Վիեննայից հետո կողմերը պետք է ծանր զրահատեխնիկան առաջնագծից հեռացնեն

18/05/2016 schedule20:47

Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված Վիեննայի բանակցությունները ավարտվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ:

Ճիշտ է, այս հայտարարության բովանդակությունն ու բառապաշարն իսկապես համընկնում է ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի արած մի շարք շեշտադրումների հետ եւ նաեւ ինչ-որ իմաստով նրա առաջ քաշած նախապայմանների բավարարում կարելի է համարել, սակայն սատանան, ինչպես ասում են, նրբությունների մեջ է:

Քերին ու Լավրովը հիասթափեցնում են 

Հայտարարության մեջ 1994-95 թթ. հրադադարի համաձայնագրերի հիշատակումը վերագրվում է  ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին եւ ոչ թե կողմերին:  «Համանախագահները շեշտել են 1994թ. եւ 1995թ. հրադադարի համաձայնագրերը պահպանելու կարեւորությունը»,-ասվում է հայտարարության մեջ, ինչը բոլորովին չի նշանակում, որ օրինակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայն է համանախագահների հետ: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների`Վիեննայի հանդիպման ժամանակ ստանձնած պարտավորությունների մասով հայտարարության մեջ միայն ասվում է. «Նախագահները տեղի ունեցած հանդիպման ժամանակ վերահաստատել են իրենց հավատարմությունը հրադադարին եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հետագա բռնության ռիսկը նվազեցնելու նպատակով նրանք համաձայնել են հնարավորինս կարճ ժամանակում ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմը։ Նախագահները նաեւ համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գործող գրասենյակի ընդլայնմանը»:

Հրադադարին հավատարմության վերահաստատումը Ալիեւի դեպքում փուչ խոսք է, իսկ ինչ վերաբերվում է ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմը ավարտին հասցնելուն, ապա բոլորովին հասկանալի չէ ինչի մասին է խոսքը: Ինչ է նշանակում ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմը ավարտին հասցնել: Ինչ մեխանիզմ, որտեղ է այդ մեխանիզմը, ինչպես ավարտին հասցնել: Իհարկե, ցանկության դեպքում այս նախադասության տակ կարելի է հասկանալ հակամարտ զորքերի շփման գծում զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմների ներդրումը, սակայն այստեղ իսկապես խոսքը դրա մասին չէ, որովհետեւ նման  գործընթաց չի էլ սկսվել, որ ավարտին հասցվի: Իսկ եթե խոսքը նման մեխանիզմների մշակումը (սրանով ներկայում զբաղվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան) ավարտին հասցնելու մասին է, ապա նախ դա երկար գործընթաց է, եւ հետո վերոնշյալ հայտարարությունից չի կարելի ենթադրել, որ Ալիեւը համաձայնել է այդ մեխանիզմների ներդրմանը: Կարող է մշակումն ավարտվել, եւ ներկայացված մեխանիզմն Ալիեւի հավանությանը չարժանանա: Ստացվում է, որ միակ շոշափելի արդյունքը, որ կհետեւի Վիեննայի հանդիպմանը, ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումն է:

Սա էլ իհարկե քիչ չէ, բայց մենք գիտենք, որ ամեն անգամ, երբ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչն ու իր գրասենյակի անդամները գնում են շփման գիծ՝ դիտարկում իրականացնելու, այդ պահին եւ այդ վայրում կատարյալ խաղաղություն է տիրում: Նրանց հեռանալուց հետո Ադրբեջանը կրակ է բացում, ինչպես եղավ անցյալ շաբաթ: Բայց եթե հիմա գրասենյակի ներկայացուցիչները պետք է մշտական հիմունքներով տեղակայվեն շփման գծի տարբեր հատվածներում, ասենք՝ պատահականության սկզբունքով, դա իհարկե կարելի է որոշակի արդյունք համարել:

Ալիեւը ջենթլմենի խո՞սք է տվել

Մյուս կողմից մի տեսակ անհասկանալի է, թե ինչի վրա են հենվում երեք ԱԳ նախարարները, երբ իրենց հայտարարության մեջ ասում են՝ նախագահները «համաձայնել են», կամ «վերահաստատել են իրենց հավատարմությունը»: Ինչպես են համաձայնել, որտեղ է երեւում, որ համաձայնել են, կամ ինչպես են վերահաստատել: Եթե խոսքը բանավոր համաձայնությունների մասին է, ապա դա լուրջ չէ: Նման ձեւաչափով «պայմանավորվածություններ» նախկինում էլ են ձեռք բերվել, որոնք արձանագրվել են ավելի բարձր մակարդակով արված հայտարարություններում: Արտգործնախարար Նալբանդյանն է սիրում հաճախ հիշեցնել, որ գոյություն ունեն ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահների հինգ հայտնի հայտարարությունները, որոնք Ադրբեջանի նախագահը պարզապես անտեսում է:

Մինչեւ ապրիլյան էսկալացիան իհարկե կարելի էր նման մի տասը-տասնհինգ հայտարարություն էլ անել եւ հանձնել Ադրբեջանի հայեցողությանը, սակայն պատերազմական գործողությունների վերսկսումից հետո դժվար է հավատալ, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Հայաստանը Վիեննայում հավաքվել էին Ադրբեջանի նախագահին հերթական նման հայտարարությունը «հրամցնելու» համար:

Այս այսբերգը քանի կողմ ունի

Բացի դա, անորոշ մնաց մեկ ուրիշ շատ կարեւոր հարց. ինչ է որոշվել երկու կողմերում ռազմական տեխնիկայի եւ զինված ուժերի հսկայածավալ կուտակումների հետ կապված: Հնարավոր չէր, որ հանդիպման ժամանակ այս հարցը չքննարկվեր: Առնվազն իբրեւ «հրադադարին եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը իրենց հավատարմությունը վերահաստատելու» ապացույց՝ կողմերը պետք է որպես առաջին քայլ՝ համաձայնեին առաջին գծից հետ քաշել, օրինակ` ծանր զրահատեխնիկան: Հանդիպման արդյունքներով, սակայն, նման պայմանավորվածության մասին հայտնի չէ: Բայց ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նույնպես թեմայի շրջանակներում արած արտահայտություններ ունեն, որ հաճախ են օգտագործում: Օրինակ, որ նման հանդիպումները ունենում են նաեւ «այսբերգի չերեւացող կողմը»: Խոսքը հանդիպման այն հատվածի մասին է, որի բովանդակությունը, ընդհանուր որոշման համաձայն, հանդիպման սրահից դուրս չի գալիս:

Սերժ Սարգսյանը տունդարձի ճանապարհին նախագահական օդանավում լրագրողների հարցերին պատասխանելիս ասում է, որ  ինքը եւ իր գործընկերները բավարարված են հանդիպման արդյունքներով: «Մանրամասներին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, ելնելով մի քանի հանգամանքներից»,- շարունակում է նա: Հետաքրքիրը, բնականաբար, մանրամասներն են, եւ նաեւ այն հանգամանքները, որոնք թույլ չեն տալիս դրանց անդրադառնալ: Ամեն դեպքում, կարծում ենք, որոշ ժամանակ անց ինֆորմացիոն որոշակի արտահոսք կլինի, որը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել Վիեննայում:

Իսկ եթե պարզվի, որ այսբերգի չերեւացող կողմ չկա եւ տեղի է ունեցել միայն այն, ինչ ամփոփված է համանախագահող երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ, ապա կարելի է եզրակացնել, որ Վիեննայի հանդիպումը ղարաբաղյան բանակցային ողջ պատմության ընթացքում ամենաանտեղի, անարդյունավետ եւ իզուր կազմակերպված հանդիպումն է եղել: Սերժ Սարգսյանի հարցազրույցում արտահայտած որոշակի մտքերy, տարբեր երկրների ԱԳ նախարարությունների ողջույնի ուղերձները, տարբեր միջազգային գործիչների արձագանքները, սակայն, հակառակի ուղղությամբ որոշակի  հույսեր են ներշնչում:

Ուորլիքը չափազանց ոգեւորված է

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները զգուշավոր լավատեսության հիմքեր են տալիս։ Հանդիպման փաստը ողջունել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Արցախի ԱԳՆ-ները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վիեննայի արդյունքները քննարկել է անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը իր ուրախությունն է հայտնել առ այն, որ երկու նախագահները հրադադարի պահպանման եւ խաղաղ կարգավորման հանձնառություն են ստանձնել, եւ խոստացել է ակտիվորեն աջակցել հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքներին: Դե իսկ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Մինսկի խումբը չափազանց ոգեւորված է Վիեննայի հանդիպման արդյունքներով: Ըստ Ուորլիքի, երկու նախագահները քաղաքական կամք են ցուցաբերել, որպեսզի դուրս գան ստատուս-քվոյի շրջանակից:

Սարգսյանը չափազանց զուսպ է

Սերժ Սարգսյանի գնահատականները շատ ավելի զգուշավոր էին: Ներկայացնենք օդանավի մեջ հարցազրույցից մի հատված.

Սարգսյան.- Յուրաքանչյուր կողմ, որ գնում է հանդիպման, ունենում է իր նպատակը: Ակնհայտ է, որ համանախագահներն ունեին իրենց նպատակը, Ադրբեջանն ուներ իր նպատակը, մենք ունեինք մեր նպատակը: Մեր նպատակն էր պարզել, թե արդյոք իրականության մեջ բանակցությունները մտել են փակուղի եւ այլ ելք չկա, քան պատերազմել, թե այնուամենայնիվ մենք կարող ենք խնդիրը լուծել քիչ կորուստներով: Ընդհանուր առմամբ, ես եւ իմ գործընկերները բավարարված ենք հանդիպման արդյունքներով, եւ սրա մասին շատ ավելի հստակ կարող ենք ասել, երբ կհնչի համանախագահների հայտարարությունը: Մանրամասներին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, ելնելով մի քանի հանգամանքներից, բայց, այդուհանդերձ, Ադրբեջանի նախագահը հավաստիացրեց, որ իր երկիրը եւ ինքը անձամբ նպատակ չունի պատերազմական գործողություններով հասնել ինչ-որ մի խնդրի լուծման: Շատ լավ հասկանում եք եւ կարծում եմ նաեւ` կանխատեսում եք իմ արձագանքը, որը հետեւյալն էր`«Դա լավ է, բայց քիչ հավատ է ներշնչում»: Որովհետեւ այդպիսի խոսակցություններ եղել են բազմիցս, իսկ իրականության մեջ արդեն մի քանի տարի է, որ պայմանավորվածությունը չի պահպանվում: Բայց մենք իրավունք չունենք միայն մեր ենթադրություններով կամ կանխատեսումներով առաջնորդվելու, որովհետեւ պատերազմը լավագույն լուծումը չէ: Ուստի կտեսնենք, թե իրադարձությունները ինչպես կզարգանան: Բոլոր պարագաներում մենք պատրաստ ենք ցանկացած ելքի, իհարկե, մեր ցանկությունն է, որպեսզի այդ ելքը լինի խաղաղ ճանապարհով:

Հարց.- Ի՞նչ հիմնական խնդիրների շուրջ էին քննարկումները ծավալվում, կարո՞ղ ենք խոսել որոշակի արդյունքների մասին:

Սարգսյան. Արդյունքները կյանքը ցույց կտա: Հիմա որեւէ մեկի փոխարեն հավաստիացումներ անելը ճիշտ չի իմ կողմից: Մեր նպատակն է, որպեսզի մեր պրոբլեմները լուծենք խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով: Բայց եթե ադրբեջանցիները դրժեն իրենց խոստումները եւ խախտեն հրադադարի պայմանները, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխանել: Իրականությունը սա է: Հուսով եմ, որ խախտումները քիչ կլինեն, ես չեմ կարծում, որ վաղվանից բացառվելու են խախտումները, բայց հուսով եմ, որ շատ ավելի հանդարտ կլինի, քան եղել է մինչ այսօր (...) Պայմանավորվածությունների ձեռքբերմանը մենք շատ մեծ ուշադրություն չպետք է դարձնենք, հաշվի առնելով անցյալի մեր փորձը. մենք 20 հանդիպում ենք ունեցել, այդ հանդիպումների ընթացքում բազմաթիվ բաների մասին ենք պայմանավորվել, բայց Ադրբեջանի նախագահը, վերադառնալով Բաքու, բոլորովին այլ հայտարարություններ է արել, կյանքը ցույց կտա, թե այս անգամ իրադարձությունները ինչպես կզարգանան:

Սերժ Սարգսյանը նաեւ պատմում է, որ Իլհամ Ալիեւը Վիեննայի հանդիպմանը, նայելով ներկաների աչքերի մեջ, հայտարարել է, թե Հայաստանն է սկսել ապրիլյան պատերազմը եւ բազմիցս կրկնել է, որ Ադրբեջանը խաղաղությամբ է ուզում հարցը լուծել: Այստեղ ամբողջ նրբությունն այն է, որ ներկաներից բոլորը շատ լավ գիտեն, թե ով է սկսել պատերազմը եւ Ալիեւն էլ գիտի, որ նրանք դա գիտեն:

«Լավ վիճակ չէ, բայց իրական վիճակը սա է»,- այս առիթով բավական ծանր եզրակացություն արեց Սարգսյանը: Նա նաեւ ասաց, որ «գրավյալ տարածքներից» հայկական զորքերի դուրսբերման մասին էլ է խոսք գնացել Վիեննայում, սակայն նշեց, որ դա տեղի է ունեցել այլ կոնտեքստում, որը քիչ է վերաբերել հանդիպմանը: Ամենահետաքրքիրը Սերգեյ Լավրովի կողքը նստելու վերաբերյալ Սարգսյանի մեկնաբանությունն էր: Ինչպես արդեն գրել ենք, Սարգսյանն ու Լավրովը իրար կողք էին նստած եւ մի լավ շաղակրատում էին, մինչդեռ Ալիեւի կողքին Ֆրանսիայի ԱԳ նախարարն էր տեղավորվել, որը առհասարակ հայտնի չէ որպես միջազգային ֆիգուր: Հարցին, թե արդյոք նախապես համաձայնեցվա՞ծ է եղել, թե ով ում կողքը պետք է նստի, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ոչ, թեեւ նրա պատասխանից բխում էր, որ ինչ-որ մեկը առնվազն նախապես մտածած է եղել:

«Չեմ կարծում, որ դա շատ էական նշանակություն ունի, առավել եւս այսօրվա իրողությունների պայմաններում»,- ասաց նա, ակնհայտորեն նկատի ունենալով Լավրովի՝ իր կողքը «ընկնելու» հանգամանքը:  

Տպել
3972 դիտում

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)