Հավանական է Սերժ Սարգսյանը հրաժարվի Վիեննայի հանդիպումից. այլընտրանքը պատերազմն է

13/05/2016 schedule08:53

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարծիքով՝ հասունացել է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման պահը:

Նրանք երեկ Վիեննայից` ԵԱՀԿ կենտրոնակայանից հայտարարություն տարածեցին, որտեղ ասվում էր. «Վերջին բռնությունների լույսի ներքո եւ շփման գծում լարվածությունը անհապաղ թուլացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ մենք համոզված ենք, որ հասունացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման պահը: Մեր արտգործնախարարները պատրաստ են նպաստել հաջորդ շաբաթ Վիեննայում այդ հանդիպման կազմակերպմանը: Նրանց hիմնական խնդիրն է լինելու վերահաստատել հրադադարի ռեժիմը եւ հիմնարար սկզբունքների հիման վրա համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար բարենպաստ պայմանների ստեղծումը»:

ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երկրների բարձրագույն ղեկավարության կարծիքով առանձնապես բան չի պատահել,  ապրիլի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը պարզապես մի փոքր «զվարճացել են», կրակել-մրակել են, գլուխ են կտրել, ականջ են կտրել: Ինչ է եղել որ, մի մեծ բան չէ: Եղավ՝ անցավ, մոռանանք եւ անցնենք առաջ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որում Ադրբեջանի գործողությունները դատապարտող տառ անգամ չկա,  այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել:

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման պահը հասունացել էր մինչեւ ապրիլի 2-ը, երբ մոտ չորս ամիս նրանք չնստեցին բանակցությունների սեղանի շուրջ: Ամենավերջին նման հնարավորությունը մարտի 31-ին Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթնաժողովն էր, որին մասնակցելու համար ԱՄՆ մայրաքաղաքում էին գտնվում ե՛ւ Սարգսյանը ե՛ւ Ալիեւը:  Մինչդեռ Մինսկի խումբը նեղություն չկրեց անգամ օգտագործել դա եւ հանդիպում կազմակերպել: Այդ օրերին տարածված կարծիքին, թե  հանդիպում կարող է լինել, պաշտոնապես հայտարարվեց, որ  նման բան նախատեսված չի էլ եղել: Ի՞նչն էր պատճառը, ինչո՞ւ այդ առիթը չօգտագործվեց, արդյոք որպեսզի Իլհամ Ալիեւի`մոտալուտ հարձակման պլանները չխառնվե՞ն իրար: Սա հարց է, որին Մինսկի խմբի երկրները, կարծում ենք, պետք է պատասխանեն:

Ինչ վերաբերում է մայիսի 16-ին Վիեննայում կազմակերպվող հանդիպմանը, նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պայմանավորվել են մայիսի 17-ին Վիեննայում Սիրիայի աջակցության միջազգային խմբի մասնակիցների հետ նիստ անցկացնել: Այսինքն այդ օրը Լավրովն ու Քերին Սիրիական ճգնաժամի հարցով գործ ունեն Վիեննայում, եւ իրենց թանկագին ժամանակից  մեկ-մեկուկես ժամ մեծահոգաբար պատրաստ են տրամադրել ձեռքի հետ էլ ղարաբաղյան ճգնաժամով զբաղվելու համար: 

Համանախագահների այս հայտարարությունից հետո երեկ ռուսական լրատվամիջոցներով սկսեցին ինֆորմացիոն արտահոսքեր կազմակերպվել հնարավոր հանդիպման մասին: Հայտնի դարձավ, որ ՄԽ-ն պլանավորում է այն կազմակերպել Վիեննայում առաջիկա երկուշաբթի` մայիսի 16-ին: ՌԴ արտգործնախարարության  խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ հանդիպմանը կարող են միանալ նաեւ Մինսկի խմբում համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները: Զախարովան վերջին անգամ կազմակերպվող հանդիպման մասին խոսելիս նշել էր՝ այն առաջիկա շաբաթների ընթացքում է պլանավորվում, սակայն թե  ինչ ֆորմատով՝ դեռ հնարավոր չէ ասել: Երեկ էլ նա հատուկ նշեց, որ հաջորդ շաբաթ Վիեննայում այս հանդիպումը ընդամենը պլանավորվում է, եւ ենթադրվում է, որ դրան կմասնակցեն ՄԽ երկրների նախարարները: Սա նշանակում է, որ հանդիպումը դեռեւս համաձայնեցված չէ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Վերջինի մասին իհարկե խոսելն ավելորդ է, եթե հիմա Անտարկտիդայում պինգվինների հովանու ներքո հանդիպում կազմակերպվի, Ալիեւը առանց վարանելու կգնա դրան:

Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, նախապայմաններ էր դրել բանակցային գործընթացը սկսելու համար. դրանք են՝ Ադրբեջանի գործողությունները դատապարտող հասցեական հայտարարություն, շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացում եւ երաշխիք, որ Ադրբեջանը չի գնա նման սադրանքի: Ըստ ՀՀԿ-ական գործիչների, Սարգսյանի պահանջներից երկուսը բավարարվել են: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ նույնիսկ Սերժ Սարգսյանի բառապաշարի հետ նմանություն տեսավ, ասելով, թե հայտարարության մեջ նշվում է այն, ինչի մասին խոսել է Սարգսյանը: Գուցե Շարմազանովը այլ խողովակներով տեղեկատվության է տիրապետում, որը նրան օգնել է համանախագահների հայտարարության մեջ նման երանգներ տեսնել: Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման խնդիրն է «հրադադարի ռեժիմի վերահաստատելը» եւ «բանակցությունների համար բարենպաստ պայմանների ստեղծումը»: Հրադադարի ռեժիմը չի կարող վերահաստատվել առանց ԼՂՀ-ի, քանի որ հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրվել է նաեւ ԼՂՀ ներկայացուցչի կողմից: Իսկ «բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծել» արտահայտության տակ ամեն ինչ կարելի է հասկանալ, ընդհուպ մինչեւ ձեռքսեղմումն ու ջենթլմենական ինչ-ինչ պայմանավորվածություններ: Մարիա Զախարովայի բացատրությունները, թե պլանավորված այդ հանդիպումը ինչին է վերաբերվելու, մի փոքր ավելի մոտ էին Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի բառապաշարին: «Փորձել ամրապնդել հրադադարի ռեժիմը, նվազեցնել ռազմական ռիսկերը, պայմանավորվել վստահության կոնկրետ միջոցառումների իրականացման շուրջ»,- ասաց Զախարովան եւ նշեց, որ նման հանդիպումը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Համաձայնվելու դեպքում, Սարգսյանը փաստորեն պետք է գնա բանակցությունների համար իր առաջադրած նախապայմանները բանակցելու: Նման հնարավորություն արդեն կանխատեսել էինք, թեեւ որոշակի հույսեր կային, որ բանակցությունների նախապայմանների շուրջ կխոսեն արտգործնախարարները, իսկ նախագահների մակարդակով հանդիպում տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ ասենք կրակի ուղղությունը որսացող մեկ երկու սարք հայտնված կլինի հայ-ադրբեջանական շփման գծում: Երեկ ՀՀ նախագահական նստավայրից այդպես էլ արձագանք չեղավ ՄԽ համանախագահների հայտարարությանը: Ասվեց միայն, որ Վիեննայում հնարավոր հանդիպման մասին պատշաճ կարգով  կտեղեկացվի: Օրվա վերջում, սակայն, հայտարարություն տարածեց ԼՂՀ արտգործնախարարությունը, որում չափազանց մտահոգիչ մի նախադասություն կա. «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ համարժեք եւ հասցեական միջազգային արձագանքի բացակայության պայմաններում տարածաշրջանում պատերազմի սանձազերծման նպատակով Ադրբեջանի հետեւողական եւ նպատակաուղղված գործողությունները կստանան անդառնալի բնույթ»։ Արդյոք սրանով ակնարկում են, որ պատերազմն անդառնալի՞ է:

Նույն հայտարարության մեջ ասվում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հավատարիմ մնալով հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը եւ գործադրելով բոլոր ջանքերը՝ հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնման համար, միեւնույն ժամանակ պատրաստ է ամենայն վճռականությամբ կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիայի ցանկացած փորձ»։ Այստեղ նորից նշվում է, թե ինչ է անհրաժեշտ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը վերսկսելու համար. «Միայն 1994 թ. մայիսի 12-ի համաձայնագրի լիակատար կիրարկումը եւ ճգնաժամային իրավիճակների վաղ նախազգուշացման եւ կայունացման միջոցների ամբողջական  համալիր պարունակող 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրի գործնական կիրառումը կարող են անհրաժեշտ պայմաններ ստեղծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման համար»։

Դատելով Շարմազանովի արձագանքից, Սերժ Սարգսյանը հակված է տեղի տալ ԵԱՀԿ ՄԽ-ի բավական բարձր նոտայով ճնշումներին եւ մեկնել Վիեննայի հանդիպմանը: Դատելով ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունից, հավանականությունը մեծ է, որ նա կհրաժարվի հանդիպումից: Ամեն դեպքում ակնհայտ է, որ առաջիկա հանգստյան օրերին եւ դրանց հաջորդող օրերին ռազմական գործողությունների վերսկսման վտանգն ավելի մեծ է, քան էր` Շուշիի ազատագրման օրերին:

Տպել
8233 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց