Ծանր վիրավորումներ ստացած զինծառայող Էրիկը 2 ամիս անց սկսել է խոսել, ինքնուրույն շնչել

03/06/2016 schedule22:30

Ապրիլյան պատերազմի ընթացքում առաջիններից մեկը վիրավորված Էրիկ Բաբայանի առողջական վիճակում բավականին դրական տեղաշարժ կա: Երկու օր առաջ նա սկսել է խոսել, ինքնուրույն շնչել` առանց արհեստական շնչառության սարքի:

Ու եթե մինչ այժմ երբեմն-երբեմն իրեն այցելող 9 ամսական դստեր` Էլիզայի հետ Էրիկը միայն լուռ էր հաղորդակցվում, այժմ արդեն հայր ու աղջիկ սկսել են «զրուցել»: Երկու ամսվա լռությունից հետո Էրիկը նաեւ առաջին անգամ պատմել է հարազատներին, թե ինչպես սկսվեց պատերազմը, ինչպես ինքը վիրավորվեց` մեկը մյուսին հաջորդած երկու արկի պայթյունից, ինչպես ընկավ գետնին: «Շատ արյուն է կորցրել, հետո հասցրել են Մարտակերտի զինվորական հոսպիտալ, այնտեղ վիրահատություն է արվել, հեռացրել են երիկամը, փայծաղը, այնուհետեւ վիրահատել են ստամոքսը, աղիքները: Վիրահատությունը 7 ժամ տեւեց: Արյուն ներարկեցին, մի քիչ վիճակը կայունացրին, ապրիլի 3-ին տեղափոխեցին Ստեփանակերտի հոսպիտալ, 4-ին` Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այստեղ նորից վիրահատեցին: Երեք անգամ: Փառք Աստծո, հիմա վիճակը դեպի լավն է գնում»,- մեր զրույցում ասաց ժամկետային զինծառայող, 27-ամյա Էրիկի մայրը` Ալվինա Կարապետյանը: Միառժամանակ հետո որդուն անհրաժեշտ կլինի եւս մեկ վիրահատություն` կոնքազդրային հոդի պրոթեզավորման նպատակով:

Էրիկն արդեն հոգնել է, ուղիղ երկու ամիս պառկած է մեջքի վրա, ցավեր է ունենում, բայց պետք է պայքարի ու պայքարում է: Հարազատները սպասում են նրա ապաքինվելուն: Լեռնային Ղարաբաղից եկել են, ժամանակավոր բնակություն հաստատել Հայաստանում,  որ մոտիկ լինեն, ուժ հաղորդեն: Էրիկի մայրն ապրում է Երեւանում` հարազատների տանը, կինը` ծնողների ու երեխայի հետ` Չարենցավանում վարձակալած բնակարանում: «Եթե մեր պետությունը հնարավորություն ունենա, գոնե մի քիչ օգնի, մի տուն հատկացնի, մարդիկ հավաքվեն, իրար հետ ապրեն. իրենց երեխան դեռ երկար բուժման կարիք է ունենալու»,- հուշելով ասաց Էրիկի հորաքույրը:

Վիրավոր զինծառայողի հարազատները բուժման նպատակով նրան արտերկիր տեղափոխելու մասին առայժմ չեն մտածում: Նշում են, որ նման հարց կարող է առաջ գալ ավելի ուշ, երբ հերթը հասնի կոնքազդրային հոդի վիրահատությանը: «Դեռ այդպիսի հարց չկա, երբ ժամանակը գա ոտքի վիրահատության, իմանանք` այստեղ հնարավորություն չկա, կտանեմ: Մյուս օրգանների հետ կապված բուժումը այստեղ շատ լավ է կազմակերպվում: Կարող եմ ասել` անչափ ուշադիր են»,- գոհունակությամբ ընդգծեց Ալվինա Կարապետյանը: Նա աշխատում է Արցախի հիվանդանոցներից մեկում: Ասաց, որ չնայած տեւական բացակայությանը, աշխատանքը պահպանվում է: Նաեւ վճարվում է: Էրիկի աշխատավարձի վճարումը նույնպես չի դադարեցվել: Տիկին Ալվինան փոխանցեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերը,  ըստ որոնց` պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կպահպանվի վեց ամիս:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը, անդրադառնալով Էրիկ Բաբայանի առողջական ներկայիս վիճակին, ասաց.  «Էրիկի վիճակն այս պահի դրությամբ գնահատում ենք դեռ ծանր, բայց ունենք հստակ կայունացում: Ունեցել ենք բազմաթիվ, բազմազան պրոբլեմներ, որոնք հաղթահարելով, քայլ առ քայլ առաջ ենք գնում: Այս պահի դրությամբ Էրիկը պարզ գիտակցություն ունի, խոսում է: Մինչեւ նախորդ օրը նա տրախոստոմիկ խողովակով էր, այսինքն` շնչափողի մեջ խողովակ էր դրված եւ դրանով էր շնչում: Մենք դա երկու օր առաջ հեռացրել ենք, հիմա ինքնուրույն շնչում է, սնվում է: Ունենք ընթացիկ խնդիրներ: Առաջինը իհարկե ձախ թոքի կարգավիճակն է, որտեղ որոշակի պրոբլեմներ կան: Փորձում ենք դրանք հաղթահարել: Կան հետվիրահատական վերքեր, որոնք երկրորդային ձգումով են լավանում, դրանց ենք հետեւում: Կա նաեւ ձախ կոնքազդրային հոդի պրոբլեմը, որն իհարկե ոչ այս էտապում լուծվելիք խնդիր է: Պետք է իրավիճակը հստակ կերպով բարելավվի, ինքը չունենա ոչ մի վերքային մակերես, թոքի կարգավիճակը պետք է լավ լինի, որ մենք կարողանանք այդ վիրահատական միջամտությունն իրականացնել»: Դա հնարավոր է կազմակերպվի ամիսներ անց: Վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխելու մասին նույնպես դեռ վաղ է խոսել:

Արմեն Մուրադյանը կարծիք հայտնեց, որ կոնքազդրային հոդի վիրահատության նպատակով Էրիկին արտերկիր տեղափոխելու անհրաժեշտություն չի լինի: «Մեզ մոտ բավականին մեծ փորձ ունեն նմանատիպ վիրահատության: Բարեհաջող կատարվում է այդ վիրահատությունը եւ լավագույն արդյունքներ են լինում»,- փաստեց նա:

Հ.Գ. Այն մարդկանց, որոնք ցանկություն կունենան ֆինանսական աջակցություն ցուցաբերել Էրիկ Բաբայանին, փոքր-ինչ թեթեւացնել նրա հարազատների ուսերին ծանրացած հոգսը, տեղեկացնենք, որ բացվել է հաշվեհամար: Առայժմ դա չի հրապարակվել եւ որեւէ փոխանցում չկա արված: Հաշվեհամարը հետեւյալն է.

ARTSAKHBANK ARMENIA
KARAPETYAN ALVINA
USD - 22323001311000 (
դոլար)
AMD - 22303117688402 (
դրամ)

Տպել
15085 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց