հետո, երբ հետաքննող լրագրողների «Հետք» պարբերականը հրապարակեց այդ փաստաթղթերը, Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց իր պաշտոնից: Եվ հիմա հանրության շրջանում կարծիքներ են հնչում, թե քրգործ հարուցելով՝ Հայաստանում սկսվում է մի նոր «դարաշրջան», երբ «փող կերած» պաշտոնյաներին սկսելու են պատժել:

Թերեւս ակնհայտ է, որ այդ ոգեւորությունը հիմք չունի եւ ընդամենը վարդագույն երազանքների, բարի ցանկությունների հետեւանք է: Որպեսզի համոզվենք սրանում, ընդամենը դիտարկենք, թե ինչ կա դրված այդ քրգործի հիմքում: Քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածով («Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը»), որով նախատեսված առավելագույն պատիժը 2 տարվա ազատազրկումն է: Բայց խնդիրը ոչ այնքան պատժաչափն է, որքան բովանդակությունը: Կարդում ենք հոդվածը. «Պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը, եթե այդ արարքները կապված են այդպիսի կազմակերպությանն արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու կամ այլ ձեւով հովանավորելու հետ...»:

Այն, որ որեւէ անձ օֆշորային գոտում ընկերություն է հիմնում, դա հանցագործություն չէ: Հոդվածի տրամաբանությամբ՝ հանցագործությունն այն է, որ պաշտոնատար անձը կարող էր հովանավորել Պանամայում գրանցված ընկերությանը: Նախաքննական մարմինը քրգործը մի քանի ամիս կամ նույնիսկ տարի ծամծմելուց հետո «կպարզի», որ հայաստանյան պաշտոնյան չէր կարող Պանամայում գրանցած ընկերության համար առավելություններ տրամադրել, հովանավորել եւ այլն, ու գործը պարզապես կկարճվի: Այլ կերպ ասած, ՀՔԾ-ն ամբողջ Քրօրից ընտրել է այնպիսի հոդված, որը չափազանց հեռավոր կապ ունի իրականության հետ, եւ ապագայում գործը շատ հեշտորեն կարճվի:

Եթե մեր իրավապահները ուզենային իրապես բացահայտել այս գործը, ապա մեր քրօրը ունի համապատասխան հոդվածների հարուստ ցանկ: Որպեսզի պարզենք, թե որ հոդվածներն են ավելի «ներդաշնակ» իրավիճակին, բերենք մի քանի հրապարակային փաստեր:

Միհրան Պողոսյանը բանանի մոնոպոլ ներկրմամբ զբաղվող «Քեթրին գրուպ» ընկերության հիմնադիրն է: «Հետքի» բերած փաստական տվյալների համաձայն, 2012 թվականին Պողոսյանը օտարել է այն, եւ հիմա «Քեթրինի» սեփականատերը նույն Պանամայում գրանցված «Սենդոլինե կորպ.»-ն է: Պողոսյանը իբր կապ չունի «Քեթրինի» հետ, բայց ԴԱՀԿ պետը պայմանագրեր էր կնքում «Քեթրինի» հետ տարբեր ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Կան բազմաթիվ այլ թելեր, որոնք միմյանց են կապում Միհրան Պողոսյանին եւ «Քեթրինին»: Այլ կերպ ասած, քննությունը օբյեկտիվ լինելու համար պետք է առաջին հերթին պարզի, թե ով է «Սենդոլինե կորպ.» օֆշորային ընկերության սեփականատերը ու անմիջապես սկսի այդ «բանանային» մոնոպոլիստի գործունեության ուսումնասիրությունը:

Ու եթե լավ ուսումնասիրի, մեկ էլ տեսար՝ հոպպա, քրօրի առնվազն 3 հոդված կարծես գրված լինի այս դեպքի համար: Օրինակ, քրօրի 190 րդ հոդվածը`«Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը» կամ «փողերի լվացումը», որով նախատեսված է մինչեւ 12 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավումով: Կամ, ասենք, 195 հոդվածը` «Հակամրցակցային գործունեությունը», որով սահմանված է մինչեւ 8 տարի ազատազրկում: Կամ ասենք «հին ու բարի» 205-րդ հոդվածը` (հարկերից չարամտորեն խուսափելը), որով հարկայինը նույնիսկ կրպակատերերին է վախեցնում անհիմն տուգանելուց առաջ: Այս հոդվածով էլ մինչեւ 10 տարի ազատազրկում է նախատեսվում:

Ախր ամեն ինչ տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Շատ արագ կարելի է պարզել, թե Միհրան Պողոսյանի ինչին էր պետք օֆշորում ընկերություններ բացելը: Նման ընկերություններ բացելու իմաստն ու բովանդակությունը ուղղակի պարզունակ է` նախ թաքցնել ունեցվածքը եւ երկրորդ՝ թաքցնել եկամուտը եւ խուսափել հարկերից: Եթե ունեցվածքը օրինական է, ապա այն թաքցնելու կարիք չկա: Եթե կա օրինական եկամուտ, ապա այն արդեն հարկված է եւ այլեւս թաքցնելու կարիք չկա: Եթե եկամուտը թաքցված է, ապա հարկերից խուսափելու փաստը ինքնին ապացուցված է:

Ահա հենց այս պարզ հարցերին պետք է պատասխանի քննությունը: Իսկ որպեսզի կարողանա այս հարցերին պատասխանել, պետք է քրգործը հարուցվեր բոլորովին այլ` շատ ավելի խիստ հոդվածներով: Բայց հարուցվել է մի «խեղճուկրակ» հոդվածով, որը մեր օլիգարխների «պանյատներով» կարող է նույնիսկ վիրավորական հնչել`«Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը»: Չէ մի, «ապօրինի ձեռնարկատիրոջը բարեւելը»` տուգանք 1500 դրամ:

Տպել
4550 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց