Ապրիլյան պատերազմը իր ազդեցությունն է թողել ներքին քաղաքականության վրա. Թեւան Պողոսյան

24/05/2016 schedule09:25

Հարցազրույց պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ

- Պարոն Պողոսյան, ապրիլյան պատերազմից հետո ներքաղաքական զարգացումներն, ըստ ձեզ, ինչպե՞ս կընթանան: Պատերազմը փոփոխություն մտցրե՞ց ներքաղաքական օրակարգում, թե՞ ոչ:

- Մեր պատերազմը չի ավարտվել, գնում է, եւ մենք պետք է համապատասխան հոգեբանությամբ առաջ շարժվենք: Մյուս կողմից, ցանկացած գործողություն էլ ամեն օր մի բան փոխում է: Եթե մինչեւ ապրիլի 2-ը այլ փոփոխություններ էին նախանշված, ապա հիմա գաղափարն այն է, որ պետական մարմինները իրենց խոսքերից, թե՝ մենք հասկացանք, տեսանք մեր բացթողումները, կուղղենք, կկարգավորենք, պետք է անցնեն գործողությունների: Ցավոք, այսօրվա դրությամբ դեռ ավելի շատ միայն խոսակցություն ենք լսում, քան` գործողություն տեսնում: Ճշմարտությունն ասելու համար պետք է նշենք նաեւ, որ կան ինչ-որ հրահանգներ, պաշտոնանկություններ եղան, բայց ես չէի ասի, թե այդ ամենը մենք կարող ենք ընկալել որպես անշրջելի գործընթաց: Այսօր ամենակարեւորն այն է, որ ցանկացած փոփոխություն, որ կատարում ենք, դառնա անշրջելի: Հիմա նման զգացողություն չկա, որովհետեւ մի կողմից հայտարարվում է, որ 800 մեքենա է կրճատվում, հաջորդ օրերին ասում են, որ այդ 800 մեքենաները այսպես թե այնպես՝ չէին օգտագործվում, անսարք էին: Ասում են` այսքան մարդ են ազատելու, հաջորդ օրը պարզվում է, որ դրանք այն հաստիքներն էին, որտեղ այսպես թե այնպես՝ մարդ չկար: Բա էլ ի՞նչն եք կրճատել: Խոսում ենք փոփոխությունների մասին, բայց ռեալ կյանքում այլ բան է տեղի ունենում:

- Դուք անդրադարձաք հիմնականում իշխանության գործողություններին: Իմ հարցը վերաբերում էր ներքաղաքական դաշտում բոլոր խաղացողների գործողությունների վրա պատերազմի հնարավոր ազդեցությանը: Օրինակ, ընդդիմությունը, կարծես թե, ծրագրել էր նոր Ընտրական օրենսգրքի վրա ներքաղաքական ինչ-որ գործընթաց կառուցել, ինչը չստացվեց՝ որոշ չափով օբյեկտիվ պատճառներով, որոշ չափով`գուցե նաեւ պատերազմի պատճառով:

- Բնականաբար ապրիլյան պատերազմն իր ազդեցությունն է թողել բոլոր, այդ թվում նաեւ՝ ներքաղաքական այդ խնդիրների վրա, որովհետեւ հիմա մի փոքր այլ ձեւով ենք ընկալում, թե ինչպես պետք է հարցերը բարձրաձայնվեն եւ սրվեն: Բայց պետք է մի բան հասկանանք` պետք է ամեն դեպքում պայքարը հետեւողական լինի, հատկապես ինստիտուցիոնալ մակարդակում: Պարզ է, որ ցանկացած ասած բառն իր ազդեցությունն է ունենալու ինչպես մեզ մոտ, այնպես էլ` թշնամիների մոտ, եւ այդ պարագայում մի քիչ այլ ոճով ես սկսում խոսել կամ գործընթաց ձեւավորել, բայց դա չի նշանակում, որ գործողությունները չպետք է արվեն: Ես ոնց հասկանում եմ, ԸՕ շուրջ  գործընթացը կա, քննարկում են ինչ-որ խնդիրներ: Մնացել է 2 օր, մայիսի 25-ին արտահերթով կբերեն, կտեսնենք` ինչ են արել: Մնացած իմաստով`այսպես թե այնպես նախընտրական տարի է, եւ եթե այսպես հանգիստ լինի վիճակը սահմանում, ինձ թվում է` շատ ակտիվ տարի ենք ունենալու եւ շատ հարցերի կարող են վերադառնալ: Չմոռանանք, որ եթե նույնիսկ ԸՕ-ն չլինի, ունենք պարտադիր կատարման տարբեր օրենսդրական նախաձեռնություններ, ինչպես` ԱԺ կանոնակարգ օրենքի քննարկումը, որ կարող են այդ գործընթացը ձեւավորել: Թող երբեւէ իշխանությունները չկարծեն, որ այս հարցերը չեն դառնալու քաղաքական օրակարգի բաղադրիչներ: Մի բան է խոսքի մեջ փոփոխությունը, մեկ այլ բան` գործողությունները: Գործողությունների մեջ քաղաքական կուսակցությունները ոչ թե պետք է անիմաստ զիջումների գնան, այլ աշխատելու նոր մշակույթ ձեւավորեն:

- Պարոն Պողոսյան, ի՞նչ տեղի ունեցավ ապրիլի վերջին քառօրյայի ժամանակ. տապալվեց «Հրազդան ցեմենտի» քվեարկությունը, որից հետո գրեթե մազից էր կախված Ընտրական օրենսգրքի առաջին ընթերցմամբ քվեարկությունը: Դա ի՞նչ էր, ի՞նչ կատարվեց:

- Իմ կարծիքով տեղի ունեցածը երկու էլեմենտից էր բաղկացած: Առաջին`ինչ-որ չափով մարդկանց մեջ արդարության զգացումը սրված էր եւ փորձում էին այդ վարքագծով արդարության հետեւից ավելի շատ գնալ: Երկրորդ`անհասկանալի սպասումներ կային, որ փոփոխությունները արագ են գալու, եւ մարդիկ փորձում էին իրենց այդ փոփոխությունների մասնիկը դարձնել: Բայց ոնց որ թե դրանից հետո տեղի ունեցավ ինչ-որ յուրահատուկ նիստ, որից հետո բոլորը եկան եւ մեկ մարդու նման ներկայացան:

- Իշխանափոխության գա՞լն էր արագ թվում:

- Իշխանության փոփոխության, իշխանության ներսի փոփոխության, իշխանության վարքագծի փոփոխության:

- Ի՞նչ հիմքեր ունեին այդ սպասումները, եւ այդ պրոցեսը  կառավարվո՞ւմ էր ինչ-որ մի կետից:

- Բոլորը հասկանում էին, որ ամեն մեկը իր տեղում թերացել եւ իր աշխատանքը լավ չի կատարել, բոլորն ասում էին՝ լավ, եթե չեմ կարող գնալ եւ «դեմ» քվեարկել («Հրազդան ցեմենտին» հարկային արտոնություններ տալուն.-Ա.Հ.), գուցե բացակայությունս է ամենալավ լուծումը: Ես կասեի՝ ավելի շատ ինքնաբուխ էին, իսկ կառավարվեց, երբ եկան ասացին` մի հատ բոլորդ հավաքեք ձեզ եւ գնացեք մեկ մարդու նման քվեարկեք: Կառավարումը սա էր, առաջին մասը ինքնաբուխ էր:

- Ավանդույթի համաձայն՝ Հայաստանում ընտրական պրոցեսները ուղղորդվում են դաշնակից պետության կողմից: Համենայնդեպս, Ռուսաստանը տարիներ շարունակ կարողացել է ազդել Հայաստանում իշխանությունների ձեւավորման վրա: Այս առումով առաջիկա ընտրությունները ինչպիսի՞ն կլինեն:

- Ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ ցանկացած մեծ երկիր առաջնորդվում է իր սեփական շահերով: Կլինի ԱՄՆ-ն, Ռուսաստանը, մնացածները, բոլորը փորձելու են իրենց շահերը սպասարկել եւ ամեն մեկը դա անելու է այն ձեւավորված մեխանիզմների միջոցով, որ ինքը արդեն ունի: Ռուսաստանն ունի այն գործիքները, որոնցով ավելի հեշտ  եւ մասշտաբային է ներազդում: Մենք պետք է հասկանանք, որ ՌԴ-ն իր շահերից ելնելով միշտ իր պատկերացումների մեջ տեսնում է կախվածության մեջ գտնվող Հայաստան, որովհետեւ իրեն այդ տեսակի Հայաստանն է հետաքրքիր, եւ ամեն ինչ անելու է, որ այդպես էլ լինի:

- Իսկ որքա՞ն է շանսը, որ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը զրկվի այստեղ ընտրությունները վարելու իր ավանդական դերից:

- Այդ հարցի պատասխանը մենք պետք է տանք մեր գործողություններով: Եթե փոփոխությունները դառնան անշրջելի, եթե մենք հասկանանք, որ միայն մեր սեփական շահերով պետք է առաջնորդվենք, որ իսկապես չունենք բարեկամ, որ մենք մենակ ենք, որ եթե դաշնակից բառն օգտագործում ենք, պետք է հասկանանք, որ խոսում ենք Արցախի Հանրապետության մասին, իսկ Արցախում՝ Հայաստանի Հանրապետության մասին: Եթե այս ամենը կդառնան անշրջելի մեր վարքագծի եւ ընկալումների մեջ, բնականաբար կզրկվեն: Ինձ թվում է, որ այս գիտակցությունները դեռ նոր են մեզ մոտ ձեւավորվում եւ երիտասարդ սերնդի նոր քաղաքական ուժն է կարող միայն դրանք կյանքի կոչել: Հին քաղաքական ուժերի դեպքում չեմ կարող նման բան պատկերացնել, որովհետեւ այն կախվածությունները, որ ձեւավորվել են տարիների ընթացքում, շատ խորն են: Իսկ ինչ վերաբերվում է պատերազմի արդյունքում առաջացած իրավիճակին, վստահ եմ, որ քայլ առ քայլ, որքան ընտրությունները մոտենան, Ռուսաստանը կփորձի ուղղել դա: Կուղղեն կամ փափուկ ուժով, սիրուն խոսքերով, միգուցե սրտաճմլիկ զգացմունքներ ունենք, որ` տեսեք, մեր մասին մտածում են, կամ կգնան այլ ճանապարհով: Ամեն դեպքում Ռուսաստանը փորձելու է նույն ձեւով պահպանել իր ազդեցության հնարավորությունները:

- Իսկ ո՞րն է լինելու այն քաղաքական ուժը, որի միջոցով Ռուսաստանը փորձելու է իր ազդեցությունը պահպանել: Եթե ընդունենք, որ ամենամեծ կախվածություն ունեցող ուժը իշխող կուսակցությունն էր, ապա ապրիլյան պատերազմը այս հարաբերություններում էլ է կարծես ինչ- որ բան փոխել, եւ տպավորություն կա, որ փորձ է արվում թոթափել այդ կախվածությունը:

- Ես չգիտեմ, թե այդ թոթափման աստիճանը որտեղ կհասնի, եթե կախվածությունը 100 տոկոս էր, հիմա թոթափվել դարձել է 50 տոկոս, իսկ նոր ուժի մոտ 25 տոկոս էլ չկա, այդ 50 տոկոսն է մնում մեծը: Այսինքն, վերջում կարող է նայեն եւ տեսնեն, որ բոլոր եղած մեխանիզմներից էլի հին մեխանիզմը ամենալավն է: Այսօր միանգամից ասել, որ իշխող կուսակցությունը կամ շատուշատ հին կուսակցություններ կկարողանան թոթափվել դրանից, դժվար է: Նորը ունի այդ հնարավորությունը, ինչքա՞ն նորերը կանեն դա, նոր սերունդը որքան կունենա այդ ներքին հակազդեցության ունակությունը, այ սրանից է կախված լինելու: Պետք է հիշել նաեւ այլ երկրների օրինակը: Վրաստանը, այն օրը, որ կանգնեց. ասաց «ոչ», ինչ-որ բաներ կորցրեց, Ուկրաինան ասաց «ոչ», կորցրեց: Մենք էլ պետք է իմանանք, որ եթե մի օր այդպես չոր կանգնենք եւ ասենք «ոչ», ինչքանով ենք պատրաստ լինելու դիմակայելու: Եվ դա միայն Ռուսաստանին չի վերաբերում, ԱՄՆ-ին` նույնպես: Լիբիան ասաց «ոչ», Լիբիայից տեսանք, թե ինչ մնաց, Իրաքը ասաց «ոչ», տեսանք՝ տակը ինչ մնաց: Այդ վարքագծով ուժեղ երկրները նույնն են: Եվ մենք պետք է ներքին դիմադրողականությունը ձեւավորենք, որպեսզի թույլ չտանք, որ նրանց շահերն այստեղ ավելի գերակշռեն, քան թե մեր սեփական շահերը:

Տպել
3153 դիտում

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը