ԵՊՀ դասախոսների գյուտը. նրանք առաջարկում են ցեմենտբետոնի ավազը փոխարինել անորթոզիտով

07/06/2016 schedule15:39

Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ հեղինակ են դարձել մի հայտնագործության, որը շինարարության ոլորտում կիրառելու դեպքում հնարավոր կլինի ավելի լավ արդյունքի հասնել բավականին հեշտ` ավելի քիչ գումար ներդնելով: Գյուտի հեղինակները հավաստիացնում են, ամուր ցեմենտաբետոն ստանալու համար ցեմենտի հետ, որպես հավելախառնուրդ եւ լցանյութ, հնարավոր է օգտագործել ոչ թե սովորական ավազ, ինչն այսօր ընդունված է, այլ անորթոզիտ կոչվող ապարները, որոնք լայն տարածում ունեն բնության մեջ: Այդ դեպքում հնարավոր է ստանալ ավելի ամուր, ջրակայուն, թթվակայուն եւ ցրտակայուն բետոն, բայց միաժամանակ քիչ ծախսատար:

 «Հայաստանում Ամասիայից մինչեւ Լեռնային Ղարաբաղ` Բերձոր, այս տեսակի ապարներն ունեն լայն տարածում, որոնք երկար տարիներ որեւէ կիրառում չեն ունեցել, մարդիկ բացարձակ ուշադրություն չեն դարձրել դրանց վրա: Իհարկե, դրանց որոշ տեսակներ օգտագործվել են երեսպատման նպատակներով: Բայց մենք հասկացանք, որ այդ ապարներն ունեն այնպիսի քիմիական կազմ եւ ֆիզիկա-մեխանիկական հատկություններ, որոնք կարելի է կիրառել շինարարության մեջ: Օրինակ, երբ որ ուզում են բետոնե աշխատանքներ իրականացնել ցեմենտին ավազ են, չէ՞, հավելում: Հայաստանում ավազի տարբեր տեսակներ կան` սպիտակ ավազ, կապույտ ավազ եւ այլն: Մենք առաջարկում ենք որպես լցանյութ օգտագործել նաեւ այս ապարները, որոնք իրենց պարամետրերով սովորական ավազին չեն զիջում: Եվ ավելին ասեմ, սա ավելի ցրտակայուն է, ջրակայուն է, ծակոտկենություն չունի»,- մեր զրույցում ներկայացնելով գյուտը` ասաց դրա հեղինակներից մեկը` ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության, պոտրոլոգիայի եւ օգտակար հանածոների ամբիոնի վարիչ Շահեն Խաչատրյանը: Գյուտի համահեղինակներն են նույն ամբիոնի դասախոս Հովհաննես Գույումջյանն ու դեղագիտության եւ քիմիայի ֆակուլտետի էկոլոգիական քիմիայի ամբիոնի վարիչ Գեւորգ Փիրումյանը: 

Շահեն Խաչատրյանը պարզաբանեց, թե ինչպես է դրսեւորվում  ավազի փոխարեն ցեմենտի հետ նշված ապարն օգտագործելու մատչելիությունը: Եթե սովորական բետոնը պատրաստվում է ցեմենտ/ավազ 1/3-4 հարաբերությամբ, ապա անորթոզիտի պարագայում այդ հարաբերությունը 1/5-6 է կազմում, այսինքն կրճատվում է ցեմենտի ծախսը, միեւնույն ժամանակ ապահովելով ավելի բարձրորակ բետոնի ստացում: Օրինակ, եթե սովորական բետոն ստանալու ժամանակ 100 կգ ավազին անհրաժեշտ է ավելացնել 30 կգ ցեմենտ, ապա անորթոզիտի կիրառության դեպքում 100 կգ անորթոզիտին հարկավոր կլինի հավելել ընդամենը 15-20 կգ ցեմենտ: Երկու դեպքում էլ ստացվում է նույն արդյունքը, սակայն այս պարագայում՝ ցածր ինքնարժեքով: Ընդ որում, բացի դրանից, այս բետոնների առավելություններն են թթվակայունությունը, ջրակայունությունը եւ ցրտակայունությունը»,- հավելեց համալսարանականը` ընդգծելով, թե շատերի մեջ թյուր կարծիք կա, իրենք ցեմենտ են ստացել. «Մենք ցեմենտի արտադրությամբ չենք զբաղվում, իսկ ցեմենտ արտադրվում է համապատասխան գործարաններում: Մեր աշխատանքները վերաբերում են բետոններին, մենք առաջարկում ենք ցեմենտի ավելի քիչ ծախսով ստանալ ավելի ամուր բետոն»:

Բայց անորթոզիտ ապարները իրենց առաջարկած նպատակին ծառայեցնելու համար նախ պետք է ջարդել-մանրացնել: Շահեն Խաչատրյանը դա բարդ խնդիր չի համարում. «Ընդամենը մի հատ ջարդիչ-տեսակավորող կայան է ստեղծվում, որտեղ կարելի է ստանալ տարբեր չափերի արտադրանք տարբեր նպատակների համար: Ցանկալի է, որ անորթոզիտների հատիկներն ունենան տարբեր չափեր՝ 1մմ -ից մինչև 1.8սմ»:

Իսկ կա՞ն ավելի հստակ հաշվարկներ, թե շինարարության ոլորտում ավազի փոխարեն անորթոզիտ ապարներին անցնելը որքան խնայողությունների կարող է բերել, կամ գուցե բոլորովին էլ շահավետ չի՞ լինի մեկից մյուսին անցումը` հաշվի առնելով, որ նաեւ այդ ապարները մանրացնելու հոգսը պիտի հոգալ: Կամ հնարավո՞ր է դա ձեռնտու լինի միայն Հայաստանում գործող շինարարական կազմակերպություններին, իսկ անորթոզիտի արտահանումը` դրանից բխող ծախսերի հետեւանքով, այդ ապարի կիրառությունը դարձնի ոչ նպատակահարմար: «Այս ապարից ամեն տեղ էլ կա, սակայն ինձ հայտնի չէ ուրիշ վայրերում դրանց կիրառման որեւէ փաստ: Բետոնի պատրաստման աշխատանքներում այսօր օգտագործվող ավազների բոլոր պարամետրերը ուսումնասիրված են, եւ մարդիկ տեսել են, որ իսկապես սրանք են ամենահամար տարբերակները եւ օգտագործում են: Մենք ասում ենք` զուգահեռ կարելի այս ապարն էլ օգտագործել: Ինչ վերաբերում է հաշվարկներին, կարեւորը նման բացահայտում կա, որ մենք տեսել ենք` այն աշխատում է: Ամեն դեպքում գիտական մասը ապահովված է: Մնացածն ընթացքում պետք է արվի, մենք տնտեսագետ չենք եւ տնտեսական հաշվարկներ չենք իրականացրել»,- ասաց ամբիոնի վարիչը:

ԵՊՀ դասախոսները դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն` իրենց գյուտը գրանցելու համար: Այստեղից տեղեկացանք, որ գյուտը համարվում է գրանցված այն հրապարակվելուց հետո: Իսկ դա լինում է համապատասխան դիմումը ստանալուց 19 ամիս անց: Այս դեպքում նշված ժամկետը կլրանա 2017 թվականի փետրվարին: Մինչ այդ հայտնագործության հեղինակները դրա նկատմամբ դեռեւս որեւէ իրավունք չեն ունենա: Իսկ արդեն գյուտը պաշտոնապես հրապարակվելուց հետո համալսարանականները պատրաստվում են դիմել շինարարական կազմակերպություններին` նրանց ուշադրությունը հրավիրելու նոր ու շահավետ գաղափարի վրա, որը խոստանում է բարձ որակ` ցածր ինքնարժեքով: Հավելենք, որ հայաստանցի դասախոսներն այս ուսումնասիրություններն իրականացրել են 2010 թվականից սկսած` արտասահմանցի գործընկերների աջակցությամբ: Նրանց մասին, սակայն, առայժմ տեղեկություններ չեն հայտնում:

Հ.Գ. Մտավոր սեփականության գործակալությունում չկա բազա, որի միջոցով հնարավոր լինի պարզել` այս կամ այն գյուտը առաջի՞նն է, թե՞ որեւէ այլ երկրում այն այլեւս նորություն չի համարվում: Նշված գործակալությունում ապավինում են գյուտի հեղինակների ազնվությանը: Իսկ վերջիններիս չտեղեկացվածությունը, փաստորեն, կարող է կրկնությունների պատճառ դառնալ:  

անորթոզիտից պատրաստված բետոնի նմուշներ

Տպել
5391 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց