Վիրավոր Ռուբենին մահճակալով դուրս են բերում մաքուր օդի. 52 զինծառայող դեռ բուժվում է

21/05/2016 schedule19:30

ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալներում, ինչպես նաեւ քաղաքացիական բժշկական կենտրոններում երեկվա դրությամբ շարունակում էր բուժում ստանալ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին լարվածության հետեւանքով վիրավորված 52 զինծառայող:

Այս տեղեկությունը մեր զրույցում փոխանցեց կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը: Ծայրահեղ ծանր է գնահատվում այստեղ գտնվող վիրավոր զինծառայողներից միայն մեկի՝ Հովհաննես Պողոսյանի վիճակը: Նա կենտրոնական հոսպիտալ ընդունված վերջին վիրավորն է: Լեռնային Ղարաբաղից Երեւան է տեղափոխվել անցյալ կիրակի: «Զինծառայողը ստացել է գլխի հրազենային մեծ վնասվածք, անգիտակից է, շնչում է արհեստական շնչառության սարքի օգնությամբ»,- ասաց Արտաշես Խաչատրյանը: 21-ամյա զինծառայողի վիճակում, ըստ նրա, դրական տեղաշարժ այս օրերի ընթացքում չի նկատվել: Կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող եւս երկու զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Նրանք են Ավետիս Զարգարյանը եւ Ռոլանդ Սահակյանը: Առաջինը պարանոցի վիրավորում է ստացել, երկրորդը՝ կրծքավանդակի, որովայնի եւ ողնաշարի: Նրանք գիտակցություն ունեն: Ինչպես եւ Հովհաննեսը՝ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Երեքի կյանքին էլ վտանգ է սպառնում:  

Չի անցել նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող երեք զինծառայողի` Ռուբեն Առաքելյանի, Արման Լազգիյանի եւ Էրիկ Բաբայանի կյանքին սպառնացող վտանգը: Նրանք նույնպես շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում: Թե՛ Ռուբենը, եւ թե՛ Արմանը ունեն ողնուղեղի եւ ողնաշարի վնասվածք: «Ռուբենի վիճակը կայուն է, նրան իմ հանձնարարությամբ արդեն դուրս են բերում, ման են ածում «Էրեբունիի» բակում, որ տղան մի քիչ ուրախանա, մարդ տեսնի, մաքուր օդ շնչի: Դա արվում է հատուկ մահճակալով, կողքը թթվածին է դրվում, ռեանիմատոլոգ է ուղեկցում: Դուրս է գալիս, մի կես ժամ պտտվում է, վերադառնում: Դրանից տրամադրությունը շատ բարձրացել է, եւ դա շատ կարեւոր բան է»,- ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

Արմանի առողջական վիճակը, որը մի քանի օր առաջ վատթարացել էր եւ հերթական վիրահատության անհրաժեշտությունը առաջ բերել, վերադարձել է մինչվիրահատական դրություն: «Վիրահատությանը նախորդող արնահոսությունը, որն իր մոտ սկսեց, իհարկե, վիճակը մի քիչ վատացրել է, բայց հիմա անալիզների արդյունքները վերադարձել են նախկին ցուցանիշներին: Իր ինքնազգացողությունն էլ է արդեն եկել մինչեւ վիրահատության վիճակին»,- շարունակեց բժշկական կենտրոնի տնօրենը:

Խոսելով վերակենդանացման բաժանմունքում գտվող մյուս վիրավոր զինծառայող Էրիկ Բաբայանի մասին՝ նա նկատեց, որ Էրիկի բուժման դեպքում բավականին դրական առաջընթաց կա: «Իհարկե, Էրիկի տրավմաները քանակապես երեւի թե ամենաշատն են, եւ դինամիկան նրանով է դրական, որ Էրիկը արդեն իսկ (ավելի քան մեկ ամիս) չի ստանում հեմոդիալիզ, ինքնուրույն բավականին քանակով մեզ է արտադրում, եւ այդ թունավոր նյութերը արդեն երիկամը կարողանում է  դուրս բերել: Առաջընթաց է նաեւ, որ ջերմություն չունի: Պարբերաբար իրեն միացնում են արհեստական շնչառության սարքին, որովհետեւ թոքերի ծանր սալջարդ ունի: Այդ սալջարդի կապակցությամբ քննարկվում է բուժման հետագա տակտիկան: Դեռ այդ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց այդ փուլն էլ վստահ եմ, որ առաջիկա օրերին կավարտենք: Դրանից մի որոշ ժամանակ հետո, երեւի երկու-երեք ամսից, Էրիկին անհրաժեշտ կլինի կոնքազդրային հոդի պրոթեզավորում, որովհետեւ կոնքազդրային հոդ նա ընդհանրապես չունի»,- մանրամասնեց Միքայել Մանուկյանը:

Շատ ավելի լավացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող չորրորդ վիրավորի՝ կապիտան Վալերիկ Մեհրաբյանի վիճակը: Արդեն նույնիսկ խոսվում է նրան դուրս գրելու հնարավորության մասին: Մոտ երկու շաբաթ է, ինչ Վալերիկ Մեհրաբյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: «Առողջական վիճակը կամաց-կամաց, փուլ առ փուլ գնում է դեպի լավացում: Դուրսգրումը երեւի թե կլինի առաջիկա տասը օրվա ընթացքում»,- ասաց բուժհաստատության գործադիր տնօրենը: Նա վստահեցրեց, որ զինծառայողը ամբողջությամբ կապաքինվի: «Լրիվ ապաքինում կլինի, բայց ոչ 10 օրից, որովհետեւ մոտ վեց ամիս հետո նրան եւս մեկ վիրահատություն է սպասվում: Նաեւ կոտրվածքներ ունի եւ այլն, բայց դրանք լուծվող խնդիրներ են: Վստահ եմ, որ հաշմանդամ չի մնա»,- ասաց Մանուկյանը:

Հավելենք, որ ապրիլի առաջին օրերից՝ պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել 9 վիրավոր զինծառայող: Նրանցից չորսը լավացումով դուրս է գրվել: Մեկը տեղափոխվել է հայաստանյան Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն:

Տպել
5750 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին