Գնացել ես Աստանա, իրենց նիստը փչացնում ես, որ ի՞նչ անես

01/06/2016 schedule12:12

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում երեկ տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն  խորհրդի նիստին Սերժ Սարգսյանի ելույթը առնվազն նշանակալից էր:

Սարգսյանը ԵԱՏՄ-ի բարձրագույն ամբիոնը օգտագործեց հենց այդ կառույցի նկատմամբ իր ունեցած վերապահումները բարձրաձայնելու համար: Չնայած նիստի օրակարգը բաղկացած էր հիմնականում տնտեսական հարցերից, Սարգսյանը ներկայացրեց ամենեւին ոչ տնտեսական բնույթի եւ մեղմ ասած՝ լուրջ վերապահում.

«Ինտեգրացիոն միավորումները հաջող գործարկվում եւ զարգանում են անվտանգ միջավայրում: Անվտանգությունը մեր պետությունների տնտեսական զարգացման եւ բարգավաճման առանցքային հիմքն է: Ես չափազանց կարեւոր եմ համարում այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միությունը ձեւավորած երկրները միաժամանակ հանդիսանում են ՀԱՊԿ անդամներ, որի հիմնական նպատակը մեր տարածքում համապարփակ անվտանգության ապահովումն է: Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից իրադրության լարումը ԵԱՏՄ տարածաշրջանի անվտանգության համար լուրջ մարտահրավեր դարձավ: Վտանգն ակնհայտ է՝ կամ Եվրասիական տնտեսական միության տարածքը մեր միջազգային գործընկերների կողմից կդիտվի որպես տնտեսական զարգացման, կայունության եւ անվտանգության գոտի, որտեղ կարելի է ներդրումներ կատարել, որտեղ կարելի է երկարաժամկետ ծրագրեր նախաձեռնել, կամ բոլորը կընտելանան այս բարդ իրավիճակին եւ կառաջնորդվեն այն հանգամանքով, որ այստեղ լարվածության եւ երկպառակտության մշտական օջախներ են: Չեմ կարծում, որ երկրորդ սցենարը բխում է մեր երկրների շահերից: Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա նաեւ բաց տեքստով հայտարարել է, թե հայկական զինուժի հակագրոհը կանխվել է Ռուսաստանի պատճառով. «Իհարկե, Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը արագ վերականգնեցին իրավիճակը՝ այն վերցնելով իրենց վերահսկողության տակ: Այստեղ կարեւոր դեր խաղաց Ռուսաստանը, որին Ադրբեջանը դիմել էր զինադադարի ռեժիմի վերահաստատման խնդրանքով...»,- ասել է նա:

Առաջին անգամ չէ, որ Սարգսյանը արձանագրում է սա, բայց կարեւորն այն է, թե որտեղ եւ ինչ պայմաններում: Այդ նիստին մասնակցում էին ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի նախագահները: 

Մյուս լուրջ վերապահումը արդեն տնտեսական բնույթի էր եւ վերաբերվում էր գազի եւ նավթամթերքների ընդհանուր շուկայի ստեղծմանը, որը մեր տնտեսության համար սկզբունքային նշանակություն ունի:

«Մեր կողմից ընդունված, այդ թվում՝ այսօրվա որոշումները պետք է շոշափելի լինեն մեր քաղաքացիների եւ գործարար շրջանակների համար, յուրաքանչյուր գնորդի եւ ծառայության պատվիրատուի համար, որը սեփական օրինակով կզգա ինտեգրացիայի առավելությունները: Այս նպատակին հասնելը հնարավոր է գործարարության վրա դրված ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ համաձայնեցված աշխատանքի, տեխնիկական խոչընդոտների վերացման, ԵԱՏՄ ընդհանուր շուկաներ դուրս գալու համար պայմանների ստեղծման միջոցով: Այս համատեքստում կընդգծեմ գազի, նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորման հայեցակարգերի ընդունման նշանակությունը: Այս որոշումների իրականացումը կօժանդակի ԵԱՏՄ տնտեսական ներուժի հզորացմանը, քանի որ էներգակիրների շուկան կարեւոր գործոն է արտադրության շղթայում եւ դրա կանխատեսելիությունից է հաճախ կախված կայուն տնտեսական աճի հնարավորությունը: ԵԱՏՄ տարածքում ածխաջրածնային հումքի գները պետք է նպաստեն մեր տարածքում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմանը»,- ասել է Սերժ Սարգսյանը: Խնդիրն այն է, որ միասնական տնտեսական տարածքի մաս կազմող Հայաստանում նավթամթերքների եւ գազի գները մի քանի անգամ ավելի թանկ են, քան այդ նույն տարածքի մասն կազմող Ռուսաստանում, Ղազախստանում...: Դրա հետեւանքով Հայաստանում արտադրված ապրանքների ինքնարժեքը ավելի բարձր է ստացվում, եւ դրանք անմրցունակ են դառնում մասնավորապես ՌԴ շուկայում: Մյուս կողմից, անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանը սահմանափակել է իր ազատությունները այլ երկրների հետ առեւտուր անելու առումով: Եվ այդ անհավասարությունը հաղթահարելու իմաստով նավթամթերքների եւ գազի ընդհանուր շուկաների ձեւավորումը չափազանց կարեւոր է Հայաստանի համար: Եթե մեզ մոտ գազը, բենզինը, դիզվառելիքը լինեն նույնքան էժան, որքան Ռուսաստանում, ապա մեր տնտեսվարողներն էլ կարտադրեն ցածր ինքնարժեքով ապրանքներ եւ կկարողանան մուտք գործել ռուսական շուկա: Սակայն այդ ընդհանուր շուկաների ձեւավորման հարցում ԵՏՄ-ն, մեղմ ասած, դանդաղկոտություն է ցուցաբերում:

Հիմա ամբողջ հարցն այն է, թե որքանով է լսելի Հայաստանի ձայնը ԵԱՏՄ-ում, ինչ հետեւություններ կանեն Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ-ական գործընկերները, ինչ հետեւանքներ կունենա դա: Արդյոք իզո՞ւր չէր Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

Տպել
4772 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին