Ինչու է իշխանությունը հայտարարում, թե Հայաստանը միջուկային զենք ունի

12/05/2016 schedule09:21

ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը վերջին երկու օրերին Հայաստանի՝ միջուկային զենք ունենալու թեման հաջողությամբ տեղափոխեց միջազգային դիվանագիտական հարթակ:

Մինչեւ հիմա հարցը շոշափվում էր միայն ադրբեջանական լրատվամիջոցներում այդ երկրի փորձագետների մակարդակով, մեկումեջ էլ միջազգային որեւէ լրատվամիջոցում էին հաջողացնում այն զետեղել, ինչպես մի քանի օր առաջ «The Washington Times»-ում` «Հայաստանի միջուկային նյութերը կարող են օգտագործվել կեղտոտ ռումբ ստեղծելու համար» վերնագրով նյութը: Երեկ, սակայն, պարզվեց՝ Եվրահանձնաժողովն է հետաքրքրված այս հարցով: Նախօրեին Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոսյանչիչը լրագրողի հարցին ի պատասխան ասաց, որ այդ տեղեկատվությունը, թե Հայաստանը միջուկային զենք ունի, պետք է ստուգվի: «Դուք գիտեք մեր դիրքորոշումը միջուկային զենքի չտարածման վերաբերյալ: Դուք ծանոթ եք մեր մոտեցմանը: Այն շատ պարզ է»: Խնդրին անդրադարձավ նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան` հայտարարելով, որ ԱՄՆ-ն կտրականապես դեմ է զանգվածային ոչնչացման, այդ թվում միջուկային զենքերի տարածմանն ու օգտագործմանը: Վերջինս, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, նման կերպ է մեկնաբանել «Միջուկային զենք ունենալու մասին Երեւանի հայտարարությունը»: Հիշեցնենք, որ այս թեման շրջանառության մեջ գցեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ապրիլի 5-ին ԱԺ-ում ելույթի ժամանակ, երբ գուցե նույնիսկ հայտնի չէր զինադադարի պայմանավորվածության մասին: Այդ օրը Բագրատյանն ասաց, որ Հայաստանը կարող է եւ պետք է միջուկային զենք արտադրի: Ամսվա վերջում արդեն նա ասաց, որ այդ զենքը արդեն ստեղծված եւ իր խոսքն ուղղվում է Ադրբեջանին: Բագրատյանի խոսքը հասավ Ադրբեջան, բայց ահա միջազգային հարթակում, կարծես, այնքան էլ լուրջ չընկալվեց: Նախկին վարչապետը, պետք է խոստովանել, մի փոքր էքստրաօրդինար անձնավորություն է եւ աղմկոտ հայտարարություններ հաճախ է անում, որոնք ոչ միշտ է, որ ամբողջությամբ ճիշտ են դուրս գալիս:  

«Մի բան գիտի, որ ասում է, խելացի մարդ է, վարչապետ է եղել: Հիմքեր ունի, մենք իսկապես ատոմային էներգետիկա զարգացնող երկիր ենք, այլ բան չեմ ասում՝ ռազմական գաղտնիք է»,- նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Բագրատյանի հայտարարությունը, ասաց Արմեն Ռուստամյանը: Ավելի ուղիղ հաստատել հայտարարությունը, թե Հայաստանը նման զենք ունի, հնարավոր չէ: Ռուստամյանի խոսքն արդեն հասավ ուր որ պետք է, եւ արձագանքները չուշացան: ԵՄ-ի եւ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները ժամերի ընթացքում պատասխանեցին նրան: Երեկ լրագրողները կրկին դիմեցին Արմեն Ռուստամյանին, տեղեկացնելով, որ միջազգային արձագանքը իր հայտարարություններին կարծես թե այնքան էլ դրական չէ: Սպասվում էր, որ Ռուստամյանը կփորձի մեղմել, ԶԼՄ-ներին մեղադրել իր խոսքերը խեղաթյուրելու մեջ, բայց ոչ, նա է՛լ ավելի ագրեսիվ էր տրամադրված. «Ես ասել եմ, որ եթե վարչապետ աշխատած մարդը նման բան է ասում, ուրեմն մի բան գիտի: Նա տիրապետում է բավական լուրջ ինֆորմացիայի, որը կարող էր ասենք հասանելի չլինել բոլորին, այդ առումով հավատում եմ նրա խոսքերին: Հիմա եթե դրանից Ադրբեջանը վայնասուն է բարձրացրել, իրենք թող մտածեն իրենց կատարածների մասին: Հայաստանի առջեւ կանգնած է շատ լուրջ սպառնալիք, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհի աչքի առջեւ: Նույն ԵՄ ներկայացուցիչները փոխանակ իրենց կոչմանը համապատասխան արձագանքեն այն իրավիճակին, որն այսօր գոյություն ունի, երբ բոլորի աչքի առաջ Ադրբեջանը պատերազմական գործողություններ է իրականացնում՝ անընդհատ խոստանալով իր սպառազինություններն ավելացնել»,- ասաց նա: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Հայաստանի համար վտանգավո՞ր չի լինի, եթե պարզվի, որ Հայաստանը միջուկային զենք ունի. Ռուստամյանի պատասխանը հետեւյալն էր. «Եթե նման բան պարզվի, մենք ոչ մի վտանգ էլ չենք ունենա: Մենք էլ ասում ենք, որ զենքի բալանսը լրջորեն խախտվել է հօգուտ Ադրբեջանի, պետք է այդ բալանսը պահպանվի, այնպես որ, թող գան ու ստուգեն: Բոլորի աչքի առաջ Ադրբեջանը զինվում է ու սպառնում, կիրառելով այնպիսի զինատեսակներ, որոնք արգելված են ըստ էության»: 

Ռուստամյանը նաեւ ասաց. «Հայաստանը միջազգային պատմության մեջ երբեք սպառնալիք չի հանդիսացել, Հայաստանից երբեք պատերազմ չի սկսվել, հակառակը` Հայաստանին են միշտ պատերազմ պարտադրել: Ուրեմն` թող եվրոպական պաշտոնյաները տեսնեն, թե ով է իրական սպառնալիքը տարածաշրջանում` թուրք-ադրբեջանական տանդեմը, եւ նաեւ թող ստուգեն ու ասեն, թե այդ ի՞նչ թուրքական զորքեր են կուտակվում Նախիջեւանում: Միջազգային հանրությունը թող սանձի թուրք-ադրբեջանական տանդեմին, որն ուզում է երկու կողմից մեզ մամլիչի տակ առնել, նոր կխոսենք նորմալ հարաբերությունների մասին: Բանը բանից անցել է, նոր հիշում են ինչ- որ պայմանավորվածություններ, միջազգային չափանիշներ: Հենց այդ երկակի ստանդարտներն են պատճառը, որ այսօր այս վիճակի ենք: Միջազգային կարգը, որը պետք է կանխեր պատերազմի սպառնալիքը, այսօր խաթարված է»:

Արմեն Ռուստամյանը, հիշեցնենք, իշխող կոալիցիայի, ասել է թե, իշխանության ներկայացուցիչ է: Սրանով նրա խոսքը այլ արժեք է ստանում: Մի բան է, որ ընդդիմադիր նախկին վարչապետն է հայտարարում, թե Հայաստանը միջուկային զենք ունի, բոլորովին այլ բան, երբ դա հաստատում է ընդամենը մի քանի ամիս առաջ ՀՀ նախագահական նստավայրում կոալիցիոն համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը որպես կողմ ներկա գտնված գործիչը:  Ռուստամյանը ոչ միայն ասում է, թե Հայաստանը նման զենք ունի, այլեւ ձեռնոց է նետում միջազգային հանրությանն ու կառույցներին եւ սուր քննադատության ենթարկում նրանց` այդ թվում ԵՄ-ին, ԵԽ-ին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներին եւ այլն: Պետք է խոստովանել, նրա այս ելույթին ծանոթանալիս, առաջին միտքը, որ ծագում է, այն է, թե արդյոք մեկ-երկու բաժակ կոնյակից գլուխը տաքացա՞ծ չի եղել: Բայց մի քանի այլ հանգամանքներ հուշում են, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է նման ենթադրություններ անելու համար: Նշենք, որ Արմեն Ռուստամյանը ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի եւ տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչների պատվիրակության կազմում էր, որը վերջին օրերին հանդիպումներ ունեցավ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին պաշտոնապես ոչինչ հայտնի չէ, սակայն կարծում ենք, սա այն կազմն է, որի պատվին առնվազն ճաշ կազմակերպված կլինի, եթե ոչ Սերժ Սարգսյանի անունից, ապա նրա մասնակցությամբ: 

Հ.Գ. ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնպես երեկ լրագրողների խնդրանքով անդրադարձավ Հայաստանի միջուկային զենք ունենալու վերաբերյալ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը: Ճիշտ է, Շարմազանովն Արմեն Ռուստամյանի նման հեռուն չգնաց, սակայն մտածելու տեղիք տվող միտք այնուամենայնիվ արտահայտեց. «Թող վստահ լինեն, որ հայաստանյան իշխանությունները դեռեւս այդպիսի մտադրություն չունեն: Մենք մեր ատոմակայանն օգտագործում ենք բացառապես խաղաղասեր նպատակներով եւ էլեկտրաէներգիա արտադրելու համար»,- ասաց նա: Ըստ Շարմազանովի, Հայաստանը, փաստորեն, միջուկային զենք առայժմ չի արտադրել միայն այն պատճառով, որ իշխանությունները նման մտադրություն չունեն, որեւէ այլ խոչընդոտ գոյություն չունի էլ: Եվ բացի այդ, վաղը կարող է նման մտադրություն առաջանալ: Կոալիցիոն երկու գործընկերների այս հայտարարությունները, ակնհայտորեն, դեռ պետք է մարսել:

Հ.Գ.-1. Ապրիլյան պատերազմը սկսվեց, երբ  Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը Վաշինգտոնում մասնակցում էին Միջուկային անվտանգության գագաթաժողովին: Ալիեւը հարձակման հրաման տվել էր անմիջապես գագաթաժողովի վայրից, Սերժ Սարգսյանին զեկուցել էին ռազմական աննախադեպ լայնամասշտաբ գործողությունների մասին, երբ նա ինքնաթիռի մեջ էր եւ վերադառնում էր Երեւան:  

Տպել
6206 դիտում

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում