Հոգեկան խնդիրներ ունեցող 10 մարդ` 1 հիվանդասենյակում եւ 1 հեռուստացույց` 40-50 հոգու համար

15/06/2016 schedule21:00

Հոգեբույժի մասնագիտությունը չի գրավում երիտասարդներին. վարձատրությունը ցածր է, իսկ աշխատանքը՝ ծանր: Այդ իսկ պատճառով ոլորտում բժիշկ-հոգեբույժների սուր կարիք է զգացվում: Տխուր է նաեւ հոգեբուժական հաստատություններում բուժում ստացող մարդկանց վիճակը. խորհրդային տարիներից մնացած անհրապույր շինություններ, կիսախարխուլ կահավորում, գերծանրաբեռնված հիվանդասենյակներ, ժամանցի կազմակերպման սուղ ու նյարդայնացնող պայմաններ եւ այլն:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը, սակայն, որպես ոլորտի թիվ մեկ խնդիր ամեն դեպքում առանձնացնում է մասնագետների պակասը, որոնք էլ բավական ցածր են վարձատրվում: «Այսօրվա վիճակով կադրային հարցն է ամենապրոբլեմայինը: Մեր բժիշկները ստանում են մոտ 170 հազար դրամ: Դա նվազագույնն է: Հերթապահելու դեպքում մինչեւ 300 հազար դրամ են ստանում: Իհարկե, աշխատավարձը միանշանակ պետք է բարձրացվի: Ես պետք է ասեմ՝ անգամներով: Իմանալով, հասկանալով երկրի վիճակը՝ այդ մասին չենք բարձրաձայնել, բայց իհարկե, պետք է հոգեբույժի աշխատավարձը լինի բարձր: Շատ բարձր: Անցած տարի բարձրացրեցինք: Եթե հնարավորություն լինի, այս տարի էլ կբարձրացնենք: Աստված տա, որ այնպիսի վիճակում լինի երկիրը, որ մենք կարողանանք հոգեբույժի աշխատավարձը դարձնել մեկ միլիոն»,- ասաց նա:

Ոլորտում գործում է մոտ 150 հոգեբույժ: Եվս այդքան մասնագետի կարիք էլ կա: «Հավատացած եղեք, որ այդքան էլ լինի, էլի չի բավարարի, որովհետեւ քաղաքակիրթ երկրներում հոգեբույժների թիվը բավականին մեծ է: Մեզ մոտ հոգեբույժները աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ, բաժանմունքներ կան, որտեղ 40 հիվանդին բաժին է ընկնում մեկ հոգեբույժ: Հոգեբույժը միայն դեղորայք չի նշանակում, նա պետք է եւ հիվանդի հետ զրուցի, եւ նրա հետ անհատական աշխատանք տանի»,- շարունակեց Սամվել Թորոսյանը:

Հայաստանում հաշվառված է հոգեկան խնդիրներ ունեցող 55 հազար մարդ: Մեր զրուցակիցը կարծում է, որ այդ ցուցանիշը չի արտացոլում իրական պատկերը, քանի որ ոչ բոլորն են դիմում հոգեբուժական ծառայություն կամ լինում մասնագետների տեսադաշտում: Հաշվառվածներից ստացիոնար բուժում ստանում է 1 200-ը: Ի դեպ, հոգեբուժական հաստատություններից մեկում շարունակում են պահվել նաեւ մեծ թվով մարդիկ, որոնք այլեւս չեն զգում դրա կարիքը, բայց եւ գնալու տեղ չունեն: «Մենք իրականացնում ենք մի գործառույթ, որը հատուկ չէ բժշկական ծառայությանը: Բայց պետությունը, հաշվի առնելով, որ անապահով, սոցիալական կապերը խզված մարդիկ կան, որոնք, ժողովրդի լեզվով ասած, չունեն տուն-տեղ, այդ հոգսը վերցրել է իր վրա, եւ այս մարդկանց խնամքն է կազմակերպվում: Սեւանի հոգեբուժարանում 400 խնամքի հիվանդ կա, որոնք ուղղակի խնամքի կարիք ունեն, տառապում են հոգեկան կամ վարքային այս կամ այն հիվանդությամբ կամ մտավոր հետամնացությամբ: Սա շատ մարդասիրական քայլ է: Շատ հարուստ երկրներ կան, որտեղ այդ բանը չի արվում: Ուրիշ հարց, որ այդ խնամքը կարելի էր կազմակերպել այլ պայմաններում: Արդեն իսկ սկսվել են այդ ուղղությամբ աշխատանքները»,- նկատեց գլխավոր հոգեբույժը:

Ինչ վերաբերում է հոգեբուժական հաստատությունների ֆինանսավորմանը, յուրաքանչյուր մահճակալի հաշվով պետությունը մեկ օրվա համար հատկացնում է մոտ 6 հազար դրամ՝ ներառյալ շենք-շինությունների պահպանման ծախսերը, կոմունալ վարձերը, աշխատավարձը, դեղորայքը, հիվանդի սնունդը:

Խոսելով ոլորտում ձեռնարկված բարեփոխումների մասին, որոնց արդյունքները հնարավոր կլինի տեսնել մինչեւ 2019 թվականը, Թորոսյանը նշում է. «Շենք-շինությունների վերանորոգման կարիք ունենք. սովետական հիվանդանոցներ են՝ 10 տեղանոց հիվանդասենյակներով: Իսկ այսօրվա վիճակով պահանջները լրիվ ուրիշ են: Մարդիկ ուզում են առանձին հիվանդասենյակում լինել կամ երկու մարդ՝ մեկ հիվանդասենյակում, եւ դա նորմալ կլինի, ուզում են, որ ամեն հիվանդասենյակ իր սանհանգույցն ունենա: Եթե 40-50 հոգի նստում եւ մի հեռուստացույցով նայում են նույն ծրագիրը, դա արդեն իսկ նորմալ երեւույթ չէ: Ինչպե՞ս կարող է 40-50 մարդու մոտ լինեն նույն նախասիրությունները: Պարզ չէ՞, որ հիվանդներից ով ավելի ճարպիկ է, նա էլ կարողանում է իր կամքը մյուսներին թելադրել»: 

Այդուհանդերձ, Սամվել Թորոսյանը նշում է, որ կան առանձին բաժանմունքներ, որտեղ բուժօգնությունն իրականացվում է ժամանակակից մեթոդներով, այդ թվում արտթերապիա՝ քանդակաբուժության միջոցով:

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում որպես հոգեբույժ մասնագիտանալ ցանկացողների թիվը հուշում է, որ այդ մասնագետների ցանկալի թվաքանակին հասնելու հնարավորությունը դեռ բավական հեռու է: Հոգեբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մելիք-Փաշայանը տեղեկացրեց. «Վերջին մոտավորապես 5 տարվա ընթացքում տարեկան մոտավորապես 4-5 դիմորդներ են մեզ մոտ գալիս: Հոգեբուժության ամբիոնը մասնագիտացնում է ոչ միայն հոգեբույժներ, մասնագիտացնում է հոգեթերապեւտներ, թմրաբաններ, մանկական հոգեբույժներ եւ, իհարկե, այդ 4-5 հոգու մեջ մտնում են վերը նշված բոլոր մասնագետները»: Ավելի վաղ, ըստ նրա, տարեկան դիմողների թիվը մեկ-երկուսն է եղել: «Ես մոտավորապես արդեն 9-րդ տարին է` ղեկավարում եմ հոգեբուժության ամբիոնը եւ չեմ հիշում այդպիսի տարի, որ չունենանք կլինիկական օրդինատոր»,- հավելեց Արմեն Մելիք-Փաշայանը: Նա նաեւ հավելեց, որ հոգեբուժության ոլորտում մասնագետների պակասը լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, քանի որ մասնագիտությունը ծանր է, պատասխանատու, եւ ամեն մարդ չէ, որ կարող է աշխատել հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների հետ:

Հ.Գ. «Ուզում եմ, որպեսզի մեր հանրությունը մի քիչ հոգատար լինի մեր հիվանդների նկատմամբ, բարյացակամ լինի, խտրականություն չդնի: Ցավոք, անուշադրություն է լինում, շատ հաճախ լինում է պիտակավորում, շատ հաճախ հիվանդների նկատմամբ ավելի շատ պահանջկոտություն է դրսեւորվում, քան դրա կարիքը կա, ինչը բերում է համապատասխան ռեակցիաների»,- մեր զրույցի վերջում լրացրեց ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժը:

Տպել
2336 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել