Սարգսյանն ու Լավրովը շաղակրատում էին, Ալիեւը «տապոռ» դեմքով նստած էր. վերջը լավ լինի VIDEO

17/05/2016 schedule10:29

Երեկ Երեւանի ժամանակով 23.00-ին Վիեննայում՝ «Բրիստոլ» հյուրանոցի սրահներից մեկում մեկնարկեց Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: 

Այս հանդիպումը հսկայական նշանակություն է ունենալու այն հարցում, թե ինչպես կշարունակվի ղարաբաղյան հակամարտությունը`բանակցային ճանապարհով, թե պատերազմով: Այն տեղի է ունենում ապրիլի լույս 2-ին վերսկսված պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների համառ միջնորդության արդյունքում: Միայն նշենք, որ ՀՀ նախագահական նստավայրը մինչեւ վերջին պահն այդպես էլ չհաստատեց, որ Վիեննայում Սերժ Սարգսյանը կհանդիպի Ալիեւի հետ: Շաբաթ օրը տարածված հաղորդագրության մեջ ընդամենը ասվում էր, որ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին մեկնելու է Ավստրիա, որտեղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:

 Նշված աշխատանքային հանդիպումները սկսվեցին Եվրոպական Միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումով: Այնուհետեւ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Նախագահական պատվիրակության հետ Ավստրիա մեկնած լրագրողները դեպքի վայրից հաղորդում էին, որ մասնավորապես ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման արդյունքներից է կախված՝ կկայանա՞ արդյոք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը, թե ոչ: Նախագահական նստավայրի հաղորդագրության համաձայն, Քերիի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության գոտում հրադադարի կոպիտ խախտման հետեւանքով ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շուտափույթ ներդրումը: Սարգսյանը հույս է հայտնել, որ համանախագահող երկրները նույնպիսի հետեւողականությամբ իրենց հասցեական դիրքորոշումներով ու հստակ քայլերով կնպաստեն բանակցությունների վերսկսման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Գրեթե նույնն է եղել նաեւ Մոգերինիի հետ հանդիպման բովանդակությունը: Հայկական կողմը կարեւորել է ԵՄ ներկայացուցիչների այցելությունները հակամարտությունից տուժած շրջաններ: Ջոն Քերին եւ ֆեդերիկա Մոգերինին առանձին հանդիպումներ ունեցան նաեւ Իլհամ Ալիեւի հետ: Առանձին հանդիպեցին նաեւ ԱՄՆ պետքարտուղարը եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքէջը նախապես ներկայացրել էր Վիեննայում Քերիի հանդիպումների ժամանակացույցը, որտեղ մոտ մեկուկես ժամ հատկացված էր ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը, 20-ական րոպե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումներին եւ նշված էր, որ Երեւանի ժամանակով 23.20-ին Քերին մասնակցելու է Ղարաբաղյան հակամարտության հարցով հանդիպման: Հանդիպումները փաստորեն ավելի արագ ընթացան, քան նախատեսել էր ամերիկյան կողմը եւ վերջին`մեծ կազմով հանդիպումը` Ղարաբաղյան հակամարտության հարցով, սկսվեց 20 րոպե շուտ:

Ի սկզբանե հայտարարվել էր, որ այն տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Անմիջապես հանդիպման պահին ՀՀ նախագահի խոսնակի տարածած լուսանկարում երեւաց, թե ինչպես են սեղանի շուրջ տեղավորվել մասնակիցները: Գլխավերեւում ԱՄՆ-ի, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԵԱՀԿ-ի դրոշների տակ նստել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով  ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, Ջոն Քերին եւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ձախ կողմում նստել են Էդուարդ Նալբանդյանը, Սերժ Սարգսյանը եւ Սերգեյ Լավրովը: Աջ կողմում` Էլմար Մամեդյարովը՝ Նալբանդյանի դիմաց, Իլհամ Ալիեւը` Սերժ Սարգսյանի դիմաց, եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն` Սերգեյ Լավրովի դիմաց: Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահները համապատասխանաբար իրենց երկրների ԱԳ նախարարների կողքին էին:

Ավելի ուշ նաեւ տեսագրություն հայտնվեց հանդիպումից առաջ արարողակարգային նկարահանումներից: Այստեղ երեւում է, թե ինչպես են Սերժ Սարգսյանն ու Սերգեյ Լավրովն անբռնազբոս շփվում, ծիծաղում, մի պահ նույնիսկ Սարգսյանը գլխի արհամարհական շարժումով Ալիեւի կողմն է ցույց տալիս, որից հետո երկուսով կրկին ծիծաղում են` այնպես, ինչպես վայել է իսկական «ռազմավարական դաշնակիցներին»: Այդ նույն ժամանակ Էլմար Մամեդյարովը անկանոն շարժումներ է անում, իսկ Իլհամ Ալիեւը նստած է, եթե հնարավորինս մեղմ արտահայտվենք` դեմքի ոչինչ չասող արտահայտությամբ:

Երեկ օրվա ընթացքում տարբեր փորձագետներ հայկական եւ ռուսական ԶԼՄ-ներով մեկնաբանում էին Վիեննայում սպասվող հանդիպումը: Ռուսաստանի Ազգային ռազմավարության հարցերով խորհրդի գլխավոր տնօրեն Վալերի Խոմյակովը Коммерсант-ի հետ զրույցում ասել էր, թե Սարգսյան-Ալիեւ հանդիպումից պետք չէ շատ բան ակնկալել, քանի որ Բաքվի ու Երեւանի հակամարտության հիմքում բազմամյա հակասություններն են. «Շատ կարեւոր է, որ երկու նախագահները հանդիպեն։ Տեսնենք, թե ինչպես են նրանք միմյանց հետ շփվելու, միմյանց ձեռք կսեղմեն արդյոք եւ այլն. այդ մանրուքները երբեմն շատ բանի մասին են խոսում։ Առաջին քայլը՝ ինչպես դա տեղի կունենա, կարող է որոշակի հիմք ստեղծել այդ կրքերի հետագա աստիճանական հանդարտեցման համար»,- ասել էր Խոմյակովը: Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերն էլ կարծիք էր հայտնել, որ բախումների դադարեցման համար հիմք կա, թեեւ քաղաքական կարգավորումը ներկայումս նույնքան հեռու է, որքան 10,15, 20 տարի առաջ։ ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը, 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով սպասվող հանդիպումը, ասել էր, որ հանդիպումից որեւէ նոր բան սպասել պետք չէ: «Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բազմիցս հանդիպել են միջնորդների մասնակցությամբ, եւ այդ հանդիպումները որեւէ արդյունք չեն տվել: Ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է: Այլեւս հասցեական հայտարարությունների ժամանակն է: Սակայն, ցավոք սրտի, միջնորդների մեջ դիրքորոշումների համաձայնեցում եւ Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու կամք չեմ տեսնում»,- ասել էր Սկակովը:

Ղարաբաղյան հակամարտությունում ստեղծված իրավիճակը մեկնաբանեց նաեւ ԵԱՀԿ-ում այժմ նախագահող Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, որը նույնպես Վիեննայում էր եւ լրագրողների հետ շփվեց ՄԽ ֆորմատով հանդիպումից առաջ, որին մասնակցելու պատվին այդպես էլ, փաստորեն, չարժանացավ: «Որքան ձգվում է հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, այնքան կողմերը սպառազինվում են, այնքան մեծանում է նոր էսկալացիայի ռիսկը, այդ թվում` պատերազմի ռիսկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- ըստ РИА Новости-ի՝ ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը: «Շփման գծի երկայնքով կատաղի մարտերը, որոնք տեղի են ունեցել վեց շաբաթ առաջ, ցույց են տալիս, որ բազմամյա ստատուս քվոն կայացած չէ երկարաժամկետ կտրվածքով: Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն երկար տարիներ փորձում են կոնսոլիդացիա ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանման եւ քաղաքական գործընթացի վերսկսման շուրջ: Գերմանիան, որպես ԵԱՀԿ նախագահ, աջակցում է դրան: Մեր կարծիքով` նպատակը պետք է լինի շփման գծում հրադադարի ռեժիմի հաստատումն ու ամրապնդումը, վստահությանն ուղղված միջոցառումների համաձայնեցումը եւ բանակցային գործընթացի սկսումը: Դա որոշ ժամանակ է պահանջում, մոտ օրերս որոշում չի լինի»,- մասնավորապես` ասել է Շտայնմայերը:

Մի փոքր ավելի լավատես էր ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը  «Ազատության» հետ զրույցում հույս հայտնեց, որ ՄԽ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպման ժամանակ արդյունավետ քննարկում տեղի կունենա: «Մենք այս երեկո շատ կարեւոր հարցեր ունենք քննարկելու նախագահների հետ: Առաջինը եւ ամենակարեւորը՝ մենք ակնկալում ենք, որ երկու նախագահները մեզ կվստահեցնեն, որ 1994-95 թվականների հրադադարի համաձայնագրերը պահպանելու են: Մենք նաեւ ակնկալում ենք քննարկել վստահության բարձրացման միջոցների մասին: Մենք ուզում ենք սկսել բանակցություններ, որոնք կավարտվեն համապարփակ կարգավորմամբ, մինչդեռ, քանի դեռ պատերազմական գործողությունները շարունակվում են, նման բանակցություններ վարել հնարավոր չէ: Այս առումով՝ ես վստահ եմ, որ նախարարները նախագահների հետ կքննարկեն հավասարակշռության վերահաստատման մեխանիզմները, վստահության բարձրացման միջոցները, ինչպես նաեւ անհրաժեշտ հումանիտար քայլերը: Մենք նաեւ հույս ունենք, որ նախագահները կհամաձայնեն առաջ շարժել բանակցային գործընթացը համապարփակ կարգավորման ուղղությամբ»,- ասաց Ուորլիքը հանդիպումից մոտ երկու ժամ առաջ: Ուորլիքը ակնկալում էր, որ անմիջապես հանդիպումից հետո ինքը կկարողանա հայտարարել, թե այնտեղ լուրջ առաջընթաց է արձանագրվել:

Հանդիպումն ավարտվեց Երեւանի ժամանակով կեսգիշերն անց, տեւեց շուրջ երկու ժամ: Սրահից դուրս գալիս, «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես անցավ հանդիպումը Սերժ Սարգսյանը արձագանքեց. «Նորմալ, կարծում եմ հիմա հայտարարություն կանեն, կլսեք»:

Ուշ գիշերին ԵԱՀԿ պաշտոնական կայքում հայտնվեց համանախագահող երկրների արտգործնախարարների մակարդակով արված`երեկվա հանդիպման արդյունքներով ամփոփիչ  հայտարարությունը, որ ներկայացնում ենք ստորեւ.

«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին եւ Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետական քարտուղար Հարլեմ Դեզիրը, որոնք ներկայացնում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, այսօր հանդիպում են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ առաջ մղելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը։ Ասվում է ԵԱՀԿ Մինկսի խմբի պաշտոնական էջում:

Նրանք վերահաստատել են, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Համանախագահները շեշտել են 1994 եւ 1995թ. հրադադարի համաձայնագրերը պահպանելու կարեւորությունը:

Նախագահները տեղի ունեցած հանդիպման ժամանակ վերահաստատել են իրենց հավատարմությունը հրադադարին եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Հետագա բռնության ռիսկը նվազեցնելու նպատակով նրանք համաձայնել են հնարավորինս կարճ ժամանակում ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմը։ Նախագահները նաեւ համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներակայացուցչի գործող գրասենյակի ընդլայնմանը։ Վերջապես, նրանք համաձայնել են շարունակել ԿԽՄԿ հովանու ներքո իրականացնել անհետ կորած անձանց մասին տեղեկատվության փոխանակում, ինչին նախագահները հավատարմություն էին հայտնել 2014թ․ հոկտեմբերին Փարիզի գագաթաժողովի ժամանակ:

Նախագահները համաձայնություն են տվել անցկացնել բանակցությունների հաջորդ փուլը հունիս ամսին փոխադարձաբար ընդունելի վայրում՝ նպատակ հետապնդելով շարունակել բանակցությունները համապարփակ կարգավորման շուրջ»։

Տպել
7914 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)